Copy SMS

Զղջում

Զղջում - հետաքրքիր, պատմությունԵրբ տարածությունն ու ժամանակը դադարում են գոյություն ունենալ՝ դու սկսում ես ապրել։ Սակայն երբ անգիտակացաբար ոչնչացնում ես  այն աննշմարը, անտեսանելին, որ գուցե միակ գեղեցկությունն էր ողջ կյանքիդ՝ սկսում ես կուլ գնալ այն ամենի մեջ, ինչը ստեղծել ես ինքդ։ Դու սկսում ես շնչահեղձ լինել․․․

Ո՞վ էր նա իմ կյանքում․ երևի «փոքր մարդ»։ Նա այնքան անտեսանելի էր, որ այժմ ինքս եմ կասկածում նրա գոյության վրա։ Ես նրան տեսնում էի ամեն օր։ Նա հաճախ էր բղավում անունս, պատռում իրեն ներսից։ Ես ձևացնում էի, թե ոչինչ չեմ լսում։
Գիտեմ, նրան վաղուց եմ կորցրել։ Գուցե, լքեցի նրան այն ժամանակ, երբ վերջին անգամ արհամարական հայացք նետեցի դեպի բնակավայրս ու  այնտեղից ընդմիշտ հեռացա։ Նա երևի կորցրեց հետքերս, ու մոլորվեց տեղի լեռներում կամ անտառներում։
 Կամ էլ ես կորցրեցի նրան այն ժամանակ, երբ դադարեցի գնալ եկեղեցի, իսկ նա այդպես էլ մնաց խորանի դիմաց ծնկի եկած։
Գուցե այժմ նա մասնատվել և մնացել է կյանքիցս դեն նետված ամեն մարդու մոտ՝ փորձելով նրանց հիշեցնել իմ մասին միայն լավը, որ ժամանակին կար իմ մեջ։
Ես նրան էլ դեն նետեցի իմ կյանքից։ Սակայն նա մեջս թողեց մի վերք, որը երբեք չի սպիանում, այլ ընդհակառակը, ավելի ու ավելի շատ է ինձ ներսից այրում ու ինձ կապում է նրա հետ։ Նրա, որ վաղուց գոյություն չունի․․․
Ալիքները հպվեցին ոտքերիս և մեղմ հետ քաշվեցին։ Երևի նա ապրում է ալիքների մեջ։ Նրանք այնքան հարազատ են ինձ։ Ես դանդաղ քայլում եմ ծովին ընդառաջ։ Ջուրը մաքրում է ամեն ինչ։
Իսկ նա՝ իմ կորցրած եսը, իրականում նա է ինձ լքել։ Նա չդիմացավ եսասիրությանս ծանրությանը։
Վերքն ավելի ու ավելի շատ է կրծում հոգիս։
Սակայն ես տեսնում եմ ճանապարհը, որի վերջում կանգնած է նա։ Նա նայում է ինձ առաջվա պես։ Նրանում ես տեսնում եմ հոգատարություն ու ներելու անսահման կարողություն։  Երբ հասնեմ քեզ, կստիպեմ քեզ շղթայել ինձ ու քեզ ու բանալին նետել վերքիս մեջ, որն ամեն մի քայլիս հետ ասես սպիանում է։ Ես այլևս չեմ խեղդվում, այլ վայելում եմ մաքուր օդը, որն աստիճանաբար ավելի ու ավելի վճիտ է դառնում․․․

