Copy SMS

Պույոլ. Պեպը որոշել է հեռանալ և պետք է հարգենք նրա որոշումը

Պույոլ. Պեպը որոշել է հեռանալ և պետք է հարգենք նրա որոշումը - հետաքրքիր, տեղեկություն, նորություն, ֆուտբոլ


Կատալոնացիների ավագը՝ Կառլես Պույոլը, խոսել է Պեպ Գվարդիոլայի որոշման մասին, վերջինս ցանկանում է հեռանալ ակումբից:

«Սա շատ ծանր հարված էր մեզ համար»,-  ասել է Պույոլը: «Նա իր որոշումը մեզ հայտնել է մարզման ժամանակ: Խաղացողները ցանկանում են, որ նա մնա, բայց Գվարդիոլան որոշել է հեռանալ և պետք է հարգենք նրա որոշումը: Ամեն դեպքում նրա անունը մտել է Բարսելոնայի պատմության մեջ և նրա շնորհիվ է, որ Բարսան հաջողությունների է հասել»:

«Տիտո Վիլանովան լավագույն տարբերակն է, որը կարող էր լինել: Նա մի մարդ է, ով գիտի ակումբը ներսից, նրա փիլիսոփայությունը, խաղացողների լավագույն կողմերը, քան որևէ մեկը: Բացի այդ նա վերջին հինգ տարիները աշխատել է կողք կողքի՝ Գվարդիոլայի հետ, փաստորեն Տիտոն նրա աջ ձեռքն էր: Վստահ եմ, որ Տիտոյի մոտ ամեն ինչ կհաջողվի»: