Copy SMS

Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դա Վինչի - Լեոնարդո, Վինչի, հետաքրքիր, կյանք


Լեոնարդո դա Վինչին (իտալերեն՝ Leonardo di ser Piero da Vinci) (Ապրիլ 15, 1452 - Մայիս 2, 1519) վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, և գրող մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»: Լեոնարոդոն առաջինն է նախագծել ժամանակակից տանկի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր ևն։ Նախագծել է նաև Կոնստանդնապոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։ Լեոնարդոյի ծննդյան անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որ նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի տղան Վինչիյից»։ Նա ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը` 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ` ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է 1469-1478թթ. Ֆլորենցիայում աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին: Հետագայում, լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդո վիկո Մորոյին: Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է իր հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը: Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր 4 կանանցից 1-նի հետ: 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդնում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին:Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը:Ըստ որոշ ուսումնասիրոսղների, ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։ «Աստվածամայրը քարանձավում» նկարում կերպարները տեղադրել է բնապատկերի մեջ, որը ոչ թե ֆոն է, այլ յուրատեսակ հուզական միջավայր: Մոնա Լիզայի դիմանկարում պատկերված կնոջ կերպարը չզրկելով ինտիմ-մարդկային հրապույրից Լեոնարդեն մարմնավորել է կանացիության վեհաշուք իդեալը՝ կոմպոզիցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզրականորեն ընդարձակ բնապատկերը։Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի , սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր:Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ։ Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով «Լեոնարդո դա Վինչի», «Սովետական գրող», հրատ. Երևան 1986թ.

Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.), «Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է: Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով: Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի-գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝ «Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը» և այլն: 1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: 1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–07 թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513–17 թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514–16 թթ.) և այլն: Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը: Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: Ապրիլի 15-ին լույս աշխարհ եկավ մի մարդ, որին հետագայում մարդկությունը պետք է համարեր «հազարամյակի երկրորդ մարդը»: Նա Լեոնարդո դա Վինչին էր. ծնվելով Ֆլորենցիայից քիչ հեռու գտնվող Վինչի քաղաքի Անկավինո գյուղակում, Կատերինայի և Պիերոյի ընտանիքում մանուկը կարճ ժամանակ անց ստիպեց, որ աշխարհը հիանա իրենով: Նա համարվեց մի ամբողջ` «Վերածնունդ» դարաշրջանի խորհրդանիշը: Նրան իրավացիորեն կարելի է համարել հանճար, քանի որ նա ոչ միայն նկարիչ էր, այլև` ճարտարապետ, երաժիշտ, քանդակագործ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ , գյուտարար և այլ և այլն: Նրան այս ամենին հասնելու համար օգնեց նրա միակ ու անկրկնելի «օգնականը»` երևակայությունը: Նրա` շուրջ 7000 ձեռագրերում, նկատում ենք այնպիսի երևույթների, որոնց հետ մարդկությունը նոր պետք է ծանոթանար: Նա պատկերել է թռչող ապարատ (ինքնաթիռ), սուզանավ, և ուղղաթիռ… Լեոնարդոյի անունը շատ հետաքրքիր է, այն այնքան էլ անվան նման չէ, այլ կարելի է ասել մի փոքր կենսագրություն է. Իսկական անունը` «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է , որը թարգմանաբար նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի որդին Վինչիից»։ Լեոնարդոն բավական լավ է ապրել, սովորել է Անդրեա դել Վերոկքիոյի արհեստանոցում: Այնուհետև ինքն է դասավանդել ու շատ աշակերտներ ու համախոհներ է ունեցել: Մեզ են հասել դա Վինչիի միայն 15 գլուխգործոցները: Դրանցից են` 1. «Մոնա Լիզան». Կերպարվեստի գլուխգործոցն է և նրան կարելի է անվանել աշխարհի ամենահայտնիգեղանկարչական ստեղծագործություն: Տարբեր լեգենդներ ստեղծվեցին «Մոնա Լիզայի» շուրջ, որը հայտնի է նաև «Ջոկոնդա » անվամբ: Սա ընդամենը տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարն է, սակայն դա մատուցված է այնպիսի խորհրդավորությամբ, այնպիսի վարպետությամբ, որ մինչ այժմ մարդկությունը չի կարողանում հասկանալ նրա ժպիտի առաեղծվածը: 16 դարում է դա Վինչին նկարել այն. Նա վարպետորեն է ստվերագծել Մոնայի աչքերի և շրթունքների հատվածը, ու նա այնքան կենդանի է արել դա, որ կարծում ես , թե այն առեղծվածային է և ոչ երբեք մարդկային: Այս կտավում կարևոր է նաև այն, որ Մոնան առանց զարդարանքների է, գեղեցիկ ու պարզ զգեստով, իսկ ահա ետևի բնանկարը այնպես է արված, որ քեզ թվում է, թե այն անընդհատ փոփոխվում է: Վասալին նկատել է, որ հենց այս ստեղծագործությունն է ստեղծագործողին տվել ավելի շատ ինքնավստահություն: Այսօր «Մոնա Լիզան» զարդարում է Լուվրի թանգարանը: 2. «Vitruvian Man»-ը. Այս կտավը այն կտավներից է, որ մտածելու տեղիք է տալիս: Դա Վինչին այն մեզ է ներկայացրել 1487թվականին, այն նկարված է գրիչով և թանաքով` թղթի վրա: Պատկերված է այնտեղ մի տղամարդ, որը պարզել է իր ձեռքերը, այն կարծես իրար վրա պատկերված լինի` երկու ձեռքով, երկու ոտքով, միառժամանակ պատկերված է շրջանակի և քառակուսու մեջ: Նկարը եբեմն կոչում են «համամասնությունների կանոն»: Այն գտնվում է Վենեցիայի Ազգային պատկերասրահում, որը, ինչպես մյուսները, հաճախ չեն ցուցադրվում: Դա Վինչին մահացել է 1519 թվականի մայիսի 2-ին: Նա մահից երկու օր առաջ հրավիրում է քահանային ու խոստովանություն անում և ստանում է օրհնությունը : Ըստ նրա ցանկության, նրա մահվան թափորում կային 60 մուրացկաններ: Նա թաղված է Սուրբ Գուբեյթում: Ահա այսպես մարդկությունը դեռ երկար պետք է փնտրի ու գտնի դա Վինչիի ծածկագիրը Հռչակավոր իտալացի արվեստագետ, նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գիտնական, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ, երաժիշտ և գյուտարար Լեոնարդո դա Վինչին, ծնվել է 1452 թ-ի այս օրը` Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում: Նրան անվանել են չարի ծառա, իտալացի Ֆաուստ և աստվածային հոգի: Լեոնարդոյի ծնողները` 25-ամյա նոտար Պիերոն և Կատերինան են եղել: Նրա կյանքի առաջին տարիներն անցել են մոր հետ: Շուտով նրա հայրն ամուսնանում է հայտնի և հարուստ մի երիտասարդ աղջկա հետ, բայց, քանի որ այդ ամուսնությունը լինում է անզավակ, Պիերոն երեքամյա որդուն վերցնում է իր խնամակալության տակ: Մորից բաժանված Լեոնարդոն ողջ կյանքում փորձել է մոր կերպարը վերականգնել իր գլուխգործոցներում: Լեոնարդոն չի ունեցել ազգանուն` դրա ժամանակակից իմաստով: «Դա Վինչի» ուղղակի նշանակում է ծնունդով Վինչի քաղաքից: Նրա իտալերեն ամբողջական անունը` Leonardo di ser Piero da Vinci, նշանակում է «Լեոնարդո` պարոն Պիերոյի որդի` Վինչիից»: Հռչակավոր գեղանկարչի ստեղծագործական ճանապարհի սկզբի վերաբերյալ գոյություն ունի լեգենդ: Լեգենդի համաձայն` Լեոնարդոյի հորը դիմել է մի քրիստոնյա, ով նրան է հանձնել փայտե կլոր վահան և խնդրել է գտնել նկարիչ, ով ի վիճակի է նկարազարդել այդ վահանը: Պիերոն չի փորձել գտնել մասնագետ և այդ գործը հանձնարարել է որդուն: Լեոնարդոն որոշել է պատկերել «սարսափելի» մի բան: Նա իր սենյակ է բերել բազմաթիվ «մոդելներ»` օձեր, սարսափելի տեսքով խավարասերներ, և վահանի վրա նկարել է ֆանտաստիկ մի վիշապ: Ապշահար հայրը դրանից հետո որդուն ուղարկել է ուսանելու Տոսկանայի լավագույն նկարչի` Անդրեա դել Վերրոկկոյի մոտ: Այդպիսով երիտասարդ Լեոնարդոն հայտնվում է իր ժամանակների հայտնի նկարչական արվեստանոցում: Լեոնարդոն ունեցել է շատ ընկերներ և աշակերտներ: Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, հավաստի տվյալներ այդ առումով չկան, քանի որ Լեոնարդոն թաքցնում էր իր կյանքի այդ կողմը: Որոշ տվյալների համաձայն` Լեոնարդոն կապ է ունեցել Լյուդովիկո Մորոյի սիրեցյալ` Չեչիլի Գալլերանիի հետ: Ֆլորենցիայում Լեոնարդոն գրեթե չի նկարել: Վարպետի աջ ձեռքն անզգայանում է, բացի այդ նա դժվարությամբ էր շարժվում առանց կողմնակի օգնության: 68-ամյա Լեոնարդոն Ամբուազում ապրելու երրորդ տարին անցկացնում է անկողնում: 1519 թ-ի ապրիլի 23-ին նա կտակ է գրում, իսկ մայիսի 2-ին կնքում է մահկանացուն` իր աշակերտներով և ստեղծած գլուխգործոցներով շրջապատված: Լեոնարդոն իր վերջին հանգրվանն է գտել Ամբուազ ամրոցում: Դեռևս կենդանության օրոք լեգենդներով շրջապատված Լեոնարդոն մարդկային մտքի անսահման ձգտումների խորհրդանիշն է: Նա հանդիսանում է Բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից:

