Copy SMS

Մտորումներ ճանապարհի կեսին..............հատվածներ

Մտորումներ ճանապարհի կեսին..............հատվածներ - ցեղասպանություն, հայեր, ցավ


Մեր անցեալ բախտի, դարաւո՜ր մորմոք 
Այդ ե՞րբ զարթնեցիր իմ երակներում 
Մագաղաթների փոշու հե՞տ արդեօք 
Դու թափանցեցիր իմ հոգու հեռուն. 
Պոկւած վիրաւոր մի աւերակի՜ց, 
Դու՝խեղւա'ծ խոյակ՝ սրտի՜ս ծանրացար, 
Թէ՝ քամւելով մեր արցունքոտ երգից՝ 
Կաթ կաթ ծորացիր, մէջս ծո՜վ դարձար. 
Իմ խորքերի մէջ կայի՜ր երեւի, 
Դւինում թաղւած մի սափորի պէս. 
Եւ տարեցտարի նոր պեղումներից 
Բացւեցի՜ր ելա՜ր դու արեւերես... 
Ինձ համար կեանքը սկիքբ էր առնում 
Իմ ծնւած օրից, իմ ծնւած օրով, 
Եւ ես իմացայ, իմացայ խռով, 
Դրանից առաջ եղել աշխարհում 
Դարեր են եղել անցել աշխարհով... 
...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ, 
Ծւարած հողում իր բիբլիական 
Քարի'ց է քամել իր հացը աւուր 
Քարի'ն է տւել ձիրքերը իր բիւր 
Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան 
Եւ նւիրումով այրւող իր սրտի 
Կանգնել է վէմե'ր,սիւնե'ր, խոյակներ, 
Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել, 
Իր Մեսրոպատառ գրերն է երկնել, 
Տաղերգել վասն սիրոյ ու վարդի, 
Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի 
Եւ մի'շտ՝ իր հոգով, իր հին վիպերգով, 
Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝ 
Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝ 
Խաղաղութի՜ւն է երազել անսուտ 
Աշխարհի'ն, իրե'ն եւ ամենեցո՜ւն... 
Եղել է մի հին, մե հաշտ ժողովուրդ, 
Սակայն եղել է աշխարհը անհաշտ՝ 
Բախւել են կռւի ճամփաները մութ 
Նրա հեգ հողում ու ձեռքով անգութ 
Խաչի՜ են հանել հողը խաչապաշտ... 
Եղել է աւե'ր, աւա'ր, Աւարա՜յր. 
Ու Բիւզանդիոն ու Պարսի՜կ են եղել, 
Խորշակի նման փրծել են ցեղեր, 
Տրորե'լ, տիրե'լ, այրե՜լ վայրաբար, 
Ու երկտակ բեռը դրսի ու ներսի 
Հայ շինականին երկտա'կ է բեկել 
Թէ բարակեկ է հաստը երեսից, 
Բարակի հոգին, ա՜խ դուրս է եկել... 
Վերջին եղեռնի դու անվե՜րջ կսկիծ, 
Այդ ե՜բբ զարթնեցիր իմ երակներում, 
Վանեցի տատիս կարօտ աչքերի՞ց 
Եկար փռւեցիր դու իմ աչքերում: 

Օ՜, գարնան ամիս ապրելու ապրիլ, 
Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք, 
Ինչո՞ւ դու դարձար մահւան տարելից, 
Մահով մնացիր մեր պատմութիւնում... 
Ապրելո'ւ ապրիլ, ահա քո բույրից 
Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում. 
Ձիուն -սառոյցները գարնան Եփրատի 
Մեր տաք արիունի ջերմից են հալչում. 
Սրահար մանկան սեղմած իր կրծքին՝ 
Խելագար մի մայր, փախչո՜ւմ է փախչո՜ւմ.... 
Ապրելո'ւ ապրիլ, Արտամետի մէջ 
Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորին. 
Ետեւից գցած հինգ որբուկներին՝ 
Քայլո՜ւմ է տատս գաղթի երթի մէջ: 
Անջուր ճամփէքին ու Երեւանում 
Սայլը մեռե՜լ է անվերջ ժողովում. 
Ապրելու ապրի'լ, ինչո՞ւ է մեռնում 
Գարնան սպասող մի ողջ ժողովուրդ. 
Գարնան օրերին, օրը ցերեկով, 
Աշխարհին ի տես, աչքի տա՜կ Աստծու... 
Ով արդարութի'ն, ես թքել եմ քո... 
Բայց կանգնի'ր, կանգնի'ր, կարկամի՜ր լեզու, 
Ո'չ, ես չե՜մ ծնւել անեծքի համար, 
Ես միշտ բարեկամ խոսքի՜ եմ սովոր. 
Ես մանուկ օրից հաւատով, սիրով 
Զնգուն երգել եմ “Ինտենացիոնալ”... 
Եւ միթ՞է հիմա ե'ս էլ յիրաւի 
Շուրթերս պիտի անէծքով պղծեմ, 
Արաքսից այն կողմ կանգնած հովիվին 
Սեւ ատելութեամբ հայացքս գցեմ. 
Թողնեմ որ հտպիտ մի ենիչերի 
Տասնըհինգ թւին բարձրացրած սրով 
Ինձ նույնպէս յաղթի՝ թունաւորելով 
Ոխո'վ, նզովքո'վ, մոլուցքով վայրի. 
Եւ ես՝ կորցրած լույսը իմ հոգու՝ 
Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի,--- 
Էլ ինչո՞ւ համար յանուն այդ լոյսի, 
Մեր Շահումեանը գնաց մեռնելու. 
Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրոշին՝ 
Հանգչող Տէրեանը շշնջաց “յարեա՜ւ”... 
Ուրեմն ինչպէ՞ս, հեղեղներն արեան՝ 
Թողնել որ ծածկի մոռացման փոշին՝ 
Խլացնե՞լ սիրտը որ էլ չլսւեն 
Վրդով ձայները խորքերից յառնած. 
Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չնդւզե՞լ, 
Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ. 
Ո'չ, ի'մ ժողովուրդ, դու շա՜տ ես տեսել, 
Դոը պիտի յիշե'ս, ապրելու համար... 
Դու պիտի առնե'ս վրէժդ անհուն, 
Պիտի խաղաղես հոգին քո խռով. 
Բայց ո'չ արեան դէմ կոչելով արիւն 
Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով... 
Ո'չ, ի՜մ լուսաւոր, դու օր այն պահին 
Երբ ընկած էիր տմարդ հարւածից, 
Երբ թւում էր թէ աչքերդ մթին 
Էլ չե՜ն պարզւելու թոյնից ու մաղձից, 
Քո մէջ ուժ գտար պայծա՜ռ նայելու 
Մարդկա'նց, ազդերի'ն, զարթնո'ղ աշխարհին. 
Եւ խոցւած ձեռքով զինագրւելու 
Եղբայրութեան նոր գաղափարներին. 
Դու որ մեծերիդ մահը քո հոգում՝ 
Դեռ սուգերի մէջ՝ Չարե'նց ծնեցիր, 
Ու ողջակիզւող սիրտդ նետեցիր 
Կարմիր գալիքի հրի՜ն բորբոքուն, 
Որ այդ բոցերում, զտւա'ծ, նորոգւա'ծ 
Նորի՜ց ժայթքեցիր եղեգան փողից,--- 
Ո՜չ, ուրի'շ է քո հատուցման ուղին. 
Քեզ, կեա՜նքի ուրիշ ճամփայ է տրւած... 
Դու պիտի վրէժ առնես ապրելո'վ, 
Ապրելով յամա'ռ, հազարապատի'կ, 
Աւերումի տեղ, քո ստեղծելո'վ. 
Աւեր Վանի դէմ, քո Երեւանո'վ. 
Աքսորների դէմ՝ խուլ անապատից 
Նորից տուն դարձող քո քարաւանո'վ 
Դու պիտի ապրես այսպէ'ս, սրանո՜վ

Ո'չ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ 
Քո հին երակին չկա'յ սպառում,--- 
Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք, 
Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում... 
Քեզնով եմ ապրում, 
Եւ ես բանաստեղծ, 
Օրհնում եմ բախտս յետին այս երգով, 
Որ աշխարհի մէջ, երկնքի ներքոյ 
Աշխարհը թողած՝ ծնւել եմ այստե'ղ 
Ու որդի՜ն եմ քո... 

8

8

1341

  • ღℒIℒITღ
    2012-04-24 13:21:37
    :( :(
  • Molli
    2012-04-24 13:29:07
    (լավ) (լավ) (լավ) :( :(
  • dark side of the sun
    2012-04-24 13:29:31
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :'( ...........................................................................
  • TaTeV (HC mInIsTer)
    2012-04-25 17:47:51
    Օ՜, գարնան ամիս ապրելու ապրիլ, Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք, Ինչո՞ւ դու դարձար մահւան տարելից, Մահով մնացիր մեր պատմութիւնում... :( :( :(
    • dark side of the sun
      2012-04-25 17:52:22
      Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չնդւզե՞լ, Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ.....................................
      • Անյուտա
        2012-04-25 17:53:54
        Ո'չ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ Քո հին երակին չկա'յ սպառում,--- Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք, Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում... Քեզնով եմ ապրում, Եւ ես բանաստեղծ, Օրհնում եմ բախտս յետին այս երգով, Որ աշխարհի մէջ, երկնքի ներքոյ Աշխարհը թողած՝ ծնւել եմ այստե'ղ Ու որդի՜ն եմ քո...
      • TaTeV (HC mInIsTer)
        2012-04-25 17:53:58
        Ո'չ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ Քո հին երակին չկա'յ սպառում,--- Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք, Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում... .......................................................