Copy SMS

Հոգեբանական թեստ

Հոգեբանական թեստ - տրամաբանական, հետաքրքիր


Ձեզ ես կներկայացնեմ 3 թեստ, որից դուք կարող եք իմաանալ ինքներդ ձեր մասին.

գնացինք

1-Ին թեստ

Հասկանո՞ւմ եք առանց խոսքերի

1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին։ Ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.
ա) նա տխուր Է 3
բ) բարկացած Է 2
գ) սպասում Է, թե երբ կխոսեմ հետը 1
2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում Է։ Ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ 3
բ) անհանգիստ շուռումուռ կգամ 1
գ) կհպվեմ նրան ու կփաղաքշեմ 2
3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ 2
բ) գարեջուր 1
գ) կոնյակ 3
4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն Է ստիպում շիկնել.
ա) ամոթի զգացումը 2
բ) զայրույթը 1
գ) վախը 3
5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.
ա) «կարծես թե փոքր-ինչ հուզվում Է 1
բ)«ոնց Էլ չի շփոթվում այսքան մարդու
առաջ հանդես գալուց» 2
գ) «երգչի գործից հեշտ բան չկա» 3
6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում Է իր մտերմի հետ ու գրկախառնվելու փորձ անում։ Ինչպե՞ս կվարվեք,
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ 1
բ) հետ-հետ կընկրկեմ 2
գ)քաղաքավարությամբ կկանխեմ՝ հասկացնելով, որ ուրիշի հետ
Է շփոթել 3
7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող Է լինել զուսպ արտաքինով ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի ծառայող 3
բ) ուղեկցորդուհի 1
գ) օպտիկական խանութի վաճառողուհի 2

Ամփոփեք
.7-11 միավոր– Նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն։ Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտութույն չստեղծել։
.12-16 միավոր– Մարդկանց Էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն Էլ բավական Է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին Է արված։
•17-21 միավոր– Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ– որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել։ Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախվերանայեք սեփական տեսակետը։

2-րդ թեստ

Խուսափո՞ւմ եք բախումից

Ընտրեք ձեր նախընտրած տարբերակը
ա) միշտ-10, բ) երբեմն-5, գ) երբեք-0 միավոր։

 

1. Վիճելիս դիմո՞ւմ եք թունդ, վիրավորական արտահայտությունների։
2. Վիճելիս հիշաչա՞ր եք դառնում՝ հիշեցնելով դիմացինին նախկին փոքր մեղքերը։
3. Երեխաներից ոչ միայն չեք թաքցնում կողակցի հետ գժտությունը, այլեւ ջանում եք նրանց գրավել ձեր կողմը։
4. Կրքերը հանդարտվելուց հետո չեք կարողանում զսպել կողակցի հասցեին ուղղված հեգնական դիտողությունները։
5. Նույնիսկ այն դեպքերում, երբ ձեր երկրորդ կեսը հոգնածությունից ոտքի վրա չի կարողանում մնալ եւ երազում է քնելու մասին, չեք հանգստանում, մինչեւ հարաբերությունները չեք պարզում։
6. Կողակցի հետ սեքսի մասին մտածել անգամ չեք կարող, մինչեւ չհաշտվեք։
7. Հարազատների հետ շփվելիս առիթը բաց չեք թողնում ամուսնուց (կնոջից) գանգատվելու։
8. Զանգում եք կողակցի աշխատավայր, որպեսզի շարունակեք տանը սկսված ու կիսատ մնացած սկանդալը։
9. Մինչեւ չեք հաշտվում, փող չեք տալիս ձեր երկրորդ կեսին, չեք լվանում ափսեները, չեք հավաքում տունը։
10. Զայրացած վիճակում կոտրում եք սպասքը, թքում եք, ոտքը գետնին եք խփում, իրեր շպրտում։

 

Ամփոփեք

 

