Copy SMS

Հայտնի մարդկանց սերը ՄԱՍ 1....Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա

Հայտնի մարդկանց սերը ՄԱՍ 1....Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա - հույս, հավատ, սերՄիայն 20-րդ դարավերջին այս սիրո պատմությունը հայտնի դարձավ հանրությանը:
Երբ հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակը ՝ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը փրկեց  ФБР -ի մարդասպանների ձեռքից իր սիրելիի կյանքը ,նա նույնիսկ ենթադրել չէր կարող ,որ իր սիրելի Մարգարիտան  տարիներ անց  այդքան տաջալից   ,ուղղակի  սովամահությամբ  կավարտի կյանքը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում........
 Princeton University -ը պատվիրել   էր  ռուս քանդակագործ Սերգեյ  Կոնենկովին  ,որն այդ ժամանակ իր կնոջ հետ գտնվում էր Ամն-ում,մի գիտնականի կիսանդրին.... Էյնշտենը ձանձրույթից անընդհատ նայում էր իր շատ թանկարժեք ժամացույցին (հասկացաք արդեն,քանդակագործի բնորդը մեծ ֆիզիկոսն էր)....
Նա արդեն  պատրաստվում   էր հեռանալ ,երբ արվեստանոց մտավ  չափազանց գեղեցիկ  մի կին .
-Ծանոթացեք,իմ կինն է,Մարգարիտան....
Էյնշտենը չէր լսում Կոնենկովին....և կյանքում առաջին անգամ ամաչեց ինքն իրենից... իր գզգզված մազերից,արտաքինից,խոսելու ոճից,և ,որ թույլ տվեց իրեն այդպես նայել այդ կնոջն ու  հատկապես այն բանից,որ առանց կիսագուլպաների էր,չնայած որ արդեն տարիներ ի վեր «սկզբունքայնորեն հրաժարվել էր» նրանցից....


Առավոտյան ժամը 9-ն էր ,երբ քանդակագործն իր սեփական տան շեմին տեսավ էյնշտեյնին:
Գիտնականն առանց բարևելու շրջանցեց տանտիրոջն ու ուղղվեց խոհանոց ...տեսավ Մարգարիտային ու նրա գլխում ամեն ինչ մշուշվեց... լուռ մոտեցավ այդ կնոջը,որն արդեն մի շաբաթ է հանգիստ չէր տալիս իր մտքին ,ու  հանկարծ...համբուրեց նրան ....
Իսկ հետո երկար ժամանակ շփոթված ներողություն էր խնդրում  իր արարքից ցնցված  Կոնենկովից  ..Մարգարիտան  հազիվ էր զսպում  ժպիտը:
Էյնշտեյնը չէր հասկանում ,թե ինչ է կատարվում իր հետ:Մինչև հիմա բոլոր կանայք  և նույնիսկ իր կինը ոչ մի նշանակություն չեն ունեցել  նրա համար  ու  սոսկ սպասուհու դեր  էին խաղում  մեծ գիտնականի կյանքում...սակայն այդ ամենը եղել է մինչ Մարգարիտան... Մոլուցքը Մարգարիտայի հանդեպ առաջին հանդիպումից հետո  տիրեց  նրան ...և հենց այդ պահից  էլ  խանգարեց   նրան ապրել,շնչել և ամենակարևորը ՝շեղում էր  կարևորագույն գիտական աշխատանքներից...
Այդ օրը Էյնշտեյնը խոստացավ ինքն իրեն այլևս երբեք չփնտրել հանդիպում քանդակագործի կնոջ հետ ...
35 -ամյա Մարգարիտա անչափ խարիզմատիկ անձնավորություն էր,կրթված,հումորի հրաշալի զգացողությամբ,պայծառ ու գեղեցիկ՝իսկական «светская львица»...Էյնշտեյնին գրավում էր նրա համարձակությունն ու հպարտությունը .... և  նա հասկացավ,որ Մարգարիտան երբեք չի դառնա նրա կամակատարներից մեկը...Ոչ,նա անսովոր կին էր... Մի  ամիս  չանցած  ,Մարգարիտան դուրս  մղեց  ֆիզիկոսի կյանքից բոլոր կանանց ու մինչև կյանքի վերջ դարձավ  միակը նրա համար .....
Նրանք ևս  մի քանի անգամ հանդիպեցին Փրինսթոնի համալսարանում  պաշտոնական միջոցառումների ժամանակ:Ալբերտը միտումնավոր խուսափում էր այդ կնոջից, չիմանալով,որ այդ համբույրից հետո Մարգոն գրեթե ամեն վայրկյան  մտածել է տարօրինակ,էքսցենտրիկ ու խորհրդավոր գիտնականի մասին:Մանկական միամտություն և հմայք ունեցող այդ տղամարդու հանդեպ  Մարգարիտայի հրապուրվածությունը վերաճեց կրքոտ սիրո...և նա ոչ մի կերպ չէր կարողանում  հասկանալ  ,թե դա ինչպես տեղի ունեցավ.... Իսկ 57-ամյա Էյնշտեյնն ապրում էր իր երկրորդ երիտասարդությունը....


Միամիտ Էյնշտեյնը ենթադրել անգամ չէր կարող ,որ հատկապես նրա գիտական գործունեության  պատճառով է НКВД-ի աշխատակցուհի Մարգարիտա Կոնենկովան ստացել հանձնարարություն «հայտնվելու » մեծ գիտնականի անկողնում....
Իսկ լրտեսուհու մտքով նույնիսկ  չէր անցնում,որ  նա իսկապես կսիրահարվի Ալբերտին ...
Նորաթուխ սիրահարները այնքան էին ձգտում միասին լինել,որ համարձակվեցին մի վիթխարի արկածախնդրության...
Այդ օրը քանդակագործն իրենց ընտանեկան բժշկից մի   նամակ ստացավ,ուր բժիշկը մտահոգված լինելով Մարգարիտայի առողջությամբ ,խորհուրդ է տվել նրան երկար ժամանակով մնալ բարենպաստ կլիմա ունեցող մի առողջարանում...Մարգոն ու Ալբերտը կաշառել էին բժշկին ու համոզել,որ գրի այդ նամակը...
Սիրահարներն իրենք էլ էին  ապշել,թե ինչպես հանդգնեցին նման ստի.... Այնուհանդերձ, առանց խղճի խայթի ,խաղաղօվկանոսյան մի  գեղատեսիլ ափին  իրենց առանձնությունն էին  վայելում...

