Copy SMS

Կինն այցելել է մոտ 300 վիրտուալ ընկերների

Կինն այցելել է մոտ 300 վիրտուալ ընկերների - վիրտուալ, շփում, այցելությունՍովորաբար համացանցի միջոցով շփվող մարդիկ հարաբերվում են միայն վիրտուալ աշխարհում եւ իրական կյանքում գրեթե երբեք չեն հանդիպում: 51-ամյա Առլին Պրեսերը որոշել է խախտել այս կանոնը եւ այցելել իր ֆեյսբուքյան ընկերներին, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում: Առլինը տարիներ շարունակ տարբեր մարդկանց հետ է շփվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, իսկ նրանց իրականում հանդիպելու համար այցելել է 13 երկրներ, այդ թվում` Կորեա, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Մալազիա եւ Ֆիլիպիններ: Առլին Պրեսերը հանդիպել է ավելի քան 290 ֆեյսբուքյան ընկերների: Սակայն նրա այս մտահղացումը ոչ բոլորին է դուր եկել: Սոցիալական ցանցում նրա հետ շփվող օգտատերերից ոմանք պարզապես «բլոկ» են արել 51-ամյա կնոջը, որպեսզի նա անսպասելիորեն չայցելի իրենց: Նշենք, որ Առլին Պրեսերի վիրտուալ ընկերների մեծ մասը նրա պապիկի` գրող Ֆրից Լեյբերի երկրպագուներն են: Առլինն ինքն էլ է ստեղծագործում՝ սիրային եւ պատմական վեպեր է գրում: