Copy SMS

Գվարդիոլա. Սա չպետք է լիներ այս տարի

Գվարդիոլա. Սա չպետք է լիներ այս տարի  - հետաքրքիր, ֆուտբոլ


"Սա չպետք է լիներ այս տարի: Առաջին բանը, որ գալիս է իմ մտքին, դա մեծ վիշտն է: Ներեցեք ինձ, եթե ես իրատես չեմ, սակայն զգում եմ` ժամանակ առ ժամանակ ասելու եմ, որ մենք հոյակապ մրցաշրջան անցկացրեցինք", - ասել է Գվարդիոլան, ով կարծում է, որ "մենք 180 րոպե բացառապես լավ ֆուտբոլ էինք խաղում, մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի լինենք եզրափակչում: Մենք անդադար աշխատում էինք, սակայն շատ դժվար է լինել եզրափակչում":

 

Նա ավելացրել է. "Պետք է գիտակցենք, որ ինչ - որ բան սխալ ենք արել և ուղղենք դա": Բարսայի գլխավոր մարզիչը վերլուծել է խաղը 2 - 0 - ի ժամանակ. "2 գոլ խփելուց հետո մենք կանգ չառանք և շարունակեցինք գրոհել: Անհնար է ունենալ ամեն ինչ: Սա մի դաս է, որը մենք կյուրացնենք ժամանակի ընթացքում":

 

Պատմությունը կրկնվում է

 

Գվարդիոլան, ով շնորհավորել է Չելսիին "կատարած պաշտպանողական աշխատանքի համար", ասել է. "Մեզ չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ, քանի որ ավելի շատ գոլեր չխփեցինք: Այդուհանդերձ, մենք շատ աշխատեցինք, որպեսզի հասնենք այստեղ": Նրա խոսքերով, "ամենակարևորն այն է, որ մենք կրկին հասանք այս փուլ և կրկի շատ մոտ էինք եզրափակչին":

 

Պեպը խոսել է նաև մի քանի որոշիչ դրվագների մասին. "2 - 1 հաշիվը հոգեբանորեն լավ չէր մեզ համար: Մենք խաղադաշտ դուրս եկանք 2 - րդ կեսում և չիրացրեցինք 11 մետրանոցը, իսկ նրանք ավելի ամրացան.... Մենք տեսանք Լոնդոնի պատմության կրկնությունը, որտեղ նրանք գոլ խփեցին 45+1 - րդ րոպեին":

 

Գովեստի խոսքեր երկրպագուներին

 

"Երկրպագուները տպավորիչ էին: Նրանք առաջ էին մղում մեզ և ես շատ շնորհակալ եմ նրանց: Նրանք նույնպես տեսան, որ մենք ամեն ինչ տվեցինք: Հնարավոր է, որ փոխվել է մեր հոգեբանությունը, սակայն մենք պետք է կրկին հաղթենք", - ասել է Գվարդիոլան, ով փորձել է իր հիասթափությունը թաքցնել ժպտալով: Նա նա անդրադարձել է Մեսսիին. "Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ արել է: Իմ հիացմունքը նրա նկատմամբ աննկարագրելի է: Նա մեզ բոլորիս համար օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է օրեցօր ավելի լավը լինել":

 

Այս մրցաշրջանում Բարսային 5 խաղ է մնացել, որոնցից 4 - ը կայանալու են Լա Լիգայի շրջանակներում, իսկ մյուս խաղն էլ լինելու Կոպա Դել Ռեյի եզրափակիչը: Պեպը բացատրել է, թե ինչպես է փորձելու պայքարի մղել իր թիմին. "Մենք պետք է հաշվի առնենք խաղացողների զգացմունքներն ու տեսնենք, թե ինչպես կարող ենք նրանց վերականգնել":

 

Վերջում Գվարդիոլան անդրադարձել է իր նոր պայմանագրի հնարավոր կնքմանը. "Ես հանդիպելու եմ նախագահ Սանդրո Ռոսելի հետ մոտակա օրերին և մենք որոշում կկայացնենք: Ակնհայտ է, որ եկել է այդ մասին խոսելու ժամանակը":