Copy SMS

Anonymous

Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով է Anonymous-ը հարձակվել Թուրքիայի նախարարությունների կայքերի վրա

 Anonymous - անոնիմուս, հաքեր, ցեղասպանություն

Միջազգային հաքերների Anonymous խմբի կողմից ապրիլի 27-ի երեկոյան Թուրքիայի 3 նախարարությունների եւ ավելի քան 20 կազմակերպությունների կայքերի դեմ կիբերհարձակումը թուրքական լրատվամիջոցները կապում են փետրվարին Anonymous-ի սպառնալիքի հետ:

Թուրքական Gazete5.com կայքը տեղեկացնելով Anonymous-ի հարձակման մասին` հիշեցնում է, որ 2012-ի փետրվարին YouTube-ի միջոցով Anonymous-ը կոչ էր արել Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հակառակ դեպքում սպառնալով կոտրել Թուրքիայի կառավարության կայքերը:

Նշենք, որ ապրիլի 27-ի երեկոյան Anonymous-ը համաժամանակյա հարձակման է ենթարկել Թուրքիայի ԱԳՆ, ՆԳՆ եւ արդարադատության նախարարության կայքերն ու հասարակական այլ կայքեր, որոնց թիվը հասել է 20-ի։

Թուրքիայի տեխնոլոգիաների եւ հաղորդակցության վարչության կիբերհարձակումների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների գլխավորությամբ, նախարությունների ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցների եւ ինտերնետ պրովայդերների անվտանգության մասնագետների մասնակցությամբ 2 ժամ պայքար են մղվել Anonymous-ի հարձակման դեմ։

աղբյուր ` news.am

7

15

1323

  • ☜♡☞♥mari96♥☜♡☞
    2012-04-30 11:11:11
    վեռանգիրը հայերեն գրեք (ծաղիկ)
  • Barcelonci Sirusho
    2012-04-30 11:11:29
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • Gayane
    2012-04-30 11:17:50
    Ապրեն իրենք (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-30 15:31:54
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • ღℒIℒITღ
    2012-04-30 15:34:45
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)