Copy SMS

Քուն և երազներ Մաս1


Քուն և երազներ Մաս1 - նկար, երազներ

Արդյո՞ք երազները կանխատեսում են ապագան: 

Մինչ այս հարցին պատասխանելը նկատի ունենանք ևս մեկ ընդհանուր օրինաչափություն. մարդու իմացական գործունեությունն ընդհանուր առմամբ ուղված է ոչ միայն դեպի անցյալն ու ներկան, այլ նաև` դեպի ապագան: Այլ կերպ ասած՝ այն ոչ միայն ռետրոսպեկտիվ է, այլև ներկայից առաջ անցնող, առաջանցիկ և կանխատեսող: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ չափով մարգարե է, քանի որ գիտակցական և արթուն վիճակում էլ փորձում է կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը կամ մյուս օրը, մեկ ամիս կամ մեկ տարի անց ինչ է ինքն անելու, որտեղ է լինելու և  այլն:

Երազների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ենթագիտակցական այս հատուկ վիճակում շատերի մեջ ապագան գուշակելու, ապագայի իրադարձությունները կանխատեսելու ընդունակությունը որոշ չափով ուժեղանում և յուրահատուկ դրսևորումներ է ունենում:  Իրոք, կան երազներ, որոնք վերաբերում են ապագային և իրենց մեջ կանխատեսուներ են պարունակում: Նման երազները կբաժանեի երկու մասի. ա)երազներ, որոնցում պատկերավոր ձևով արտացոլվում են այնպիսի կանխատեսումներ, որոնք մենք արել և խոսքի միջոցով  արտահայտել ենք արթուն և գիտակցական վիճակում: բ)Այնպիսի կանխատեսումներ, որոնք արթուն վիճակում գիտակցորեն չեն կատարվել և չէին էլ կարող կատարվել, որովհետև հաճախ դրանք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք երազ տեսնողի անձնական կյանքի  ու նպատակների հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն: Ոմանք կանխատեսում են երկրաշարժեր, որոշ քաղաքական և ռազմական իրադարձություններ, ծանոթ կամ հայտնի մարդկանց մահը և այլն, ընդ որում, ինչն իսկապես հետաքրքրական է, առանց անհրաժեշտ նախնական տեղեկություններ ունենալու, առանց մեզ հայտնի  զգայարանների միջոցով ինֆորմացիա ստանալու:     Նման փաստերը նկատի ունենալով` գիտնականներն սկսել են քննարկել այն հարցը, թե արդյո±ք մենք ինչ-որ հատուկ ֆիզիոլոգիական մեխանիզմների օգնությամբ ի վիճակի չենք տեղեկություններ ստանալ ոչ միայն անցյալի ու ներկայի, այլև ապագայի մասին: Պետք է, ուրեմն, ենթադրել, որ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկանց գլուխներում պլաններ են կազմվում  որոշակի գործողություններ ձեռնարկելու մասին, ապա այդ ինֆորմացիան ինչ-որ կերպ, անկախ դրանք իր գլխում ունեցող մարդու կամքից, տարածվում են շրջապատում, անցնում են մեծ տարածություններ և ընկալվում զգայուն մարդկանց կողմից` նրանցում մարգարեական երազներ հարուցելով: Բայց քանի որ բնության երևույթներն ու արհավիրքները մարդկանց կողմից չէ, որ պլանավորվում են, ապա դրանց նախնական ընկալման, կանխագուշակման մեխանիզմներն արդեն այլ բնույթ պետք է ունենան:

Մյուս մասը կարդացեք Մաս 2-ում

1

5

1440