Copy SMS

Չես ուշացել

Չես ուշացել - Բանաստեղծություն,  նկար,


Չէ… Չես ուշացել… Եվ չես ուշանա,
Եթե անգամ իսկ տարիներ անցնեն,
Դու եղել ես միշտ, կաս ու կմնաս…
Իմ աչքերը քեզ միշտ էլ կսպասեն:
Չէ… Չեն ուշացել… Եվ չեն ուշանա
Քո խոսքերը խենթ, որ չլսեցի,
Նրանք կհնչեն կամա, ակամա,
Երբ ամեն մի բան միշտ քեզ հիշեցնի:
Նրանք կսուրան ժամանակներով
Եվ տարածություն կկտրեն երկար,
ՈՒ պատահական կհնչեն մի օր,
Կցրեն մի օր գիշերս խավար:
Չէ որ մոմեր եմ վառել անհամար
Եվ կյանքս խառնել երազներիդ հետ,
Աղոթել եմ ես քո կյանքի համար,
Եվ խոստացել որ կսիրեմ հավետ:
Բայց կորցրել եմ կյանքում քեզ հանկարծ,
Եվ լուսնոտ դարձել գիշերներում խենթ,
Կարոտած սրտով և աչքերով թաց
Քնել, արթնացել քո ծիծաղի հետ:
Այնպես որ, երբեք էլ ուշ չէ այս կյանքում,
Երբեք ոչնչից դու չես ուշանա…
Մինչ անգամ իսկ, թեկուզ երազում`
Ես երազում եմ որ ինձ մոտ դառնաս:
Կարծում եմ որ դու հեռացել ես լուռ,
Որ քեզ նորովի ես փորձեմ գտնել,
Որ նորից վառեմ հոգուդ խորքերում,
Արդեն խելգար սիրո խարույկներ:
Որ քեզ նորովի կարոտեմ կյանքում,
Որ մի ուրիշ կերպ ջերմությունդ զգամ,
Որ փորձեմ գտնել խավար երկնքում,
Քո լույս աչքերը, որ կան ու չկան…
Եվ, որ հավատամ, որ այս խենթ կյանքում
Երազներն էլ են իրական դառնում…
Փոքր ինչ ուշացած, կամ փոքր ինչ հեռվում,
Բայց երբեք նրանք շատ չեն ուշանում…
Ես քեզ չեմ կոչի «ՈՒշացած իմ սեր»,
«Սպասված իմ սեր» ես քեզ կանվանեմ,
Որ մի պահ կորար իմ կյանքից անհետ,
Որ թույլ տվեցիր փոքր ինչ կարոտեմ:


 


Երբ գալիս ես, հպարտ անցնում, 
Ու ինձ նույնիսկ չես նկատում,
Ինձ թվում է, թե նույն պահին
Սիրտս կամաց կանգ է առնում…
Ու նայում եմ քո հետևից,
Լցված խանդով ցասումնալից,
Երկու կաթիլ լուռ արցունքներ
Գլորվում են իմ աչքերից…
Բայց զսպում եմ ես ինձ կրկին, 
Արհամարհում հոգուս ձայնին,
Փորձում եմ քեզ մոռանալ,
Քեզ չսիրել ու հեռանալ…
Բայց երբ նորից դու անցնում ես,
Բաբախում է սիրտս ուժգին,
Եվ այդ ձայնը ինձ ասում է,
Որ սիրում եմ ես քեզ կրկին…

8

9

933

  • POQRIK HRASHQ
    2012-04-29 09:11:41
    Որ քեզ նորովի կարոտեմ կյանքում, Որ մի ուրիշ կերպ ջերմությունդ զգամ, Որ փորձեմ գտնել խավար երկնքում, Քո լույս աչքերը, որ կան ու չկան… :) :) :) :) ՅՈւրքանչյուր թեթև վեճից հետո էլ դա է լինում (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-29 10:08:26
    (լավ) (լավ) (լավ)
  • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
    2012-04-29 10:12:10
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • nelli1997
    2012-04-29 10:17:41
    :) :) :) :) ինչ լավնեեեեեեեեեեեեեր :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) O:) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ℋAsIkO_nA
      2012-04-29 11:20:42
      Մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ℒIℒuShiK
    2012-06-08 16:21:49
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ★ Lusine ★
    2012-06-08 16:23:09
    (լավ) (լավ) (լավ) (լավ)