Մինչև 25 միավոր - Կարելի է շնորհավորել ձեզ։ Եթե ընտանիքում երբեմն տարաձայնություններ լինում էլ են, համբերատարությամբ ու իմաստությամբ միշտ կարողանում եք ընդհանուր շահին ծառայեցնել դրանք։
25-50 միավոր -Որպես օրենք, ընտանեկան բախումներում խոհեմ եւ ճիշտ եք պահում ձեզ։ Բայց հարկ է խոստովանել, որ երբեմն դաստիարակությունը դավաճանում է ձեզ եւ աննրբանկատ դիտողություններ եք թույլ տալիս ձեզ։ Աշխատեք հեւոեւել սեփական լեզվին, դա այնքան էլ բարդ բան չէ։
50-70 միավոր - Ձեզ հետ նույն հարկի տակ ապրելն անվտանգ չէ։ Միշտ, ամեն ինչում ձեզ ճիշտ եք համարում եւ տվյալ փաստը ապացուցելու համար պատրաստ եք ամեն ինչի։
70 եւ ավելի - Մասնագետ հոգեբանի (կամ ոստիկանի) կարիք եք զգում։ Ինչ վերաբերում ձեր դժբախտ կողակցին, ապա նա (եթե դեռեւս ողջ է, իհարկե) հավանաբար մեկ անգամ չէ, որ դիմել է բժշկի օգնությանը ջարդվածքների, արնահոսությունների եւ ուղեղի ցնցման պատճառով։

Եվ վերջապես 3-րդը

 

Ծածկամի՞տ եք արդյոք

 

1. Ընկեր-բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում եւ որքան է ձեր բնակվարձը.
ա) ինձնից ավելի լավ 2
բ) մասամբ տեղյակ են 1
գ) ամենեւին 0
2. Երբ ընկճված եք, դեմքի արտահայտությունից ձեր այդ հոգեվիճակը «կկարդա» ...
ա) ամեն ոք 2
բ) միայն մտերիմ մարդիկ 1
գ) ոչ մեկը 0
3. Անծանոթ մարդը կարո՞ղ է պատկերացում կազմել ձեր մասին՝ ուսումնասիրելով ձեր աշխատատեղը.
ա) միգուցե 1
բ) իհարկե ոչ 0
գ) անշուշտ 2
4. Եթե դուք վարագույր լինեիք, անպայման կլինեիք...
ա) թեթեւ ու թափանցիկ 2
բ) վառ ու երփներանգ 1
գ) ծանր ու մուգ 0
5. Որևէ մեկին գաղտնիք ասելիս լռություն պահպանելու երդում պահանջո՞ւմ եք.
ա) երբեմն 1
բ) երբեք 2
գ) միշտ 0
6. Ձեր զուգընկերուհին (զուգընկերը) ի՞նչ գիտի ձեր նախկին ընկերուհու (ընկերոջ) մասին
ա) ամեն ինչ 2
բ) միայն անունը, տարիքն ու մասնագիտությունը 0
գ) նրա հետ կապված մեկ-երկու զվարճալի դեպք 1

 

Ամփոփեք

 

.10 եւ ավելի միավոր - Դուք, ասես, բաց գիրք լինեք։ Իհարկե, մարդիկ սիրով մտերմություն են անում ձեր պես սրտաբաց ու անմիջական մարդկանց հետ։ Այնուհանդերձ, արժե գոնե երբեմն ձեռնպահ մնալ սակավ ծանոթների առաջ անկեղծանալուց։
• 5-9 միավոր - Բավական ճկուն ու զուսպ մարդ եք, կարող եք բացել ձեր սիրտն ուրիշի առաջ, բայցեւ ընդունակ եք լռել հրապարակման ոչ ենթակա բաների մասին։ Անշուշտ վստահում եք մարդկանց եւ կարեորում եք ոչ միայն դիմացինի գաղտնապահ լինելու ունակությունը, այլեւ ձեզ լսելու նրանց պատրաստակամությունը։
• Մինչեւ 4 միավոր - Հավանաբար նախկինում խստորեն պատժվել եք անկեղծանալու համար եւ դաս եք քաղել դրանից։ Բայց այժմ էլ ընկել եք մյուս ծայրահեղության մեջ կաճ ձեզ թվում է, թե մարդկանց չեն հետաքրքրում ձեր գաղտնիքները։ Գուցե ծածկամտության շնորհիվ կարողանում եք թաքցնել ձեր թերությունները, սակայն դա ինքնա– մեկուսացման ամենակարճ ճանապարհն է։

 

6

3

4268

  • smile: )
    2012-04-28 16:03:51
    շաաաաաաաաաաաաաաաաաաաաատ լավն էին (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • :):)Mane:):)
      2012-04-28 17:10:00
      մերսիի O:) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Meline^_^
    2012-10-25 13:04:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)