Copy SMS

Ականջօղերի պատմությունը

Ականջօղերի պատմությունը - ականջօղեր, հետաքրքիր, պատմություն


Ականջօղերն այսօր ամենահայտնի զարդերից մեկն են, որոնք կանայք, ինչպես նաև որոշ տղամարդիկ մեծ հաճույքով են կրում: Ավելին, ականջօղերի սիրահարները վստահ են, որ դրանք երբեք դուրս չեն գա նորաձևությունից:

 

Այդ իսկ պատճառով է, թերևս, որ ժամանակի ընթացքում ականջօղերը սկսել են պատրաստել ամենատարբեր նյութերից` թանկարժեք մետաղներից ու քարերից սկսած մինչև փայտն ու կավը:

 

Ոչ ոք չի վիճի, որ ճիշտ ընտրված ականջօղերը ոչ միայն ընդգծում են էլեգանտությունն ու բնական գեղեցկությունը, այլև խոսում են այն կրողի ճաշակի, նախասիրությունների, գրաված դիրքի ու պաշտոնի մասին: Անվիճելի է նաև այն, որ ականջօղերն ասելիք ունեն:

 

Չնայած նրան, որ ականջօղերը մեր կենցաղի անբաժան մասն են դարձել, քչերս գիտենք դրանց ծագման ու կիրառման պատմությունը: Փորձենք մի փոքր էքսկուրս կատարել ժամանակի մեջ և համառոտ պատմել այս փոքրիկ հրաշքների` ականջօղերի մասին:


Սկզբնական շրջանում օղերը համարվել են ոչ թե կանանց, այլ տղամարդկանց զարդեր: Ականջօղեր պատրաստել և կրել են դեռևս 7 հազար տարի առաջ Հին Ասիայում: Հին եգիպտացիների և հին ասիացիների համար ականջօղերը համարվել են բարձր աշխարհի պատկանելիության խորհրդանիշ: Ի հակառակ դրան` Հին Հռոմում ականջօղեր կրել են ստրուկները, իսկ Հին Հունաստանում` հանցագործները:

Ականջօղերի պատմությունը - ականջօղեր, հետաքրքիր, պատմություն


Միևնույն ժամանակ ականջօղեր կրել են նաև հարուստ հույների և հռոմեացիների կանայք: Վերջիններս նախընտրել են մարգարտե օղեր, ինչը հենց ցույց է տվել նրանց բարձրաշխարհիկ լինելը: Նրանք նաև կրել են տոպազով, նռնաքարով և սաֆիռով զարդարված օղեր:

 

Հին Արևելքի երկրներում մարդիկ նախընտրել են ոսկուց և արաթից պատրաստված օղեր կրել, որոնք էլ զարդարված են եղել զմրուխտով, ռուբինով ու սաֆիռով: Նշենք նաև, որ ականջօղերը մեծ հռչակ են վայելել նաև Հնդկաստանում և Չինաստանում:

 

Հին Ադրկովկասում ևս լայնորեն կիրառվել են ականջօղերը: Այստեղ օղեր կախել են նորածին աղջիկների ականջներին` ի նշան երջանկության, և այն հավատալիքով, որ դրանք թալիսմանի նման կպահպանեն երեխային:

Ականջօղերի պատմությունը - ականջօղեր, հետաքրքիր, պատմություն


Միջին դարերում ականօղեր կրելը ինչպես հռչակ, այնպես էլ հալածանք է վայելել: Այսպես, օրինակ, 13-րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելել է ականջները ծակել: Եկեղեցու համոզմամբ` ականջներ ծակելը խաթարել է մարդու` «Աստծո պատկերով և նմանությամբ» կերտվածքը: Այս շրջանում օղեր շարունակել են կրել հանցագործները, ծովահեններն ու գնչուները:

 

Չնայած դրան, ականջօղեր կրելը միշտ էլ որևէ խորհուրդ պարունակել է: Հանցագործներն, օրինակ, ականջօղ կրելով արտահայտել են իրենց ունեցած ատելությունը հասարակության նկատմամբ և ցույց են տվել իրենց պատկանելիությունը հանցագործ աշխարհին: Գնչուներն օղ կախել են այն տղայի ականջին, ով միակ արու զավակն է համարվել ընտանիքում: Ծովահնների ականջօղերն էլ խորհրդանշել են գերված նավերի թիվը:

Ականջօղերի պատմությունը - ականջօղեր, հետաքրքիր, պատմություն

  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-04-23 17:37:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥Anna-Number One♥
    2012-04-23 17:38:30
    (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր (բռավո) (լավ) ապրես լավն էր
  • ღℒIℒITღ
    2012-04-23 17:44:09
    (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-04-23 17:45:07
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ;) ;)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-23 22:23:13
    (լավ) (լավ) (լավ) (լավ) լավնա Ան ջան (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Էմմա
    2012-06-22 08:39:04
    ԲԱՐՍԱՅԻ ՖԱՆԱՏ ԵՄ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Էմմա
    2012-06-22 08:40:52
    ԱՊՐԵՍ ԱՆ ՋԱՆ ՀԱԶԻՎ ՄԵԿԻ ԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԿԱՐ FCB ՈՒ ԻՆՔԸ ԳՐԵԼ ԷՐ ԴՐԱ ՄԱՍԻՆ
  • Էմմա
    2012-06-22 08:40:59
    (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)