Copy SMS

Ֆուտբոլիստները խաղից հետո

Ֆուտբոլիստները խաղից հետո - հետաքրքիր, ֆուտբոլ


Բարսայի ֆուտբոլիստները հիասթափված են, որ չկարողացան դուրս գալ եզրափակիչ: Սակայն նրանք պատրաստվում են կենտրոնանալ այս մրցաշրջանում մնացած 5 խաղերի վրա:

 

Ֆրանսեսկ Ֆաբրեգաս

 

"Մենք դուրս մնացինք ցավալի կերպով, քանի որ ավելի բարձր էինք մրցակցից: Ստեմֆորդ Բրիջում արձանագրված արդյունքը մեզ պարտության հասցրեց":

 

"Մենք հիանալի խաղացինք, իշխում էինք և շատ պահեր ստեղծեցինք: Մենք չզոհաբերեցինք մեր խաղաոճը":

 

"Ցավալի է այս կերպ դուրս մնալ, տեսնելով, որ շատ գոլային պահեր ես ունեցել: Սա շատ ծանր հարված էր":

 

"Պետք է գլուխներս բարձր պահենք, քանի որ գալիք տարի մենք հնարավորություն կունենանք տիտղոսներ նվաճել: Այս խաղացողները ցույց են տվել, որ իրենք իրենց կարող են գերազանցել":

 

"Պետք է մտածենք Լա Լիգայի վերջին 4 խաղերի ու Կոպա Դել Ռեյի եզրափակչի մասին: Պետք է շարունակենք առաջ նայել: Պետք է արագ արձագանքենք այս իրավիճակին, նույնիսկ եթե դա միայն երկրպագուների համար է":

 

"Երբեք չէի տեսել Կամպ Նոուն նման պարտությունից հետո: Բարսան մեծագույն թիմ է, քանզի ունի անհավանական խաղացողներ, մարզիչ ու երկրպագուներ":

 

Իսաակ Կուենկա (Twitter)

 

"Մենք պայքարեցինք մինչև վերջ: Շատ եմ ցավում երկրպագուների համար: Մենք ինքներս կհավաքվենք` Ձեր օգնությամբ: Forca Barca":

 

Անդրես Ինիեստա (Twitter)

 

"Սա ծանր և դժվարին պահ է: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի լինենք Մյունխենի եզրափակչում, սակայն այդ նպատակին տրված չէր կյանքի կոչվել....":

 

Դանիել Ալվես (Twitter)

 

"Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին մեզ աջակցելու համար: Միաժամանակ, մենք ներողություն ենք հայտնում կատարվածի համար: Մենք հոգնել ենք, բայց սա չպետք է լիներ":