Copy SMS

Հերիք է

Հերիք է  - բամբասանք, սուտ, կեղծիք


Ես շատ եմ լսել բամբասանքի մասին, ու իրականում դա համարում եմ սովորական երևույթ: Բայց անգամ դա պետք է լինի չափի մեջ; Կա մի էսպիսի խոսք “Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ”, ես լրիվ համաձայն եմ այս խոսքերի հետ , չէ որ յուրաքանչյուր քայլ պետք է լինի չափի մեջ:Որպիսի չկորցնի իր գեղեցկությունն ու համը: Բամբասանք կա յուրաքանչյուր երկրում , բոլորն էլ ծանոթ են այս բառին, բայց ինչու է Հայաստանում Բամբասանք կոչվածը այսքան մեծ արմատներ թողել հայերի մեջ? Ինչու են հայերը սիրում բամբասել և առավելևս քննադատել? Նրանք կարող են բամբասել, տարածել այդ բամբասանքը , բայց ինչու են քննադատում?Ինչու մենք չենք կարողանում մտնել յուրաքանչյուրի դրության մեջ ու արդյունքում քննադատում ենք:, մեղադրում:Դե երևի նրանից է , որ մենք ապրում ենք Հայաստանում ու այստեղի կարգ ու կանոնն ուրիշ է, թեպետ դա պատճառ չէ , քանզի անկախ ազգի պատկանելիուրըունից  մենք յուրաքանչյուրս նախ մարդ ենք և հետո միայն հայ, վրացի, կամ ռուս:Իսկ ինչու ենք մենք մոռացել մարդկային արժեքները?Ինչու ենք չակերտավոր մտել մեր “դերերի մեջ”?Իսկ որն է մեր դերը? Բամբասկոտ հայի? Քննադատող ու մեղադրող հայի?  Մենք չենք ընդունում Եվրոպական կյանքը, սակայն Եվրոպայում չկա բամբասանք այն էլ այդքան խորացված: Իսկ ինչու ենք մենք շարունակ մեղադրում?

Հերիք է  - բամբասանք, սուտ, կեղծիք

Ամեն անգամ այդ բամբասանքը վերցնելով մեզ վրա ,  եթե մի պահ մտածենք դրա մասին  այդ ժամ մի պահ կլռենք , երկար կխորհենք ու կհասկանանք , թե իչքան մեղավոր ենք մենք եղել այն ժամանակ, երբ մեղադրում էինք, քննադատում այն էլ անիրավ ձևով: Ես հույս ունեմ , որ կգա այնպիսի մի օր  , երբ կդադարենք ապրել ուրիշի կյանքով, կդադարենք թունավորել ուրիշի կյանքը: Այո ես հիմա բողոքում եմ , ու  բողոքում եմ հույս ունենալով , որ գոնե բողոքի շնորհիվ կհասնեմ իմ այդքան բաղծալի երազանքին...