9

56

7898

  • Miley FORever
    2012-04-29 22:58:50
    գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, և գրող մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O
    • nelli1997
      2012-04-30 00:09:45
      ինչ նորես իմանում (:| (:| (:| :)
      • Miley FORever
        2012-04-30 00:11:50
        ԴԵ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԳԻՏԵԻ
      • nelli1997
        2012-04-30 00:13:16
        իսկ ես իրա մասին ամենինչ գիտեմ ինքը իմ ամենա սիրատ նկարիչներից մեկնա :) :) :) :) :) :) :) :) :) :)
      • Miley FORever
        2012-04-30 00:14:17
        ուրախ եմ
  • Անյուտա
    2012-04-29 23:01:09
    նա իսկապես հանճար է (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Irina
    2012-04-29 23:01:30
    (լավ) (լավ) (լավ)
  • Արման)))))))))
    2012-04-29 23:03:30
    բաաաաաաաաաա երեխաններ
  • ღℒIℒITღ
    2012-04-29 23:21:59
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Անյուտա
    2012-04-29 23:22:14
    Արման ջան ինչ պո՞ստ
  • Alien Øf Ŧokio Ħotel
    2012-04-30 10:26:24
    :D էս մարդուն խի հիշեցիր ՞՞ :D :D :D
  • N.....
    2012-05-02 09:09:04
    Կային տեղեկություններ,որոնք չգիտեի,շնորհակաություն հետաքրքիր գրառման համար (օգո) ..........Մի բան ասեմ,դու հաստատ չես կարդացել էս տեքստը,ուղղակի տարբեր տեղերից քոփի ես արել ու սարքել ես,մենակ չասես՝ տենց չի ;) ..............
    • N.....
      2012-05-02 09:11:08
      *շնորհակալություն
      • Արման)))))))))
        2012-05-02 09:18:06
        հաաա տենցաա ես տեքստը չեմ կարդցել բայց ահագին բաներ գիտեմ
      • N.....
        2012-05-02 09:23:02
        Պարզա,երևի էնքան երկարա եղել որ հավես չես արել,,,,,,,,,,Նույնիսկ կարող եմ ասել,որ երեք աղբյուրներից ես օգտվել էս գրառումը սարքելիս,խորհուրդ կտամ հաջորդ անգամ կարդաս,նոր մեզ ներկայացնես,որովհետև նույն բաների մասին ուղիղ երեք անգամ գրված էր (լավ) (ախ) ,,,,,,,Ինետին պետք չի էդքան վստահել,սխալներ էլ կային.Ոչ թե աջ ձեռքնա անզգայանում,այլ ձախը հենց ՛՛Մոնա Լիզա՛՛ կտավը նկարելու ընթացքում,Դա Վինչին ձա-լիկա եղել................
  • N.....
    2012-05-02 09:23:21
    *ձախլիկ
    • Արման)))))))))
      2012-05-02 09:25:06
      :D :D :D մերսիիիիի հաշվիի կառնեմմ (լավ) (լավ) (լավ) (լավ)
      • N.....
        2012-05-02 09:27:24
        Օօօօօօօօօօ,և ինչն էր այդքան ծիծաղելի (պաղպաղակ) ,,,,,,,,,Ուղղակի անիմաստա այնպիսի բաների մասին գրել,որոնք չես էլ կարդացել ;) ....................
      • Արման)))))))))
        2012-05-02 09:31:20
        գիտես ես գրՌՈՒՄԸԸ ԱՐԵԼ ԵՄ ԶՈՒՏ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՄԱՆԱՆ ԵՍ ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՄՄ
      • N.....
        2012-05-02 09:33:16
        Ախ տենց (օգո) ,եթե հետաքրքրեր,գոնե մի հատ աչքի կանցկացնեիր,որ ամեն ինչ տեղը տեղին լինի (լուսնաքայլ) ........................
      • Արման)))))))))
        2012-05-02 09:41:01
        ՀԱԱԱԱԱ
      • N.....
        2012-05-02 11:49:28
        .............................. (լուսնաքայլ) ............................ (պաղպաղակ) ..................
  • ℳ ℯ ℛ ყ ♥
    2012-06-27 22:15:35
    Բայց ինքը համասեռամոլ չի՞՞՞՞՞՞ (:|
    • ♥ For you ♥
      2012-06-27 22:16:09
      :D :D :D :D :D :D չեեեեեեեեեեեեե ովա քեզ տենց բան ասեեեեեեեեեեեեեե :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D
    • Lilit Sargsyan
      2012-06-27 22:17:17
      Մեր՞ (:| (:| :D :D :D :D :D :D :D :D :D :D
      • ℳ ℯ ℛ ყ ♥
        2012-06-27 22:20:21
        :D :D Դեեե որ ինքը Մոնա Լիզային նկարելա տենց բացահայտել են որ համասեռամոլա :D ետ նկարը իրան համապատասխանում էր :D Դե հիմա եդ մարդնել տենցա բացատրել ետ երևույթը (ժպիտ)
      • Lilit Sargsyan
        2012-06-27 22:22:59
        :D :D :D :D :D :D :D
    • ♥ For you ♥
      2012-06-27 22:18:38
      :D :D :D :D :D
      • ℳ ℯ ℛ ყ ♥
        2012-06-27 22:20:59
        ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻիիի մի Խննդաաաա (խփո)