Copy SMS

Պիկեն գիշերել է հիվանդանոցում

Պիկեն գիշերել է հիվանդանոցում - հետաքրքիր, ֆուտբոլ


Պիկեն երեկվա խաղում ծանր հարված ստացավ ու փոխարինվեց 25 - րդ րոպեին: Այնուհետև նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժզննում է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ ոչ մի վնասվածք չկա:

 

Այդուհանդերձ, Բարսայի 3 համարը գիշերել է հիվանդանոցում, որպեսզի լինի բժիշկների հսկողության տակ: Այսօր առավոտյան էլ, տեսնելով, որ Պիկեն իրեն արդեն լավ է զգում, բժիշկները նրան դուրս են գրել հիվանդանոցից:

 

Ավելացնենք, որ Ժերարդ Պիկեն առաջիկա 1 շաբաթը կհանգստանա, ինչից հետո կրկին բուժզննում կանցնի: