Copy SMS

Բարև իմ հրեշտակ

ՆԵՐԿԱՅԱՑՆԵՄ ԻՄ ԳՐԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Բարև իմ հրեշտակ - հույս, հավատ, սերԳիտես քեզ որքան եմ կարոտել

Գիտես թե քանի անգամ

Մութ երկնքի անթիվ աստղերի մեջ

Քո պատկերն եմ արարել

Ու սառած աչքերս պատկերիդ վրա սառացած 

Պահել եմ ու չեմ թարթել

Չեմ փակել կոպերս,որ չանեանաս:

Ես ամեն օր խոսում եմ քեզ հետ

Ու հավատում որ դու ինձ հետ ես,իմ կողքին,

Դու քո աչքերով,ձայնով,ժպիտով

Դու քո ողջ էությամբ դարձել ես հրեշտակ:

Ու չգիտեմ ինչու ես փորձում տակն ու վրա անել իմ ներաշխարհը

Իմ սիրտն ու հոգին ամեն անգամ թևավորվում են քո հեռախոսազագերից

Ու քո ժպտաձայն խոսակցությունից,

Ինչպես կարել է չսիրել մեկին

Ով քիչ թե շատ անհանգստանում է քո կյանքի համար,

Անկեղծ ասած շատ կցանկանայի հենց հիմա տեսնել քո վերաբերմունքը,

Ու աչքերի արտահայտությունը,

Որպեսզի հասկանամ արդյոք ճիշտ եմ վարվել ես:

Իսկ հանդիպման մասին ես ոչինչ չեմ ուզում ասել,

Որովհետև ցակությունը քոնն է,կամքը՝ իմը,

Իսկ ճակատագիրը մեր ձեռքերում:

Միշտ մնա այդպես գեղեցիկ,

Եվ հիշիր որ մի փոքր հեռվում

Ինչ-որ մեկը ամեն գիշեր

Լուսնի շողերով,աստղերի ծովում,

Քո գեղեցիկ պատկերն է արարում:

Բարև իմ հրեշտակ - հույս, հավատ, սեր

Հուսով եմ դուր եկավԲարև իմ հրեշտակ - հույս, հավատ, սեր

ՍԱ ԻՄ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԱ ԵՂԵԼԲարև իմ հրեշտակ - հույս, հավատ, սեր

13

37

1998