Copy SMS

Ուր ես երջանկություն


Ուր ես երջանկություն - բանաստեղծություն, տեսահոլովակ


Բաժանման պահից շատ բան է փոխվել,


Բայց սերս դեռ կա սրտիս մեծ խորքում,


Կյանքն է ինձ ստիպել շատ բան սովորել,


Բայց դեռ սպասում եմ, կարոտում, սիրում:


Լռությունը քո ցավեցնում է ինձ,


Թեև ես էլ եմ սովորել լռել,


Կարոտդ անչափ տանջում է դեռ ինձ,


Բայց ես չեմ կարող քեզ չկարոտել:


Ուզում եմ սրտիս ազատություն տալ,


Ուզում եմ լինել հավերժ քո կողքին,


Ինչքան էլ լռեմ ու քեզ բառ չտամ,


Հավատա, գրել ես չեմ դադարի:


Գրչիս միջոցով խոսքս թե լսես,


Իմ սրտի ցավը դու կհասկանաս:


”Կարոտիս կանչը պաչով լռեցնես Ու միշտ մեծ սիրով կողքիս դու մնաս:” (երազանք բառը անիմաստ չեն ստեղծել մարդիկ)



Երևի քեզ կհիշեմ կյանքիս սև տողերում


5

6

1911