10

20

1301

  • ღℒIℒITღ
    2012-04-25 00:25:38
    (լավ) :( :( :(
  • dark side of the sun
    2012-04-25 13:27:13
    բռավո.....................իրոք բռավո Ադոնիս ջան, խոսքեր չունեմ ուղղակի շեդեվռ............................Երբ տարածությունն ու ժամանակը դադարում են գոյություն ունենալ՝ դու սկսում ես ապրել։......................հետաքրքիր էր շատ, գրածներիդ մեջ ինչ որ ձգող բան կա, որ ուզում ես անընդհատ կարդալ ու խորասուզվել, բայց մի պատնեշա հայտնվում, որ սահմանափակումա ըմբռնելու կարողությունը......................ապրես.................... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) .................................
    • Adonis
      2012-04-25 13:59:09
      Շնորհակալ եմ dark side of the sun ջան: (ծաղիկ) (ծաղիկ) Իրոք շատ ուրախացա,որ քեզ ձգում են գրածներս
      • dark side of the sun
        2012-04-25 14:12:42
        հա վաղուց չէիր երևում, կարոտել էի, արդեն հներն էի կարդում...... (ծաղիկ) O:) ....................
      • Adonis
        2012-04-25 14:22:11
        Լինա ջան գրառումներիս կարող ես հետևել http://adonisones.blogspot.com հասցեով ;)
      • dark side of the sun
        2012-04-25 14:23:06
        Ադոնիս ջան ես շուտվանից էլ հետևում եմ... ;) ............. (ծաղիկ) ...............
      • Adonis
        2012-04-25 14:25:06
        հաա պարզ է ;) Իսկապես շատ ուրախ եմ անկեղծ խոսքեր լսելու համար (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • dark side of the sun
        2012-04-25 14:26:52
        վա ինչի՞ համար.................խնդրեմ Ադոնիս ջան սիրում եմ ինքս ինձ հետ, հետո մարդկանց հետ անկեղծ լննել...........................
      • Adonis
        2012-04-25 14:37:42
        Դե դա ամենակարևորն ա Լինա ջան (ծաղիկ) O:)
      • dark side of the sun
        2012-04-25 14:38:32
        բնականաբար Շողեր ջան O:) .......................................(ծաղիկ)
  • Emma
    2012-04-25 14:26:24
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) շատ շատ շատ լավն էր (լավ)
    • Adonis
      2012-04-25 14:37:10
      Շնորհակալ եմ Էմմա ջան ;) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Emma
        2012-04-25 14:39:02
        վայ խնդրեմ ինչի համար միշտ պատրաստ եմ մեկնաբանել հետաքրքիր պոստերը ;)
  • Անյուտա
    2012-04-25 14:43:31
    օօօօօօօօօօօօօօօօօօօօ շատ սիրուն ամեն ինչ ու փիլիսոփայական ես սիրում եմ սենց բաներ կարդալ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Milena...♥
    2012-04-25 16:58:43
    Ես նրան տեսնում էի ամեն օր։ Նա հաճախ էր բղավում անունս, պատռում իրեն ներսից։ Ես ձևացնում էի, թե ոչինչ չեմ լսում։ :'( :'( :'( :'( ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԼԱՎՆԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ :'( :'( :'(
  • Molli
    2012-04-25 17:14:42
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( (ծաղիկ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) խոսքերն ավելորդ են դու ես գրել՞՞՞՞՞
  • ☆★❤NARI❤☆★
    2012-05-02 22:24:04
    (խփո) (խփո) (խփո) ԵՍ ԶՂճՈՒՄ ԵՄ Որ ԵՍ ՍՄԱՅԼՆԵՄ ԴրԵ ԲԱՅՑ ՀԱՎԵՍ չՈՒՆԵՄ ջՆջԵՄ
  • N.....
    2012-05-02 22:40:44
    :O :O Ոնց չեմ տեսել էս պոստը (ախ) (ախ) ,,,,,,Ոչինչ ուշացումով մեկնաբանություն թողնեմ :) .խոսքեր չկան Շողեր ջան,,էդ քո կախարդական ոճով էնքան հետաքրքիր ես շարադրում մտքերդ,խոսքեր չկան (բռավո) (բռավո) ..........Երբ տարածությունն ու ժամանակը դադարում են գոյություն ունենալ՝ դու սկսում ես ապրել։ Սակայն երբ անգիտակացաբար ոչնչացնում ես այն աննշմարը, անտեսանելին, որ գուցե միակ գեղեցկությունն էր ողջ կյանքիդ՝ սկսում ես կուլ գնալ այն ամենի մեջ, ինչը ստեղծել ես ինքդ։ Դու սկսում ես շնչահեղձ լինել․․․ (լավ) ........
  • Adonis
    2012-05-03 20:08:23
    ԱՊրես ՀԱսմիկ ջաան ;) Երբեք ուշ չէ, երբ չես ուշացել (ծաղիկ)