Copy SMS

Մենք թուրքերին շա՜տ ենք սիրում

Մենք թուրքերին շա՜տ ենք սիրում - թուրքեր, սիրել





                                 «Երբ Հիսուս ասաց` «սիրիր թշնամուդ», 

                                 այնժամ թուրքը չկար աշխարհում» 

                                        Ավետիք Իսահակյան 

Իսկապես... Դժվար է սիրել թուրքին, անգամ անհնար, որքան էլ որ լավ քրիստոնյա լինես: Հայոց Ցեղասպանությունը, որ գագաթնակետին հասավ 1915-ի ջարդերով, կարելի է ասել սիրելու ոչ մի հնարավորություն չթողեց. 1.5 միլիոն նահատակների արյան կանչը մի տեսակ «վրեժխնդրությամբ կամ պահանջատիրությամբ» է արձագանքում մեր սրտերում: Կարծես դրան ի պատասխան՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ հայերս տարածում ենք հակաթրքական նյութեր ու արտահայտություններ, խորհրդանշական պատկերներ ենք տեղադրում սոցիալական էջերում, պայքարում ու սպառնում, ցնծում ենք, երբ որևէ երկիր ճանաչման է արժանացնում կույրի համար միայն անտեսանելի պատմական փաստը:

«Բայց ինչո՞ւ»,- երբևիցե հարցրել եք ձեզ: Ի՞նչ ենք սրանով ստանում, ի՞նչ ենք տալիս կամ ի՞նչ ենք ապացուցում... Ապացուցում ենք որ հա՞յ ենք, հայրենասե՞ր ենք, թրքատյաց և ճշմարտության մարտիկնե՞ր: Աստված սիրեք...
Ապրիլի 24-ն անցավ թե չէ, հօդս է ցնդում ամեն տեսակ հայրենասիրական պաթոս, (չնայած այդ օրն էլ այն իր ճիշտ ձևի մեջ չէ), կարծես ոչինչ էլ չի եղել: Եվ սրա արդյունքում ցեղասպանությունը շարունակվում է, շարունակվում է մինչև այսօր...


Ինչո՞ւ, ինչպե՞ս… Մենք ենք նպաստում «կոտորածն անգութի» շարունակմանը:

Ուղղակի ընդունենք, թե չէ, մենք թուրքերին շաաաաաատ ենք սիրում...


Ապացույցնե՞ր են պետք, խնդրե՛մ, նայենք Հայաստան աշխարհի առօրյային՝ 




  • Արևմտան Հայաստանում բնակվող հայերը Թուրքիայի արհեստագործության հիմնադիրներն էին, լավագույն վարպետներն ու հայտնի գործարարները հայերն էին, որ կային, սա պատմական փաստ է: Սակայն այսօր Հայաստանյան շուկան (գոնե իմ գրպանին հասանելի) ամբողջովին ողողված է թուրքական արտադրության մթերքով ու հագուստով: Հայաստանի ողջ տեքստիլ արդյունաբերությունը, կարելի է ասել, հույսը դրել է թշնամի Թուրքիայի էժանագին հագուստի վրա: Ասել է թե՝ ապրում, սնվում ու հագնվում ենք “по турецки”:



  • Ցեղսպանության օրերին երիտթուրք առաջնորդները ոգևորում էին քրդերին ու թուրք ելուզակներին հայերի հարստություններին տիրանալու հեռանկարով, իսկ այսօր հազարավոր հայրենակիցներ ամռանն ինքնակամ մեկնում են Թուրքիա հանգստանալու «Անթալիաներում» և միլիոններով լցնելու թշնամու գրպանները: Երևի մեզ պետք է, որ թշնամին հզորանա…



  • Մեծն Կոմիտաս վարդապետը` հայոց երգի Մեսրոպ Մաշտոցը, ով հիրավի դարձավ սրի գնացած հայ մտավորականության խորհրդանիշը, ի՞նչ իմանար, որ իր բյուրեղացրած հայկական երաժշտությանը հակառակ, սերունդները պիտի պար բռնեին թուրքական «մուղամների», «բայաթիների» ու կլկլացված երաժշտության տակ, ապրեին դրանով, գովեին ու որակեին որպես «հայկական»: Թուրքական ճաշակ… 



  • Մինչև 20-րդ դարի սկիզբը Արևմտյան Հայաստանում գոյություն ուներ մոտ 3500 հայկական եկեղեցի ու վանք: Մեծ Եղեռնից հետո մնաց ընդամենը 100-150, այն էլ՝ մեծ մասը կիսավեր… . թուրքն էր հողին հավասարացրել քրիստոնյա «գյավուրի» աղոթատունը: Այսօրվա անկախ պետականության պայմաններում այցելեք մեր հինավուրց վանքեր ու եկեղեցիներ: Ի՞նչ կտեսնեք: Համատարած թրքանման սրբապղծություն՝ անուններ ու սիրո խոստովանություններ փորագրված հնամենի քարերի վրա, ախտ, անարգանք, փլատակներ… թրքական ձեռագիր հայերիս գրիչով… 



  • Եվ վերջապես, թուրքական «մեծ թուրանի» երազանքին խանգարում էին, ոչ միայն հայերը որպես ազգություն, այլ հատկապես հայերը՝ որպես քրիստոնյա: Այսօր էլ քրիստոնեությունը կուլ չգնացող ոսկոր է բազում հայրենակիցների կոկորդում: Թուրքական անհավատությամբ ջանում են ոչնչացնել այն, կեղծ ազգասիրության ու շինծու քրիստոնեության դիմակի տակ ուրանում ու ոչնչացնում են ապրեցնող հավատքը, այն, ինչի շնորհիվ, ես վստահ եմ, կանք ու դեռ կլինենք… 



Համոզված եմ, շարքը դեռ շարունակել հնարավոր է: Ո՞րն է այս ամենի պատճառը… Այն որ մենք հայրենասե՞ր ենք, այն որ լիովին գիտակցո՞ւմ ենք մեր պատմության ամենակարմիր էջի լրջությունը, թե՞ այն, որ թմբիրի մեջ ընկած ջուր ենք լցնում Թուրքական ջրաղացին… 

Որքան էլ որ պարադոքսալ է, ստացվում է, որ մենք՝ հայերս, լավ էլ սիրում ենք թուրքրին, բայց, ցավ ի սիրտ, ոչ Տիրոջ պատվիրանին հետևելով… 

Ուղղակի ինքներս մեզ չենք սիրում:

14

62

1827

  • Miley FORever
    2012-04-24 16:49:27
    վերնագիրը կարդացի արյունը գլխիս խփեցցցց
    • i love Rihanna
      2012-04-24 16:51:07
      պետքա լիներ ,,ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇԱԱԱԱԱՏ ԵՆՔ ԱՏՈՒՄ,, :^)
      • Miley FORever
        2012-04-24 16:53:04
        դե գրածը կարդացի հասկացա խի ա տենց գրել
      • MessiMariam
        2012-04-24 16:53:13
        չէ սիրում ենք, կադաս կհասկանաս
      • i love Rihanna
        2012-04-24 16:57:20
        լավ,արդեն պարզա,,ես կասեի անչաաաաափ ենք սիրում :'(
    • ღℒIℒITღ
      2012-04-24 16:53:33
      բա ես Արմին ասի էս ովա եղել ես |( |(
  • Նաիրյան աղջիկ
    2012-04-24 16:50:48
    «Երբ Հիսուս ասաց` «սիրիր թշնամուդ», այնժամ թուրքը չկար աշխարհում» երբեք չէի լսել,,բայց տեղին էր O:) O:) O:)
  • SMBAT
    2012-04-24 16:51:19
    Ապրիլի 24-ն անցավ թե չէ, հօդս է ցնդում ամեն տեսակ հայրենասիրական պաթոս, (չնայած այդ օրն էլ այն իր ճիշտ ձևի մեջ չէ), կարծես ոչինչ էլ չի եղել: Եվ սրա արդյունքում ցեղասպանությունը շարունակվում է, շարունակվում է մինչև այսօր... ......................ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԷՍ ՀԱՏՎԱԾԻ ՄԵՋ :( :( :(
    • Miley FORever
      2012-04-24 16:52:17
      համաձայն ե մ
    • ♥Anna-Number One♥
      2012-04-24 16:54:04
      իրոք,գիտեք մարդիկ կան,որ նույնիս էս օրվա իմաստը չեն հասկանում:Օրինակ էսօր գնացել էինք Ծիծեռնակաբերդ մեր հայ երիտասարդների հռհռոցն ու պահվածքը որ տեսնեիք,նույնիսկ չեք էլ կարող երևակայել թե ինչի համար են եկել:ոնց որ party-ի գնալուց լինեին:
      • Miley FORever
        2012-04-24 16:55:37
        ըխխխխխք...իսկականից.....դրանք էլ մի կոմից
      • SMBAT
        2012-04-24 16:56:01
        ԱՆ ՋԱՆ ԴԱ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏԵԼՆ ԷԼ ԷՐ ՀԵՐԻՔ,ԳՆՈՒՄ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ,ԾԱՂԻԿԸ ՁԵՌՔՆԵՐԸ ԲՌՆԱԾ,ԱՐԵՎԱԾԱՂԻԿԸ ԲԵՐԱՆՆԵՐԸ ԿՈԽԱԾ,ԶԶՎԵԼՏԱ ԳԱԼԻՍ:ԱՅ ՍԱ ՀԵՆՑ ԷՆ ԴԵՊՔՆԱ ՈՐ ՑԵՐԵԿՆ ԱՍԵՑԻ ՇԱՏ ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ԳՆԱՑՈՂՆԵՐ ԿԱՆ (վատ) (վատ) (վատ)
      • MessiMariam
        2012-04-24 16:56:13
        դե տենցա, որ հայ ժողովրդի օրն էլ էսա, ու ցավոք բայց էդ մեր ապագանա
      • Miley FORever
        2012-04-24 16:57:12
        Բ այց մենք հաստատ նենց կանենք,որ մեր ապագան հաստատ ավելի լավը կլինի :@ :@ :@ :@ :@ :@ :@
      • ♥Anna-Number One♥
        2012-04-24 16:57:59
        ավելի լավ կլինի դրանք չգան,որ մարդ զզվանքով չլցվի իրա հայրենակիցների նկատմամբ:հետո էլ ասում են մեծերը <<դուք եք մեր վաղվա ապագան>>,այսինքն մոտ 20-25 տարի հետո մեր հայրենակիցները կմոռանան Ցեղասպանության մասին:Կմտնենք Եվրոպա... :(
      • ♥Anna-Number One♥
        2012-04-24 17:01:01
        10-20 հոգով՞՞՞
      • Miley FORever
        2012-04-24 17:02:35
        չնայած էդ էլ ես ճիշտ.........ամեն դեպքում------ժամանակը կգա,ես իմ ուժերի սահմանում ամեն ինչ կանեմ
      • MessiMariam
        2012-04-24 17:02:49
        հա ինչի չէէ՞՞
      • ♥Anna-Number One♥
        2012-04-24 17:03:50
        Մարիամ ջան տենց Երկիրը չես կարա փոխես,բայց փոխարենը կարող ես անել այն,ինչ ուժերիդ սահմաններում ա
      • MessiMariam
        2012-04-24 17:07:07
        համաձայն եմ քո հետ, բայց էսօր ամեն ինչ գալիսա ծնողից ու ուսուցչից, բաըց էսօր մենք չունենք ոչ էդ ծնողը (թող ոչ մեկ սխալ չհասկանա) ոչ էլ էդ ուսուցիչնեչը
      • Miley FORever
        2012-04-24 17:07:57
        ես էլ եմ էլի էդ գրե;լ......իսկ էդ ժամանակի համար ա որ հիմա օր ու գիշեր պարապում եմ,որ պիտանի Մարդ դառնամ ու լիքը բան փոխեմ
      • ♥Anna-Number One♥
        2012-04-24 17:09:20
        ճիշտես,շատ անկապ արտահայտություններ կան,օրինակ եղունգ ունես գլուխդ քորի,հանգիստ կյանքովդ ապրի,շատ պետքա երկիրդ ինչ վիճակի...նման արտահայտություններ շատ եմ լսել: Եթե մենք չմտածենք մեր երկրի մասին,բա ով մտածի՞
      • MessiMariam
        2012-04-24 17:09:24
        լավ ես անում, բայց մենակ գիտելիքը քիչա, մարդ պիտի հոգով հայ լինի:
      • Miley FORever
        2012-04-24 17:11:25
        իսկ ինձ չի թվում որ եթե մարդ գիտելիք ունի,ուրեմն հայրենասեր չի......ես էլ կարայի ասեի----սովորում եմ,գնամ Չինաստանում աշխաեմ
      • ♥Anna-Number One♥
        2012-04-24 17:12:36
