Copy SMS

Միասնությամբ պետք է հասնել Հայոց Ցեղասպանության հարցում արդարության հաստատմանը

Միասնությամբ պետք է հասնել Հայոց Ցեղասպանության հարցում արդարության հաստատմանը  - հետաքրքիր, հայտարարություն

''ՀՀ նախագահն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը համահայկական առաջնորդ է և այն անձնավորությունն է, որ միշտ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կողքին'',- Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
''Քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիության անդամ կդառնա մի երկիր, որն այն նույն արժեհամակարգն ունի, ինչ քեմալական Թուրքիան։ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ'',- ասել է նա:
Նա նշել է, որ Հայաստանը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը, միջազգային դատապարտումը կկանխարգելի նոր ցեղասպանությունները:
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաև հայ-թուրքական արձանագրություններից և նշել, որ Հայաստանը քայլ չի կատարի, մինչև Թուրքիան քայլ չկատարի:

2

0

793