Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ 5

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ 5 - աֆորիզմներ, հետաքրքիր, խոսքեր


 




Եթե մենք կարողանում ենք դիմադրել մեր կրքերին, դա ոչ թե մեր զորությունից է, այլ կրքերի թուլությունից:

Քսան տարեկանում մարդու վրա իշխում է ցանկությունը, երեսուն տարեկանում` բանականությունը, քառասուն տարեկանում` դատողությունը:

Գուցե թե աշխարհում ամենից շատ տխմարություններ լսում է նկարը թանգարանում:

Անձամբ ապրածն ու անձամբ տեսածը մարդու համար միշտ մնում են իբրև ամենաուսանելի ու ամենալավ դպրոցը:

Երբ մեկին դադարում ես սիրել, մեղավորն ինքն է, որ ժամանակին չի նկատել:

Ով կարող է` անում է, ով չի կարող` սովորեցնում է:

Թույլ, կամազուրկ մարդը կարող է դուրս տալ ամեն մի գաղտնիք, չկա ավելի այրող ցանկություն, քան որևէ մեկին ինչ-որ խորհրդավոր բան հայտնելու ցանկությունը:

Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես լավ եղանակը, և այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի:

Աստված մեզ ազգականներ է պարգևում, ընկերներ` փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում:

Մտքի սահմանափակությունը ծնում է համառություն, և մենք դժվարությամբ ենք հավատում այն բաներին, որոնք դուրս են մեր պատկերացումների սահմաններից:

Ծանր հիվանդութույնը սկզբում հեշտ է բուժել, սակայն դժվար է ախտորոշել: Իսկ երբ այն սաստկացել է, ավելի հեշտ է ախտորոշել, բայց արդեն ավելի դժվար է բուժել:

Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:

Հաղթողին խաղաղությունը միշտ ձեռնտու է, իսկ հաղթվածին` ուղղակի անհրաժեշտ:

Եթե հետաքրքրասիրությունը մեռնում է, նշանակում է ծերությունը վրա է հասել:

Սեփականությունը գարշելի է իր սկզբունքով և կործանարար` իր հետևանքներով:

Ծայրահեղորեն դժվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին:

Իրեն չվերաբերվող կռիվներում կրակ բորբոքողը իրավունք չունի դժգոհելու, երբ կայծերը դիպչում են նրա երեսին:

Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են:

Հարկ չկա ասելու ամեն բան, ինչ գիտես, բայց մշտապես պիտի իմանաս, թե ինչ ես ասում:

Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են:

Չկա այնպիսի դժբախտ պատահար, որից հմուտ մարդը չկարողանա օգուտ քաղել, և ոչ էլ այնպիսի երջանիկ դիպված, որն անխոհեմ մարդը ի վնաս իրեն չդարձնի:

Մարդիկ բնավ չեն սիրում գովել և առանց շահախնդրության չեն գովում որևէ մեկին:

5

4

1072

  • ღℒIℒITღ
    2012-04-30 15:01:58
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-30 15:13:23
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☜♡☞♥mari96♥☜♡☞
    2012-04-30 15:22:43
    (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-04-30 16:36:39
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)