Copy SMS

Տխուր սեր

Տխուր սեր - հույս, հավատ, սեր
Տխուր սեր - հույս, հավատ, սեր

Մարդու մտքին տեղ լինի...Ցանկություն է պետք սիրելիս,որը ես չեմ տեսնում ,ցավոք, քո հոգում?,-ամեն անգամ արդեն սովորություն էր դարձրել այս խոսքերով զարկել նրա` արդեն իրենով զարկված հոգուն:

Նրա մեջ կար այն, ինչին նա երկար էր սպասել ու ոչ միայն հավատում էր,այլ վստահ էր, որ հենց Նա է այն երջանիկը, որն իր երջանկությունից բաժին է հանելու ու երջանկացնի իրեն:Սիրում էր խենթություն,շնչում էր խենթություն ,անսովոր մի խենթություն:

Սիրո խենթություն չէր համարում հազար վարդով ծնկի իջած երիտասարդի արարքը(չէ, դա մարդու մտքի պարզ գործողությունն էր), կամ բարձրահարկի տանիքից գոռալն ու նետվելը դեպի ներքևում կանգնած աղջիկը , մանավանդ որ ինքն էլ չգիտեր, թե էլի կխոսեր սիրո մասին:

Խենթությունը,սիրո խենթություն... անցնել այն սահմանը, որ դու երբեմն դրել ես քո առջև ու արգելափակել որևէ մեկի մուտքն այնտեղ,նույնիսկ քո:Խենթություն է այն սկզբունքներին դեմ գնալը,որոնք ծնվել են քո կյանքի տարբեր փուլերում:

Նա պատրաստ էր այդ խենթություններին,դեռ ավելին` արդեն մի քանի փորձ էր արել:

...

Ամբողջ գիշեր ուղեղը սղոցում էր.ՙԴու չես ուզում` մենք հանդիպենք?:

Վեր կացավ,բացեց պահարանը, այնտեղ երևի ամառ է (իրենց մոտ ձմեռ էր), հավաքեց ամառային այն հագուստները,որոնք պատրաստվում էր հագնել հազարավոր կիլոմետրեր հեռու...լցրեց փոքրիկ ճամպրունկի մեջ ...ժպտաց ...պարեց...ու թարթելով աչքերը` իր աչքերում բանտարկված տղային համբուրեց:

Ճամպրուկը տեղավորեց մահճակալի տակ... պառկեց,որոշված է. ինքը գնում է Հայաստանից ` հանդիպելու նրան:Թե ինչքան կտառապի ընտանիքը ու ինչեր կլսի իր մասին պարապ հարևաններից, երբ վերադառնա ,չէր էլ մտահոգում:

...

Աշխատանքից տուն վերադառնալով,ի զարմանս տնեցիների ,սկսեց քանդել այն դարակները , որտեղ պահվում էին տարբեր եղանակների իր կոշիկները ( դրանք 5 զույգ էին,բարձրակրունկ շատ էր սիրում,բոլոր կոշիկները միայն բարձրակրունկ էին):Հանեց,ժպտաց, ու...սկսեց ջարդել կոշիկների կրունկները .տղան ցածրահասակ էր,պետք էր հրաժարվել ու սովորել հագնել այն կոշիկները,որոնք հագել էին իր նախապապերը(գուցե էլի հասակի տարբերության պատճառով):

....

Աշխատանքի վայրում սկսեց իրականացնել այն մտքերը, որ որոշել էր , երբ էլի երկուսով մենակ էին իր երազում:

Պատճենահանեց իր անձնագիրը ` ֆաքսով նրան ուղարկելու համար:Թե ինչ ճանապարհով է պատրաստվում այնտեղ տանել տղան իրեն,բոլորովին չէր էլ մտածում:Նա գիտի` ինչ է անում:

.............

