Ռոնալդուն հպարտ էր հաղթանակով և այն գոլով, որով նա օգնեց հաղթել Բարսելոնային
«Իմ խփած գոլը շատ կարևոր էր, քանի որ այն տվեց մեզ 3 միավոր, բայց ամենակարևորը հաղթանակն է: Այս մարզադաշտում անցկացրած վերջին 3 խաղերում ես կարողացել եմ գոլ խփել, բայց այսօր թիմը ցնցող խաղ ցույց տվեց: Կցանկանայի շնորհավորել թիմակիցներիս, քանի որ նրանք հիանալի հանդես եկան և արժանի էին հաղթանակի»:
«Առջևում դեռ 4 խաղ կա: Յոթ միավորի առավելությունը կարծես մի փոքր հանգստացնում է մեզ, բայց պետք է հասկանանք, որ մնացած խաղերը նույնպես կարևոր են: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում և շատ ուրախ ենք, ինչպես նաև հասկանում ենք, որ առաջիկա խաղերը շատ պատասխանատու են»:
«Շատ ուրախ ենք «Կամպ Նոուում» հաղթանակ տոնելու և ռեկորդ սահմանելու համար: Իսկապես շատ տպավորիչ մրցաշրջան ենք անցկացնում և պետք է նույն տեմպով շարունակենք չորեքշաբթի Չեմպիոնների Լիգայում: «Բավարիան» հիանալի թիմ ունի, սակայն պատասխան խաղը տեղի է ունենալու մեր իսկ հարկի տակ, մեր երկրպագուների աջակցությամբ: Այս հաղթանակը մեզ ավելի վստահ դարձրեց և ցանկանում ենք այսպիսի արդյունք գրանցել նաև չորեքշաբթի օրը:
«Ցանկանում եմ, որ թիմը և երկրպագուները միասին հասնեն եզրափակիչ: Կարծում եմ, որ երկրպագուները չորեքշաբթի օրը սկզբից մինչև վերջ մեզ հետ կլինեն: Մեզ պետք է, որ «Բեռնաբեուն» լինի առաջին խաղացողը: Բոլորս անհամբեր սպասում ենք չորեքշաբթի օրը հաղթանակ տոնելուն»:
(ړײ) Realchi(ړײ)
2012-04-30 12:00:26I LoVe J.B.
2012-04-30 20:25:22