Copy SMS

Մոլախոտը քաղաքական կատեգորիա

Մոլախոտը քաղաքական կատեգորիա - հետաքրքիր, մոլախոտ

Կարիք չկա զարմանալու, մոլախոտը, այո’, այո’, սովորական մոլախոտը, կամ ավելի ճիշտ անսովոր մոլախոտը: Անսվոր, որովհետև այդպիսին է դառնալու: Այն մոլախոտը, որի կողքով ամեն օր անցնում ենք անտարբեր նայելով, կամ նայելով ու չնկատելով, նրան ում վիճակված է վաղը կարևոր դեր խաղալու: Չնայած քաղաքի փոշուն, ծխախոտի մնացուկներին, որ ամեն օր նետում են նրա վրա` նա աճում է, աճում համառորեն, առանց տրտնջալու, առանց բարկության, իր ատելությունը պահելով վաղվա օրվան, բոլորս կարող ենք պոկել, ոչնչացնել քանի դեռ նա թույլ է, բայց մեզ թույլ չենք տալիս, մեզ հարիր չէ, ինչ որ մոլախոտ պոկել, իսկ մերօրյա քաղաքական գործիչը տեսնում է նրան, նա էլ է անցնում նրա կողքով ու քմծիծաղ տալիս: Մեր անտարբերությունից, քաղաքի փոշուց ու ատելությունից պարարտացած մոլախոտնն արդեն աճել է, հասունացել ու ժամանակնն է ցույց տալու իր հզորությունը: Մարդիկ արդեն անտարբեր չեն. արդեն նրա փշերի քանի-քանիսին են ծակել, քանի-քանիսի ոտքերին են փաթաթվել նրա արմատներնն ու վայր գցել, բայց մարդկային անտարբերությունը իր գագաթնակետում է, և հայհոյանքներից ավելի ամրացած մոլախոտը արդեն չարիք է, չարիք համամարդկային, իսկ դրանից միայն մերօրյա քաղաքական գործիչն է ուրախացել: Վերջապես եկավ նաև նրա ժամանակը, վերջապես գեղեցիկ ճառեր ասելու հերթն է: Հիմա կարող ենք հասկանալ նրա քմծիծաղը, նրա ժպիտնն այլևս չի պակասում դեմքից, շուրջը մտահոգ մարդկանցից, որոնք պատրաստ են ժամերով լսել նրա բոցաշունչ ճառերը, ենթարկվել նրա ամեն մի հրամանին մենակ թե ազատվեն այդ զազրելի մոլախոտից:  Իսկ մոլախոտից ազատվելն արդեն անհնար է, քանզի նա արդեն իր հզորության գագաթնակետին է, նրան պոկելու ու վերացնելու համար տքնաջան աշխատանք է պետք, Վերջինիսհամար` կազմակերպիչ, որն էլ մերօրյա քաղաքական գործիչն է, բայց նրան ձեռնտու չէ այդ մոլախոտի վերջնական ոչնչացումը, քանզի ինքը կրկին կվերածվի նախկին անշուք մարդուն, ում ոչ ոք չեր լսում:Իսկ հիմա նա հարուստ  է,շրջապատված հաստավիզ թիկնապահներով ու անողնաշար պնակալեզներով, նա հիմա կարիերայի գագաթնակետին է, և ինչքան հզորանում է մոլախոտը,այնքան կարևորվում է նրա դերը: Մոլախոտը մենակ չէ մոլախոտը միակը չի, նրանք արդեն շատացել են, նրանք արդեն գտել են միմյնց ու քաղաքը սարսում է նրանց ահից, նրանցից ազատվելու ելքը իմացող մերօրյա քաղաքական գործիչն էլ պատրաստվում է փախնել երկրից, որովհետև այս կործանված երկրում էլ անելիք չունի: ու մարդիկ միայն հիմա են հասկանում իրենց սխալը, իրենց անտարբերությունից սնված այս մոլախոտի վերացման հնարը նրանք էլ արդեն գիտեն` դա միասնությունն է, միասին պայքարելու հարցին միասին լուծում տալու: Սակայն արդեն ուշ է. հիմա միայն համակերպվել է պետք, որովհետև չունեն իրական առաջնորդ: Ընդամենը պետք էր հենց սկզբից արմատախիլ անել մոլախոտը, չթողնելով նրան դառնալու հզոր մի վտանգ: Ամեն մի արատ կարող է իրենից վտանգ ներկայացնել, թեկուզ և մոլախոտը, եթա այն սնուցվում է անտարբերությամբ:



0

0

1121