Այսօր լրացավ A-320 օդանավի վթարի 6 տարին
Սրանից 6 տարի առաջ այս նույն օրը` մայիսի 3-ի գիշերը Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը, որը կատարում էր Երևան-Սոչի չվերթը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր 113 ուղեւորները:
Վթարված ինքնաթիռը ընկել էր Սեւ ծովի ափից 5 կիլոմետր հեռու, որտեղ եւ 300 մետր խորության վրա հայտնաբերվել էին ինքնաթիռի բեկորները:
Ամեն տարի այս նույն օրը «Արմավիա» ավիաընկերության կողմից A-320 օդանավի վթարի զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:
Թռիչքային ծառայության պետ Արամ Եղոյանի համար չափազանց դժվար է հիշել 6 տարի առաջ կատարվածը: Օդաչուներ` Գրիշան և Արմանը երիտասարդ, բայց պատրաստված էին, հիշում և ափսոսանքով է այսօր պատմում իր օդաչու ընկերների մասին Թռիչքային ծառայության պետը, միևնույն ժամանակ սրտի խոր կսկիծով հայտնում, որ օդաչուներից Արմանը պատրաստվում էր արձակուրդ գնալ, սակայն չարաբաստիկ թռիչքը մի քանի րոպեում ընդհատեց նրա կյանքը:
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները Միխայիլ Բաղդասարովի գլխավորությամբ մասնակցեցին Սբ. Պատարագին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
22-ամյա Վռամ Հովհաննիսյանն էլ այն 113 ուղևորներից մեկն էր, ով պատրաստվում էր մեկնել Սոչի հյուրընկալել մորեղբորը: Իսկ այսօր Վռամի ծնողներն արցունքն աչքերին պատմում են որդու չիրականացած երազանքների և ծրագրերի մասին:
Սև Ծովը դարձավ այս մարդկանց թշնամին և 113 հոգու գերեզմանը` չվերադարձնելով անգամ նրանց մարմինն իրենց հարազատներին:
ღℒIℒITღ
2012-05-03 17:47:37Ավագյան Աննա
2012-05-03 17:48:19ღℒIℒITღ
2012-05-03 17:52:56Ավագյան Աննա
2012-05-03 17:53:20Սոնա
2012-05-03 18:24:58charliz
2012-05-03 18:26:33Sargsyan ...
2012-05-03 18:28:16charliz
2012-05-03 18:31:08Sargsyan ...
2012-05-03 18:32:35charliz
2012-05-03 18:34:49Sargsyan ...
2012-05-03 18:35:27☆★❤NARI❤☆★
2012-05-03 18:36:01☆★❤NARI❤☆★
2012-05-03 18:36:02☆★❤NARI❤☆★
2012-05-03 18:36:13Ավագյան Աննա
2012-05-03 20:42:50Rip123 FCB հակատանկային կործանիչ
2012-05-03 20:44:04Արամ Միլանիստ
2012-05-03 20:44:36