        շատ հայտնի հայ գիտնականներ կան,որ աշխատում են օտար ափերում
      • MessiMariam
        2012-04-24 17:13:16
        բայց հավատա էդ մենակ իրանց մեղքով չի
      • Miley FORever
        2012-04-24 17:14:20
        ես էլ եմ էդ ասում.........ես հաստատ իրանցից չեմ,ու թող ամեն ինչ լավ լինի,հաստատ մի օր իմ մասին կլսեն
      • MessiMariam
        2012-04-24 17:15:44
        բայց էդ մարդկանց մի մեղադրեքք
      • Miley FORever
        2012-04-24 17:16:41
        ոչ մեկը չի մեղադրում Մարիամ ջան,,,,ով կարա ասի թե ինչի համար են գնացելլլլլ
      • MessiMariam
        2012-04-24 17:18:10
        գիտես եթե պետությունը էդ մարդկանց չի գնահատում ու տալիսա 30 000 դրամ ապրելու համար , բա պիտի գնան, բա հո սովից չեն մեռնելու
      • ♥Anna-Number One♥
        2012-04-24 17:19:01
        համամիտ եմ Մարիամ ջան
      • Miley FORever
        2012-04-24 17:19:56
        դե ես էլ հիմա տառապում եմ,որ օրերից մի օր էդ մարդկանց գործը գնահատողներից մեկն էլ ես լինեմ,,,,,,,
      • MessiMariam
        2012-04-24 17:22:48
        Ապրես (բռավո) (բռավո)
      • Miley FORever
        2012-04-24 17:25:43
        չգիտեմ......կարողա թվա մեծ-մեծ խոսում եմ,բայց չես պատկերացնի ոնց եմ ամեն օր ոգևորված գնում դասերիս ու հետ գալիս թեկուզ գիշերվա կեսին,,,,,,,որտև հասկանում եմ,որ էդ սաղ իմ համար ա.....ու ընդհանրապես չեմ հասկանում էն մարդկանց,որ ամեն օր պատճառ են գտնում պարապմունքներից բացակայելու համար :( :(
      • MessiMariam
        2012-04-24 17:29:55
        ճիշտն ասած ես էլ չեմ հասկանում, ու դրա համար երևի մեր դասատուներից պիտի շնորհակալ լինենք
      • Miley FORever
        2012-04-24 17:37:36
        դասախոսը,որի մոտ պարապում եմ,մեր տղերքին ասում ա <արա,նենց եք ուրախանում , որ խաբում եք,պարապմունքի չեք գալիս,ասում եք-տեսար ոնց խաբեցի դասի չգնացի,էդ նույն բանն ա,ոնց որ ասեք-տեսար էն տաքսիստին ոնց խաբեցի ,կանչեցի,փողը չտվեցի,չնստեցի,փախա>
      • MessiMariam
        2012-04-24 18:14:20
        ՇԱաաաաաաաաատ ճիշտ ասելաա (բռավո) (բռավո)
      • Miley FORever
        2012-04-24 18:15:54
        բաաաաա
  • i love Rihanna
    2012-04-24 16:53:29
    բայց ինչի ա սենց՞՞՞՞՞՞ :'( :'( :'(
    • MessiMariam
      2012-04-24 16:54:27
      էդ հասկանասլու ու փոխելու համար ամեն մեկս պիտի մեզ փոխելուց սկսենք
  • ☆★❤NARI❤☆★
    2012-04-24 17:03:13
    :'( :'( :'(
  • Hovojan (Ավագ)
    2012-04-24 17:05:18
    մի հատ նկարին նայեք,,այն իր մեջ մեծ իմաստ ա պարունակում.1915թվի գիրքը չկա...
  • :( :( :( :'( :'( :'( ցավոք ես ա մեր այսօրվա դրությունը մի օր նրան կհասցնի, որ թուրքերի հետ նույն սեղանին հաց կուտենք ու կխմենք անցավորների հիշատակին, բայց ոչ թե մեր, այլ......
    • ♥Anna-Number One♥
      2012-04-24 17:10:51
      Աստված չանի...
    • MessiMariam
      2012-04-24 17:12:09
      հիմա էնքաան մարդ կա որ ցավով ու ատելությամբ լցված չի թուրքի հանդեպ, ու պատճառաբանումա, թե հիմիկվա սերունդը ինչ մեղք ունի իրա պապերի գործած արարքների համար, բայց չէ ունի , թուրքը թուրքա ու ես կարամ շաաատ ապացույցներ բերեմ
      • ես էդ կարծիքի հետ համաձայն չեմ....թուրք մնում ա թուրք, չնայած թուրք երիտասարդությունը իրանց պապերից որոշ չափով տարբերվում են
      • MessiMariam
        2012-04-24 17:16:46
        մենակ ավելի դաժանությամբ
      • Miley FORever
        2012-04-24 17:18:36
        չէէէ......ոչ երիտասարդ ոչ մեծ......իմ շտջապատում էնքան եմ ասել,ընկերներս անգիր են արել.....ուզում ա թուրքը պալատներ սարքի նվիրի կամ չգիտեմ անմեղ գառ դառնա,մեկ ա ատում եմ դրանց
      • MessiMariam
        2012-04-24 17:20:23
        էդ դեպքերում ավելի ահավորա, որտև ինքն ամեն ինչ մեջքի հետևիցա անում
      • Մարիամը ճիշտ ա ասում......մենակ դաժանությամբ
      • MessiMariam
        2012-04-24 17:24:50
        մերսիի
  • վույյյյյյյյյյյյյյյյյյյյյյյ վերնագիրը կարդացի ու վախեցա
    • MessiMariam
      2012-04-24 17:19:12
      բայց շարունակությունը կարդալուց էլ պիտի վախենաս ու սարսափես, ոնց որ ես
  • JENUL
    2012-04-24 18:30:12
    էէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ՜ չէ ՄԵՌՆԵՄ չեմ սիրի թուրքերին :@ :@ :@ :@ :@
    • Miley FORever
      2012-04-24 18:31:09
      կադաս կհասկանաս
    • MessiMariam
      2012-04-24 18:55:06
      կհասկանաս, որ ինքնաբերաբար սիրում ես ու շաաաատ