Ամեն անգամ ասելիքն ուղղակի դուրս էր թռչում մտքից,երբ սկսում էր խոսել նրա հետ:Նա իշխում էր ամենուրեք:Այն իշխանությունը ,որ ուղղակի գողացել էր նա,նույնիսկ իշխաներին ,որպես մեծ իրավասությունների տեր մարդկանց,չէր ընձեռնվել:Ամեն ինչ հոսում էր ոչ իր հունով,այլ այն հունով, որն այնպես ջինջ էր ու մաքուր ,ինչպիսիք աղջիկա իղձերն էին:Այն զգացումը ,որ թպրտում էր իր սրտում,չէր համարձակվում ՍԵՐ անվանել.այն ավելին էր, քան ՍԵՐը:Սեր բառը ծնվել է ինչ- որ մեկի զգացմունքից ,և պարտադիր չէ,որ այն,ինչ զգում ես, ՍԵՐ անվանես :Դու կարող ես վերանվանել ՍԵՐը քո բառերով ,քո և նրա շնչով:Նա չստացած համբյուրներից հանգչում էր, չստացած տաք շնչից սառչում էր,նա խենթանում էր...

ՙՄարդու մտքին տեղ լինի?,-արդեն ամենուրեք շաղ էր տալիս աղջիկը և ժպտում:

Աղջիկը համոզված էր ,որ տղան գալու է,դե տղան էլ էր համոզված,բայց...

Գիշերը երազում նրանք հանդիպել էին իրենց տնակում`անտառի եզրին , առվակի մոտ:

Չգիտես ` որտեղից երեխաններ հայտնվեցին բակում աղմուկ աղաղակով...

Արդեն ահագին ժամանակ էր ` տղան իր Հայաստան գալը տարբեր պատմություններով բացառում էր:Չգիտես ինչու, այդ առասպելները աղջկան դուր էին գալիս,ու ավելի էր ջերմանում նրանցով և հավատում էր `տղան գալու է:

Այսօր մի բան այն չէ,զգաց` երբ խոսեց տղայի հետ,իր մեջ մի բան այն չէր, զգում էր կամ կանխակուշակում , որ ամեն մի հեքիաթ իր վերջն ունի :

Խոսում էին դեսից-դենից ,երբ Նա հանկարծ հայտարարեց.

-Ես երբեք չեմ գա (դե երբեք բառը արդեն համապատասխանում էր ?չգիտեմ այս տարի,թե մի հինգ տարի հետո?)...շատ եմ ուզում,բայց...Արի վերջ տանք...

Օդը կանգնեց:Նա, ում պահում էր աչքերում, դուրս թռավ այնքան հեշտ,որ նույնիսկ այդպես միանգամից չէր ներխուժել:Արցունքները,որ ամեն անգամ հայտնվում էին ուրախությունից,երբ խոսում էր նրա հետ,սառեցին ու փշուր - փշուր թափվեցին ցած:Մատները, որ միշտ չէին հասցնում տպել մտքերին հավասար,բռունցք դարձան...Այն զգացմունքը ,որ նույնիսկ ՍԵՐ բառին արժանի չէր գտնում,Զզվանք ու Նողկանք բառերից էլ ցած սահեց ...

Հիասթափությունն ու ափսոսանքն իր ժպիտին հակառակ ուղղություն տվեցին :

ՙՄարդու մտքին տեղ լինի ?,- բառերը գունդ ու գծիկ դարձան ու կանգնեցին կոկորդում...

Միայն այս բառերն էին նրանից մնացել ,,,նա էլ իր հերթին նվիրեց տղային ու ժպտալով ասաց.

-Մարդու մտքին տեղ լինի:

Ու էլի աշխարհի վրա մեռավ մի զգացմունք,որ եկել էր աստղերից,վերևից ու թառել նրա ուսերին:Հօդս ցնդեցին այն մտքերն ու չիրականացված երազանքները,որ նա պիտի նվիրեր նրան:

Առանց ներշնչելու,նա արտաշնչեց այն ամենը, որ ծնվել էր իր սրտում, ու...ժպտաց:

http://youtu.be/9FMLPeTJFeE

2

2

6243

  • ViTaMiNcHiK (EMm)
    2012-04-23 23:57:02
    շաատ լավն էր,,,դու ես գրել՞ :( :'(
  • ღℒIℒITღ
    2012-04-24 18:12:51
    (լավ) (լավ) (լավ) :(