Copy SMS

Վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմությանը

Վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմությանը  - հետաքրքիր, վարչապետ, հայտարարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայության ֆիզիկական բնաջնջումը մշակութային եղեռնով և պատմական հիշողության ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Նրանց չի հաջողվել ոչնչացնել հայությունը, չի հաջողվել ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը, չի հաջողվել խլացնել պատմական ճշմարտության ձայնը և լռեցնել այն մարդկանց և պետություններին, որոնք հայ ժողովրդի կողքին են` հանուն արդարության հաղթանակի և մարդկության դեմ գործվող ոճիրների բացառման:
Մեր երկրում այսօր էլ ապրում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները, որոնց հետ միասին սգում ենք մեր նախնիների հիշատակը` համոզվածությամբ, որ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմությանը և ցեղասպանության հրեշավոր հանցանքին տրվելու է համապատասխան գնահատական: Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը` մենք գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի հսկայական ցավը: Մենք պարտավոր ենք շարժվել դեպի ապագա` կերտելով մեր պետականության ու հայ ժողովրդի արժանավայել գալիքը:

5

5

867

  • Miley FORever
    2012-04-24 16:01:03
    վախ......թող էդ կենդանիներից մեկը մտնի,տենա էլի ստեղ ինչ ա կատարվումմմմմմ :@ :@ :@ :@ :@ այ տենց........էնքան կասենք,որ մի օր կզգան ինչ հոգնած ժողովուրդ են..........ԱՏՈՒՄ ԵՄ ԴՐԱՆՑ ՄԻ ԱՅԼ ԿԱՐԳԻ (լավչեմ) (լավչեմ)
  • POQRIK HRASHQ
    2012-04-24 16:02:12
    Ամս,,, մտնի իմ նոր բացած պոստը ու ետս,, որ այյսօր Ծիծեռնակաբերդում, կային նաև մեծ թվով թուրքեր :O :O :O :O :O
    • Miley FORever
      2012-04-24 16:06:03
      տեսա կյանքս :( :( :(
  • POQRIK HRASHQ
    2012-04-24 16:06:25
    բա բաաաաաաաաաաա,,, տեսնում ես ինչեր են կատարվում :^)
  • i love Rihanna
    2012-04-24 16:41:37
    մի քանիսը քիչ են,պիտի ամբողջ թուրքիան գա ու ներողություն խնդրի :@