Սրանք նրանց կյանքի ամենաերջանիկ ամիսներն էին ...Միասին հարմարավետ էր ու հանգիստ...Նրանք միասին երջանիկ էին,աերևակայելի երջանիկ....
Սակայն մի առավոտ ծաղկեփունջը ձեռքին   զբոսանքից վերադառնալիս  Էյնշտեյնը անկողնում չգտավ Մարգարիտային...
Նա առանց զգուշացնելու հեռացել էր...Ալբերտը նյարդային վիճակում էր...զանգում էր տուն...պատասխանող չկար...տառապում էր անորոշությունից ...կարոտից...
Մարգոն անհետացել էր...
Մի շաբաթ անց Մարգարիտան հայտվեց Էյնշտեյնի տան շեմին...
Հարցին,թե ինչ է պատահել ,Մարգոն սկզբից լուռ   էր...հետո  երկար  պատմում էր, արտասվում  ...Ալբերտն էլ էր արտասվում ու չէր հավատում նրա ոչ մի խոսքին...
Չէր հավատում ,որ Մարգոն НКВД -ի գործակալ է,որ արդեն  20 տարի  է Ամն-ում տեղեկություններ է հավաքում  միջուկային ծրագրի նախապատրաստման վերաբերյալ  ու տվյալները ուղղարկում  հայրենիք......Իսկ հիմա այդ ամենի մասին իմացել է
ФБР-ը ,մի քանի օր շարունակ հարցաքննել են ... ու հիմա  կարող են նրան սպանել...
Իմացածից ցնցված  էր գիտնականը...Չէ որ ինքը հիմարաբար ուրախանում էր իր ու գիտության հանդեպ ցուցաբերած   սիրելիի անզուսպ հետաքրքրությունից  ....Պարզվում է նա պարզապես օգտագործել է իրեն...
Մարգոն արտասվում էր ,խնդրում ՝ներել իրեն...բայց Էյնշտեյնը այլևս չէր լսում նրա ոչ մի բառը ... Նա  կամաց խնդրեց  Մարգոյին  հեռանալ...
Մի քանի օր շարունակ Ալբերտը  չէր  գտնում  տեղը,չէր կարող ներել այդ նենգ դավաճանությունը...Չնայած ամենին ,նա խիստ մտահոգված էր սիրելիի կյանքի համար...Նա համարձակվեց գնալ FBR...հանուն Մարգարիտայի նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ...Համաձայնում են նրան «ձեռք չտալ» ,եթե նա շտապ լքի երկիրը...
Հատկապես էյնշտեյնի միջամտությունը փրկեց սիրելիի կյանքը...
Էյնշտեյնը շտապեց լուրը հայտնելու սիրելիին....Քանդակագործը նրբանկատորեն մի կողմ քաշվեց ՝  հնարավորություն տալով  կնոջն ու  Ալբերտին  հրաժեշտ տալու միմյանց...Նա իմացել էր նրանց սիրավեպի մասին, սակայն կարծում էր,թե դա նույնպես նարկոմի հանձնարարությունն է եղել....իսկ հիմա ,երբ արդեն վերադառնում են հայրենիք...ամեն ինչ կվերջանա...ու Էյնշտենն ընդմիշտ կանհետան նրանց  կյանքից...
Մարգոն մեկնեց...Էյնշտեյնը կորցրեց կյանքի իմաստը...Նա կտրականապես հրաժարվեց սրտի վիրահատությունից,որը կերկարացներ նրա կյանքը...
Նախկին սիրահարների նամակագրությունը շարունակվեց մինչև գիտնականի մահը...
Էյնշտեյնի նամակները տխուր էին... զգացվում էր հեղինակի ճնշվածությունը...Նա գրում է.«Մեր ընդհանուր հիշողությունները ես կոչել էմ Ալմար...կազմված մեր անվան առաջին վանկերից ՝Ալբերտ և Մարգարիտա...Սա միակ բանն է,որ մնացել է ինձ...քեզանից հետո այլևս ոչ մի կին չի դիպել  իմ մազերին...»
Մարգոն ամուսնու և Էյնշտեյնի մահից հետո երկար ապրեց ...
Այդ խարիզմատիկ կնոջ սերն ու ուշադրությունը    շատ մեծանուն տղամարդիկ են  փնտրել..
1980թ Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում ծայրահեղ հյուծվածությունից մահանում է Մարգարիտան...
Նա վերջին տարիները գամված էր անկողնուն և գտնվում էր մի շատ դաժան կնոջ խնամքի ներքո,որը գողանում էր Մարգարիտայի ոսկեղենը ,հագուստը,բացահայտորեն ծաղրում անօգնական տիրուհուն ,շատ վատ վերաբերվում....այսպիսով լիովին բավարարելով իր «պրոլետարական ատելությունը»:Նա ,գիտենալով հանդերձ  ,որ Մարգարիտան տանել չի կարող ալկոհոլը,ստիպողաբար նրա բերանն էր լցնում խմիչքը...կամ՝արթնացնում էր  քնից  քթի տակ թուղթը այրելով...մի խոսքով ,անասելի դաժանությամբ էր վերաբերվում Մարգրիտային....
Այլևս անկարող լինելով կրելու այդ բոլոր ստորացումները ,Մարգարիտան հրաժարվում է սննդից ...ու սովամահ լինում...
Երբ  նրա մարմինը տանում էին Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանից,նրա ձեռքին հնչեղ տըկտըկում էր ժամացույցը...Անտարբեր սանիտարներն անգամ մոտավոր պատկերացում չունեին այդ  թանկարժեք ժամացույցի իրական արժեքի մասին..այն Էյնշտեյն էր նվիրել...
Մռայլ աստիճաններով անտարբեր   սանիտարները տանում էին մի կնոջ ,որին իսկապես սիրել է մեծն Էյնշտեյնը.....

ՀՈՒՍՈՎ ԵՄ ԴՈՒՐ ԵԿԱՎՀայտնի մարդկանց սերը ՄԱՍ 1....Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա - հույս, հավատ, սեր

3

9

2554

  • Miley FORever
    2012-04-22 18:00:08
    մի բան էլի խնդրեմ ....նենց արեք էս տակի գծերը ջնջվեն.....ուզում եմ կարդամ քոռանում եմ :D :D
  • ღℒIℒITღ
    2012-04-22 18:03:43
    (լավ) (լավ) (լավ)