Copy SMS

«Բուրանովյան տատիկները» չեն գնացել Լոնդոնում «Եվրատեսիլի» մասնակիցների համերգին


«Բուրանովյան տատիկները» չեն գնացել Լոնդոնում «Եվրատեսիլի» մասնակիցների համերգին - տատիկներ, ծիծաղ, ուրախություն

Այս տարվա «Եվրատեսիլի» ենթադրյալ ֆավորիտները, այդ թվում` ռուսական ժողովրդական «Բուրանովյան տատիկները» խումբը չեն գնացել Լոնդոն, որտեղ ապրիլի 29-ի երեկոյան կայացել է եվրոպական երգի մրցույթի մասնակիցների ավանդական համերգը:

Ինչպես հաղորդում է ռադիո vesti FM-ը, մեկը բրիտանական մայրաքաղաք չի հասել վիզային կամ կազմակերպչական խնդիրների, մեկը` շրջագայությունների ժամանակացույցի պատճառով:

Լոնդոնյան Սոհո շրջանի գիշերային ակումբում ամենամյա երեկույթի հյուր են եղել մրցույթի ութ մասնակիցներ: Նման համերգները «Եվրատեսիլի» երկրպագուների համար առաջին տարին չէ, որ անցկացվում են եւ արդեն ավանդույթ են դարձել նրանց համար, ովքեր ցանկանում են նախօրոք գնահատել մրցութային կատարումները:

Լոնդոնում այդ երեկո բեմ բարձրացածների թվում են եղել սլովենուհի Եվա Բոտոն, լիտվացի Դաննի Մոնտելը, հունգարական Compact Disco դուետը, Պորտուգալիայից Ֆիլիպ Սոզան, Վալենտինա Մոնետան Սան Մարինոյից եւ Կալիոպին Մակեդոնիայից, Սաբինա Բաբաեւան` Ադրբեջանից: Բրիտանական հանդիսատեսը առավել ջերմ դիմավորել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Անգունին, որը ծնվել է Ինդոնեզիայում եւ որոշ ժամանակ բնակվել Լոնդոնում:

3

8

1167

  • ღℒIℒITღ
    2012-04-30 17:37:34
    ԶԱՎԵՆ ՋԱՆ ՆԿԱՐԸ ՍԿԶԲԻՑ ՔՑԻ :)
  • zaven1999
    2012-04-30 17:39:10
    սկզբից չի լինում
  • ღℒIℒITღ
    2012-04-30 17:41:20
    ԼԻՆՈՒՄԱ ՍԿԶԲԻՑ ՆԿԱՐԸ ՔՑԻ ՀԵՏՈ ՏԵՔՍՏԸ ՏԵՂԱԴՐԻ
  • zaven1999
    2012-04-30 17:42:50
    լավ
  • Real....Սիրուշո
    2012-04-30 17:42:56
    (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ)
  • zaven1999
    2012-04-30 17:47:01
    ստացվեց (ուռա) (ուռա) (ուռա)