Copy SMS

Հայաստանում նշվում է Աշխատանքի օրը ՄԱՅԻՍԻ 1

Հայաստանում նշվում է Աշխատանքի օրը  ՄԱՅԻՍԻ 1 - հետաքրքիր, տոն, մայիսի 1


Հայաստանում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը: Այն տոնում են ավելի քան 140 երկրներում: 80 երկրներում այդպիսի տոն ընդհանրապես չկա, իսկ մի շարք պետություններում, օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, Աշխատանքի օրը նշվում է ոչ մայիսի 1-ին: 

Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նշանակություններ են հաղորդվել մայիսի 1-ին՝ Գարնան եւ աշխատանքի օր, Գարնան օր, Աշխատավորների համերաշխության միջազգային օր: 

Ըստ պատմաբանների, մայիսի առաջին օրը Եվրոպայի տարածքում նշել են դեռ հեթանոսական շրջանում. այսպես կոչված «Վալպուրգյան գիշերվա» ծեսը կատարվել է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը: Քրիստոնեության դարաշրջանում եկեղեցին վերացրել է այդ ծեսը:

19-րդ դարում բանվորական շարժման տարիներին մայիսի 1-ի տոնը վերականգնվել է: Շարժման հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրն էր: 1886 թվականի մայիսի 1-ին Միացյալ Նահանգներում եւ Կանադայում կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների նախաձեռնությամբ տեղի են ունեցել բողոքի ցույցեր եւ երթեր: Չիկագոյում երթը ցրելու ժամանակ սպանվել է 6 ցուցարար: Դրան հաջորդել են բողոքի լայնածավալ ակցիաներ, պայթյունի հետեւանքով սպանվել է 8 ոստիկան: Դատարանի վճռով ցույցի մասնակից 4 բանվորներ մահապատժի են ենթարկվել: 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ այդ բանվորների մայիսի 1-ը հռչակել է Աշխատավորների համերաշխության միջազգային օր:

Այսօր աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են հանրահավաքներ ու երթեր: Եվրոպական որոշ պետություններում, մասնավորապես` Գերմանիայում, մայիսի 1-ին հաճախ տեղի են ունենում բախումներ ձախակողմյան եւ ազգայնական շարժումների ներկայացուցիչների միջեւ:

Այսօր Ռուսաստանում կարգուկանոն է ապահովելու առնվազն 225 հազար ոստիկան: Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ արտակարգ իրավիճակների պարագայում ոստիկաններին օգնության կհասնեն ներքին գործերի նախարարության զորքը եւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները: 

6

5

3126

  • ღℒIℒITღ
    2012-05-01 11:31:19
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥Anna-Number One♥
    2012-05-01 11:32:20
    Լավ պոստ էր,ապրես (բռավո) (բռավո) (բռավո)
  • Hovo-vip
    2012-05-01 11:32:28
    (ժպիտ)
  • Anna
    2012-05-01 11:34:12
    (լավ) (լավ) (բռավո)
  • Nora Arakelyan
    2012-05-01 11:35:53
    բայց եսօ (ուրախ) (ուրախ) ր չաշխատելու օրը պիտի լինի