Copy SMS

Մեր անվան միստիկան. մեկնաբանում է աստղաբանը

Մեր անվան միստիկան. մեկնաբանում է աստղաբանը    - անուն, հետաքրքիր

Մարդիկ լույս աշխարհ են գալիս, և նրանց անուն է նվիրվում: Մենք կամ սիրում, կամ չենք սիրում մեր անունը: Բայց իրականում անվան հարցը շատ ավելի ճակատագրական է. նաեւ նրանով է պայմանավորվում մեր հաջողությունը: Մեր անվան գաղտնիքների բացահայտելու համար LN–ը զրուցեց աստղաբան , ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանի հետ:Մեր անվան միստիկան. մեկնաբանում է աստղաբանը    - անուն, հետաքրքիր

-Ի՞նչ նշանակություն ունեն անունները աստղաբանական տեսանկյունից:

- Ընդհանրապես աստղաբանությունը ներկայացնում է կյանքը և ղեկավարում մարդուն երկրի վրա: Այն չի երևում, տեսանելի չէ, բայց մարդուն ղեկավարում է իր ծննդյան, անուն- ազգանվան տվյալներով, որի միջոցով առաջանում է կոդ: Կոդը ներկայացնում է մարդու գործունեությունը: Անկախ նրանից, թե մարդն ինչ է ուզում անի, դա ձևավորվում է կոդի ներգործությամբ: Այդ երկու տվյալներն են իրար գումարվում՝ ծննդյան տվյալները և անուն- ազգանունը: Ծննդյան տվյալները մեր ձեռքում չեն: Դա Աստված է տալիս, կողմնորոշվում է մարդու արժանիքներին համապատասխան և ուղարկում է այդ օրը: Իսկ անուն- ազգանունը դնում են ծնողները: Նշանակում է՝ երեխայի ճակատագրի հետ խաղում է ոչ թե Աստված, այլ ծնողները: Օրինակ՝ Հնդկաստանում չեք գտնի որևէ մարդու, ով առանց հաշվարկի երեխային անուն կտա: Իսկ մեզ մոտ զգուշացնում ես, բայց ասում են. «Ո’նց թե, հորս անունն է, դա պետք է լինի և ուրիշ ոչինչ»: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ սխալ դրված անուն- ազգանվան պատճառով մնացած բոլոր գերազանց տվյալների հետ միասին մարդը անընդհատ անհաջողություններ կրում է:

1-9 թվերը ղեկավաևում են մարդու գործունեությունը, և դա արտահայտվում է որպես նրա ծածկագիր: Մարդու ծածկագրի համարը եթե լինի 2, 5, 6 կամ 8, դա այն չէ, այսինքն՝ դրանք լավ տվյալներ չեն: Եթե 8 է, մարդը ընկնում է ֆինանսական դժվարությունների մեջ: Որքան էլ աշխատի, ֆինանսական դժվարությունները նա պետք է հաղթահարի բոլոր փորձություններով, որ կարողանա դրանք լուծել: Ամենավատը դրանցից 5-ն է, որ առաջացնում է դժբախտ դեպքեր: Նման դեպքերում մարդուց պահանջվում է, որ խիստ ղեկավարի իր զգացմունքները, որովհետև ծայրաստիճան քայլերի է դիմում: Այդ դժվարությունները հաղթահարելու միակ տարբերակը անունը կամ ազգանունը փոխելն է, քանի որ դա միակ խանգարող հանգամանքը:

- Մոլորակնե՞րն են հովանավորում անունները:

- Անուններից յուրաքանչյուր թիվ կապված է որևէ մոլորակի հետ: Մոլորակն ինքն է ղեկավարում: Կոնկրետ 5 թվանշանի մասին կասեմ, որ այն ամենատխուր փաստերն է տալիս. այն կապված է Ուրանի հետ: Ուրանը ներգործում է 5 թվանշանի վրա, 5 թվանշանն էլ ներգործում է մարդու վրա: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է ապրում այդ մարդը: Եթե այդ մարդը տրված է գիտության և հոգևոր աշխարհին, կատարում է տիեզերքի գաղտնիքների ուսումնասիրություն, Ուրանը նրան հովանավորում է: Եվ այդ ժամանակ տեղի է ունենում հակառակը. դժբախտ դեպքերի փոխարեն այդ մարդը կարող է հասնել մեծ բաների: Մանավանդ, եթե նրա ներգործությունը քարտեզի վրա ակնհայտ է և մեծ դեր ունի: Իսկ եթե բացասակասն դիրք ունի, Ուրանը ինչի ասես կարող է տանել. ինքնասպանության, սպանության, պատերազմական գործողությունների, դժբախտ դեպքերի, վթարների… Մի խոսքով՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում հանկարծակի ու անսպասելի, այն , ինչին մարդը չի սպասում: Դա Ուրանի դերն է: Նշանակում է, առաջին հերթին մեզ պետք է անհանգստացնի 5 թվանշանը: Օրինակ 8-ի դեպքում, երբ մարդը ֆինանսական դժվարությունների մեջ է, ոչինչ, խելքով, խորամանկությամբ այդ հարցը կշտկի, բայց դժբախտ դեպքը շտկել հնարավոր չէ, գոնե դրանից պետք է խուսափել:
Ավելի հեշտ է կնոջ սեպքում. եթե նա ամուսնացած է ուրիշ ազգանուն ունեցող տղամարդու հետ, ապա կարող է հաշվել և ստուգել, թե ում ազգանունն է լավ բան տալիս: Եթե մարդուն ուրիշ անուն են դրել, բայց ուրիշ անունով են ասում, այս ժամանակ երկու կոդ մտնում են պայքարի մեջ: Եվ ցավն այն է, որ այս հարցերի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որովհետև ծուլանում են կարդալ:

-Ինչպիսի՞ անուններ կան, որոնք հաջողությություն կամ անհաջողություն են բերում:

-Անուններ առանձնացնել հնարավոր չէ, քանի որ այս անունը կապված է ազգանվան, ծննդյան թվի, ամսվա, օրվա հետ: Այսինքն՝ անունը անհատական է: Այդ նույն անունը մեկի համար կարող է 5 ստացվել, մյուսի համար 7: Երբեմն անունը ուղղակի քնքնշացնելու համար փոխում են, բայց կարող է հենց այդ նույն քնքուշ անունը քանդի մարդու կյանքը:

- Շատ հաճախ նորածիններին կնքում են տատիկների, պապիկների անուններով: Երբեմն էլ՝ մահացած մարդկանց անուններով: Արդյո’ք նմանատիպ անունները կարող են մարդու հետագա կյանքում որևէ ազդեցություն ունենալ:

-Ես չեմ հասկանում, թե նման դեպքերում ինչ են ուզում: Չի կարելի: Խնդիրն այն է, որ մեծերին ոչ թե այդ ճանապարհով են հարգում, այլ հարգում են, քանի դեռ նա ողջ է: Իսկ մահից հետո այդ մարդիկ ձեր հարգանքի կարիքն էլ չեն զգում: Ես չեմ ասում, որ միշտ վատ է. այդ անունը կարող է լինել նաև լավագույնը: Պարզապես պետք է հաշվարկել:

-Արդյո՞ք նույն անունը կրող տարբեր մարդիկ նույն ճակատագրով են ապրում:

-Երբեք: Նույնիսկ միևնույն ծնողից ծնված երկվորյակները, որոնք ծնվել են նույն օրը մի քանի րոպեի տարբերությամբ, նույն ճակատագիրը չունեն, որովհետև յուրաքանչյուր մարդ անհատականություն է, անկրկնելի օրինակ:

- Ըստ վիճակագրական տվյալների, 2011 թվականին «Մանե» և «Նարեկ» անուններն են «առաջատարները»: Ինչպիսի՞ ազդեցություն կունենան այդ անունները նախորդ տարում ծնված 839 Նարեների և 1194 Նարեկների վրա ապագայում:

-Յուրաքանչյուրի ճակատագիրը կախված է իր ապրելակերպից: Չէ՞ որ այդ Մանեները չեն ծնվել նույն ամսվա նույն օրը, նշանակում է նրանք բոլորովին տարբեր են: Մեկը կարող է հասնել փառքի, հայտնի դառնալ, մյուսը կարող է դառնալ ոչնչություն: Ոչ մի կապ չկա նրանց միջև: Այս վերջին տարիների ընթացքում, երբ անընդհատ ասում ենք, որ անունը չպետք է աղավաղել, ձգտում են դնել այնպիսի անուն, որը ձևափոխության չենթարկվի: Ոչ Նարեկը, ոչ Մանեն, ուրիշ բան չեն ասում, չեն ձևափոխվում: Նրանք հենց այդ անուններով էլ հանդես են գալիս: Օրինակ ասում են Վիոլետա, ձևափոխում են և ասում են «Տատա», «Վետա», «Վիկա»… Դա նշանակում է, որ տարբեր ձևերով աղավաղում են այս մարդու ոչ թե անունը, այլ ճակատագիրը: Այսինքն՝ կոդը փոփոխության է ենթարկվում, իսկական կոդը մտնում է պայքարի մեջ այս կեղծ կոդի հետ, և մարդու գործունեությանը հարված է հասցնում:

-Նշանակում է՝ նույնիսկ ամեն մի տառի փոփոխությունը անվան մեջ մեծ նշանակությո՞ւն ունի:

-Իհարկե: Մեր այբուբենի տառերից յուրաքանչյուրն ունի իրեն համապատասխան թիվը: Ասենք, եթե պետք է գրեմ «ն» տառը, հաշվելու ժամանակ ես «ն»-ի փոխարեն գրում եմ 4 թիվը և այլն: Նշեմ, որ ծնված օրը մարդը հրահանգ է ստանում: Եթե 9–ին ծնված լինես, պիտի լիներ' «սովորիր տառապել' առանց խոնարհվելու տառապանքի առաջ», և այլն: Հրահանգներ ունեն բոլորը: 11-ին և 22 –ին ծնվածները չունեն այդ հահանգը, այսինքն՝ իրենք գիտեն՝ ինչ պիտի անեն:

Երբ որ տեղյակ ես այդ ամեն ինչին, և տեսնում ես, թե ինչպես է այդ բոլորը տեղի ունենում, հրաշք է , ուղղակի հրաշք: Եվ յուրաքանչյուրն էլ պարտավոր է իմանալ այս ամենը:

10

5

1465