Copy SMS

Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է - մալարիա, օր


Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: 

Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տարեկան աշխարհում գրանցվում է մալարիայով վարակվածության շուրջ 250 մլն դեպք, որից 800 հազարը մահանում է։ Այս հիվանդությամբ վարակվելու ռիսկին ենթարկվում է հիմնականում աղքատ երկրների բնակչությունը, իսկ հիվանդությունը տարածվում է վարակված մոծակների միջոցով: 

Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 

1994 թվականին մալարիան կրկին ներխուժել է Հայաստան: Ծավալված միջոցառումների շնորհիվ 2003թ. ի վեր Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ: 2003 թվականից Հայաստանը, վերանայելով մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, անցել է մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը: 

2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել:
4

1

898