Copy SMS

Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը

Երկար կիսաշրջազգեստները դարձյալ նորաձեւ են, չնայած որ դրանք միշտ էլ եղել են պրակտիկ հագուկապ նախընտրողների սիրելին: Բայց պարզվում է՝ այնքան էլ հեշտ գործ չէ երկար կիասշրջազգեստի համար ճիշտ համադրություն ընտրելը: Տեսնենք, թե նորաձեւությունն ինչ է առաջարկում համադրել երկար շրջազգեստների հետ այս սեզոն:

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

Առաջին հերթին կարևոր է ճիշտ կոշիկներ ընտրել: Իհարկե, բարձրակրունկներով շատ գեղեցիկ ու էլեգանտ է Ձեր տեսքը, բայց խորհուրդ է տրվում գոնե  ամռան ամիսներին հրաժարվել դրանցից և հագնել տափակ բալետկաներ, բոկոտիկներ:

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

Երկար կիսաշրջազգեստների հետ հիմնականում առավել հաջող համադրվում են ցածր կրունկները: Դա նաեւ պրակտիկ է շոգ եղանակին:

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

Գունային առումով ընտրեք որքան հնարավոր է պայծառ, տրամադրություն բարձրացնող գույներ՝ փիրուզագույն, դեղին, կապույտ, վարդագույն և իհարկե, միշտ նորաձեւ սպիտակը:

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

Հիշեք, ինչքան երկար ու ուռուցիկ է կիսաշրջազգեստը, այնքան կիպ ու գրկող պիտի լինի վերնաշապիկը: Բացի այդ շատ գեղեցիկ համադրություններ կարող եք ստանալ նաև կրելով ազատ ոճի պիջակներ:

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

Հնարավորինս օգտագործեք բիժուտերիա և երկար շղթաներ:

 Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը - նորաձևություն, հետաքրքիր

Մի մոռացեք նաև ճիշտ ու նորաձև գոտիների մասին, որոնք Ձեր կերպարը լիովին կամբողջացնեն:

4

5

2306

  • ღℒIℒITღ
    2012-05-02 23:37:25
    (լավ) (լավ) (լավ)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-05-03 14:30:30
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • YeranuhiF
    2012-05-04 10:11:25
    շատ ճիշտ ու օգտակար խորհուրդներ էին...ապրես (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • Viki FCB ➷❤➹
    2012-05-05 13:06:12
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :)