Copy SMS

Քուն և երազներ Մաս 2


Քուն և երազներ Մաս  2 - քուն, նկար, երազներ

Գունավոր, թե՞ անգույն երազներ: 

Մարդկանց երազների մեծ մասը կազմված է գորշ մտապատկերներից, այսինքն` սևի և սպիտակի տարբեր երանգներից: Իսկ ինչ է հայտնի հոգեբանությանը «գունավոր  երազների» մասին:     Այո, բավական է,  որպեսզի մեզանից յուրաքանչյուրը քիչ ավելի ուշադիր լինի իր երազների նկատմամբ և կհամոզվի, որ երազային տեսողական պատկերների զգալի մասը «գույն» չունի, այսինքն՝ մոնոխրոմատիկ է` սկսած մաքուր սպիտակից  մինչև գորշի ամենատարբեր երանգներն ու բացարձակ սևը:  Բայց արդեն նման  գորշ երազների մտապատկերների շարքում հանդիպում են առանձին գունավոր առարկաների պատկերներ: Զանազան երազային առարկաներ կարող են  ունենալ կապույտ, կարմիր, նարնջագույն  և այլ գույներ: Պետք է իմանալ, որ մարդու գլխուղեղի տեսողական բաժիններում կան գույներն ընկալող հատուկ մասնագիտացված նեյրոններ, որոնք քնածի ուղեղում  շատ հաճախ  արգելակված են լինում: Մինչդեռ գունավոր պատկերներ  տեսնելիս դրանք գործում են:     Թեև երազները շատերին թվում են երկրորդական երևույթներ, ցերեկային տպավորությունների հետքեր միայն, սակայն դա այդպես չէ: Ավելին՝ հետազոտությունները բերել են այն համոզմունքին, որ մարդկանց երազներում պատահական ու աննշանակալից պատկերներն ու գործողությունները խիստ փոքրաթիվ են: Նույնը վերաբերում է նաև  երազում տեսած առարկաների գույներին:     Գունավոր երազների վերաբերյալ հոգեբաններին հաջողվել է պարզել մի շարք օրինաչափություններ, որոնց տեղյակ լինելն օգտակար է  յուրաքանչյուր մարդու: Առաջինն այն է, որ ըստ երազներում գունավոր պատկերների առատության՝ մարդկանց մինչև անհատական  մեծ տարբերություններ կան: Համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի շատ գունավոր երազներ տեսնում են գեղարվեստական նկատելի օժտվածություն ունեցող անձինք: Իսկ այն անձինք, ում իմացական գործընթացները հիմնականում ընդունում են վերացական գործողությունների ձև, հիմնականում տեսնում են գորշ մտապատկերներից կազմված  երազներ:      
Երկրորդ օրինաչափությունն այն է, որ երազներում գունավոր մտապատկերների թիվը կարող է փոփոխվել` կախված մարդու հոգեվիճակից: Հիմնական միտումն այն է, որ եթե մարդն ունի ներքին և արտաքին սուր կոնֆլիկտներ, չլուծված խնդիրներ և տագնապներ, ապա նրա երազներում գունավոր պատկերների թիվը մեծանում է: Եթե այդ խնդիրները լուծվում են դրա հետ կապված տագնապն ու մյուս տհաճ հույզերը` թուլանում, ապա երազների կառուցվածքը մոտենում է տվյալ անհատին բնորոշ սովորական տիպին:     Վերջապես երրորդ օրինաչափությունը. որոշ հոգեկան հիվանդությունների  դեպքում մարդու երազները  դառնում են լրիվ գունավոր և այնքան տպավորիչ, որ հիվանդը  երբեմն սկսում է կասկածել. արդյոք երազ է տեսել, թե՞ իր տեսածն իրականություն էր:  Իրականի և երևակայականի սահմանները սուբյեկտիվորեն կարող են ջնջվել և անհստակ դառնալ: Մարդու երազները շատ նրբորեն են արձանագրում  նրա  հոգեվիճակների  և´  նորմալ, և´ հատկապես ախտաբանական  փոփոխությունները: 

2

3

2733