Copy SMS

Մենք կվերադառնանք

Մենք կվերադառնանք - հետաքրքիր, ֆուտբոլ



Անդրես Ինիեստան այսօր Barca TV - ով հեռարձակվող El Marcador հաղորդման հյուրն էր ու հայտնեց թիմում տիրող իրավիճակի մասին. "Պարտությունը վշտացնում է մեզ` խաղացողներիս, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մտահոգվում են մեզ համար և մեր թիկունքում են: Դուրս մնալ Չեմպիոնների լիգայի եզրափակչից, սակայն զգալ, որ երկրպագուները թիմի հետ են` դա հրաշալի է.... Այս պահին կարող ենք միայն ասել, որ մենք կվերադառնանք և կպայքարենք ամեն ինչի համար: Մեզ մի փոքր չբավականացրեց, որպեսզի կատարենք վերջին քայլը":

 

Դժբախտություն ու ցածր արդյունավետություն

 

Բարսելոնայի 8 համարը շնորհավորել է մրցակցին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Միաժամանակ, նա ցավում է Բարսայի դժբախտության ու ցածր արդյունավետության համար. "Ֆուտբոլն արդար չէր, մենք ավելի շատ պահեր ունեինք, որոնք չօգտագործեցինք, իսկ Չելսին 180 րոպեների ընթացքում 3 պահ ունեցավ ու 3 գոլ խփեց.... Մենք փորձեցինք հաղթել նաև 1 խաղացողով պակաս մրցակցին, սակայն նրանք պաշտպանվում էին ամբողջ ուժով":

 

Գալիք մարտահրավերները

 

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց ու Լա Լիգայում Ռեալին պարտվելուց հետո Ինիեստան ասել է. "Մենք հնարավորություններ ունեինք 2 մրցաշարերում էլ, սակայն ստիպված եղանք շրջանցել տիտղոսները": Այս մրցաշրջանում միայն 1 գավաթ է մնացել, որի համար Բարսան կարող է պայքարել` Կոպա Դել Ռեյի հաղթողի տիտղոսը: Անդրեսը դրա կապակցությամբ ասել է. "Մենք Բարսան ենք, մենք շատ բան ենք ներկայացնում և մենք կփորձենք հաղթել Լա Լիգայի մնացած բոլոր խաղերում: Դա եզրափակչին պատրաստվելու լավագույն միջոցն է":