Copy SMS

Բանաստեղծություններ պատերազմի մասին

 Բանաստեղծություններ պատերազմի մասին -  բանաստեղծություններ, պատերազմի, մասին


Սեր և պատերազմ


Լուսինը՝ անցքը դանդաղորեն


մերկացող մարմնի,


մնացած երկինքը՝


դեռ չծնված որդուս սիրեկանը:


Ե՞րբ կսկսի նա փորձել,


որ հասկանա այս ոչ հեշտ


անցումները դեպի մեկ ուրիշը,


դեպի ուրիշները: Ե՞րբ կշարժվի


դեպի սիրտը: Աստղերը՝


գոհարներ, մոլորակները՝


հրանոթներ, շատ վտանգավոր


հրանոթներ:


 


 


Արարատ


Նրանք երբեք


չէին հասնի


սրան: Մեծագույն հաճույքը


մեռածների համար թողնված


լեռան լանջին:



Ինչպես տխուր հրեշ


Ինչպես վիշտ փնտրող տխուր հրեշ,


ինչպես հեթանոս տաճարների հողմահարված ավերակները,


ինչպես առանց կրակի այրվող մարմին,


իրենց աղյուսակը կորցրած միլիոնավոր ճչացող թվեր,


ինչպես փոսը հողի մեջ, որ վախենում է թաղումից,


ինչպես մոգությունն առանց դավանողի,


ինչպես հանցանքն ու դրա խորթ ծնողները,


ինչպես շերիֆի օգնական անդեմ քաղաքում,


որտեղ դիակիզման մի խարույկը հաջորդում է մյուսին,


ինչպես անհասկանալի բոցավառումներ,


ինչպես իր սիրուն հակառակ գնացող սիրահար,


ինչպես մեկ ուրիշ սիրահար, որն ընդառաջ է գնում իր սիրուն,


ինչպես անփույթ հողագործ, որ բերքի մասին մտածելու փոխարեն


տարփանքի մասին է մտածում ու գիշերների, ոչ թե ցերեկվա,


ինչպես ծովահեն, ինչպես գող, մարդասպան, ուրվական,


ինչպես աշխարհի ողջ չարիքը, որ ննջում է արկղի մեջ՝


անդառնալի մի գործողութան ճիշտ կողքին,


այդ գործողության ամենուր հասնող շոշափուկները,


երբեք չավարտվող ներկայացում, աթոռ, որին նստելն անհնար է,


ինչպես վարագույրը, մուգ կարմիր վարագույրը, որ վերջում ցած կիջնի


և միգուցե արդեն էլ չի բարձրանա, էլ չի բացվի,


մենք շարունակում ենք հավատալ նրան, ինչին անհնար է հավատալ,


շարունակում ենք անել այն, ինչ անպատկերացնելի է:


7

4

5353