Copy SMS

Apple-ի իտալացի սիրահարները բացել են համակարգիչների ցուցահանդես

Apple-ի իտալացի սիրահարները բացել են համակարգիչների ցուցահանդես - հետաքրքրիր, ժամանակակից, տեխնոլոգիաԻտալական Սավոնա քաղաքում բացվել է Apple-ի համակարգիչներին նվիրված ցուցադրություն, որի ժամանակ այցելուները կկարողանան տեսնել առաջին համակարգիչը` Macintosh Lisa-ն և Apple III-ը: 

Ինչպես հաղորդում է Euromag-ը, ցուցադրված ցուցանմուշները 2002 թ. հիմնադրված Macintosh All About Apple Museum (AAA) սավոնյան ակումբի հավաքածուից են: 

Ակումբի հիմնադրման տասնամյակի կասպակցությամբ դրա անդամներն ու կազմակերպիչները ցուցադրություն են կազմակերպել Պալացցո դել Կոմիսարիոյում: 

Թանգարանի հիմնադիր Ալեսիո Ֆերրարոյի խոսքով` ցուցադրությանը հնարավոր է տեսնել 1970-ականներից մինչ օրս ստեղծված համակարգիչներ` Lisa, Tam, Apple Set Top Box, Pippin, Qube и Apple III:

3

1

1019