Copy SMS

Այսօր Ծնվել է Հովհաննես Շիրազը

Այսօր Ծնվել է Հովհաննես Շիրազը - ծնունդ, Հովհաննես Շիրազ


Ծնվել է Հովհաննես Շիրազը: 

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ: 


Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 

1925–32թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941–45թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում: 

1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ: 

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ: 

1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ. ցավն ու տառապանքը մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը: 

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974 թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968թ.), «Համամարդկային» (1975թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965թ., Բեյրութ, 1990թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982թ.) պոեմներով: 

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից. նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ. 

Մեր հերն ու մերն է մայրս, 
Մեր ճորտն ու տերն է մայրս... 
– Մայրս, մեր հացն է մայրս, 
Մեր տան Աստվածն է մայրս: 

Մայրը նաև մարդկային ցավի խտացումն է. 

Դարդս տվի հովերին՝ հովերը չառան... 
Մայրս առավ ու հալվեց ու մի բուռ 
դառավ:

Այսօր Ծնվել է Հովհաննես Շիրազը - ծնունդ, Հովհաննես Շիրազ


Այսօր Ծնվել է Հովհաննես Շիրազը - ծնունդ, Հովհաննես ՇիրազՄեծն Բանաստեղծը Իր Ընտանիքի Հետ

6

8

4038

  • Շիրազ Շիրազ իմ ամենա սիրելի բանաստղծը որը իմ համար ուղղակի մի մեծություն է  որին երբեք հնարավոր չե գերազնացել
  • POQRIK HRASHQ
    2012-04-27 14:27:37
    Գժվում եմ Շիրազի համար,,,, իրա մայրիկի մասին բանաստեղծություննները (լավ) (լավ) (լավ) (լավ) շատ ապրես ........... :) Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, Արև աչքերի լույսն է նա թափել՝ Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին... Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։ :) :) :)
  • Էմիլ Արսենալ Ֆան
    2012-04-27 14:29:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ღℒIℒITღ
    2012-04-27 14:58:01
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Barcelonci Sirusho
    2012-04-28 13:02:47
    Լավ մարդ էր :( (բռավո) (բռավո) (բռավո)