Copy SMS

Պատմվածք գեյի մասին

Պատմվածք գեյի մասին - պատմվածք, համասեռամոլ


Անին ու Իզան հանդիպեցին թեյարանում: Իզան ջանում էր Անիի հետ մտերմանալ:
- Ես ուզում եմ, որ մենք լավ ընկերուհիներ դառնանք, շատ ուրախ եմ, որ եղբայրս հենց քեզ է սիրահարվել, ես հավատում եմ, որ դու կերջանկացնես Արամին:
- Ես էլ եմ հուսով, որ ամեն ինչ լավ կլինի: Ես նրան վաղուց եմ սիրում, գրեթե ինը ամիս է, իսկ ինքը միայն վերջերս է ինձ ուշադրության արժանացրել:

- Արամը միշտ էլ խոսել է քո մասին` որպես մի հրաշալի անձնավորության, բայց սկզբում չէր անկեղծանում, որովհետեւ վախենում էր:
- Ինչի՞ց էր վախենում:
- Վախենում էր, որ իրեն լավ չես հասկանա:
- Ինչո՞ւ:

- Արամը շատ խորը անձնավորություն է, ինձ մինչեւ հիմա թվում է, թե նրան լավ չեմ ճանաչում: Բայց ամեն դեպքում նա պետք է երջանիկ լինի, եւ ես ուզում եմ, որ նա քեզ հետ հասնի այդ երջանկությանը:
- Գիտես, Բելլա ջան, դու եւ եղբայրդ իրար շատ նման եք, երկուսդ էլ շատ խորհրդավոր եք խոսում, այնպիսի տպավորություն է, որ Արամի շուրջ ինչ-որ միստիկա կա, որը ոչ ոքի չեք ցանկանում պատմել:

- Ոչ մի միստիկա էլ չկա, ամեն ինչ չափազանց իրական է: Բանն այն է, որ Արամը վաղուց ընկերուհի չի ունեցել, նա միշտ վախեցել է մերժվել, ճիշտ չընկալվել: Ինձ թվում է` քչերը կարող են հասկանալ նրան, այդ պատճառով էլ նա չէր շտապում լուրջ հարաբերություններ սկսել որեւէ մեկի հետ: Եթե նա դիմել է այդ քայլին, ուրեմն դա անհրաժեշտ էր, եւ դու պիտի աջակցես նրան:

- Ես Արամին այնքան եմ սիրում, որ նրա համար ամեն ինչի պատրաստ եմ:
- Ոչ բոլոր սիրողներն են զոհողությունների գնում, հատկապես երբ դա հակասում է իրենց շահերին:
- Բելլա, ես չեմ ուզում ինքնագովեստով զբաղվել, բայց ես իրոք անձնվեր մարդ եմ:
- Գիտես ինչ եմ ուզում, որ Արամին հանգիստ չթողնես, միշտ նրա կողքին լինես: Եթե կողքին էլ չես, անընդհատ զանգիր, նրա ուշադրության կենտրոնում եղիր:

- Բայց այդպես կարող եմ հոգնեցնել նրան:
- Հավատա ինձ, եթե նույնիսկ հոգնեցնես էլ, ապա դա միայն նրա օգտին է: Նա գուցե դժգոհի քեզնից, բայց վերջում շնորհակալ կլինի:
- Բելլա, անկեղծ ասած, դարձյալ չեմ հասկանում, թե ինչ է քո ուզածը:

- Ես ուզում եմ, որ դու օգնես եղբորս: Ինչ էլ որ լինի, որքան էլ վիրավորված քեզ զգաս, հիշիր, որ դու Արամին պետք ես, դու միակ մարդն ես, որը կարող է փրկել նրան:
- Փրկել ինչի՞ց:

- Անի, ես չեմ կարող շատ բան ասել, եթե Արամը իմանա, որ մեր միջեւ նման խոսակցություն է եղել, ինձ չի ների, խնդրում եմ նրան ոչինչ չասես:
- Չեմ ասի, բայց դու պիտի բացատրես, թե ինչից պետք է նրան փրկեմ:
- Իրենից պետք է փրկես, նա շփոթված է, կարծես իր տեղը վերջնականապես չի գտել: Արամը երջանիկ է քեզ հետ, բայց նա կարծես վստահ չէ, որ դա է իրեն պետք: Դու պիտի նրան համոզես դրանում:

- Բայց ես չեմ ուզում համոզել նրան, որ ինձ սիրի:
- Նա քեզ սիրում է, պարզապես դու միշտ նրա կողքին պիտի լինես: Միշտ: Նա պետք է քեզանով ապրի, քեզանով շնչի, որ վերջնականապես քեզ նվիրվի:

շարունակելի

 

Պատմվածք գեյի մասին - պատմվածք, համասեռամոլ

5

13

2006