Copy SMS

Հոգնել եմ այսքան հոգնելուց....

Հոգնել եմ  այսքան հոգնելուց.... - խոսքեր, մտքեր


ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ


Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

7

6

1787

  • RiP ✿ܓ FCB
    2012-04-25 20:56:00
    (բռավո) (բռավո) էէէ Սահյաանննն
  • ღℒIℒITღ
    2012-04-25 20:57:01
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ՀԱՍ(OK)
    2012-04-25 20:58:53
    :( :(
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-25 21:10:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • i love Rihanna
    2012-04-25 21:14:36
    պոստի վերնագիրը լավն էր :'( :'( :'( :'( :'( :'(
  • Molli
    2012-04-26 14:25:07
    :( :( :( (լավ) (լավ) (լավ) (լավ)