Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ 7

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ 7 - աֆորիզմներ, հետաքրքիր, խոսքեր


 






Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի: 

Լավ է կույր լինես աչքով , քան մտքով:

Քանի լեզու գիտես այնքան մարդ ես: 

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: 

Խնձորը իր ծառից հեռու չի ընկնի: 


Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին:


Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:


Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։ 

Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը: 

Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ: 

Աշխատանք իսկապես այն մյունհաուզենյան հյուսքն է, որից կառչելով` կորսվածը կարող է ինքը դուրս պրծնել ճահճուտից: 

Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել: 

Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:

Կատարելությունը հրաշալի արդարացում է: Արեք լավ. այնքան էլ կարևոր չէ, հատկապես ինչը:

Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ

Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս: 

Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է: 

Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են 

Ծայրահեղորեն դճվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին:

4

6

1679