Copy SMS

Ժամանակը չի բուժում վերքերը


Ժամանակը չի բուժում վերքերը  - ժամանակը, վերքեր


Սուտ է:  Ժամանակը չի բուժում վերքերը: Գուցե նա իր առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով ետ հրում, հոգուտ մի խուլ անկյունն է տանում վիրավորոնքդ ու վիշտդ և երբեմն մոռացության մատնում... բայց չի բուժում, չի կարող բուժել: Բավական է թեթև մի առիթ, մի դեմք, մի անուն, մի նմանություն, անցողիկ մի հայացք, որ... Իսկ ավելի հաճախ ոչ մի առիթ էլ պետք չէ, ոչինչ պետք չէ, պարզապես անհնար է մոռանալ, անհնար է փախչել: Հիշողությունները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մեջ: Նոր տպավորությունները՝ գալով, քո հոգուց ինչ-որ բան դուրս չեն նետում: Հոգին ավազան չէ, նա կարող է տանել ամեն ինչ, կարող է բյուրեղացնել այդ ամենը ու

թաքցնել:


ԵՎ դու այլևս նախկինը չես կարող լինել, դու քո բոլոր ունեցածի հետ արդեն ունես նաև այդ նորը, որից հրժանվել, որից հեռանալ այլևս չես կարող:

Ես էլ շատ եմ փորձել մոռանալ ինչ-որ դեմքեր, ինչ-որ դեպքեր: Երբեմն էլ, երբ շատ ուրախ եմ եղել, հանկարծ մտածել եմ հրճվանքով, թե արդեն մոռացել եմ, բայց հենց դրանով էլ հիշել եմ և միշտ մի բութ ցավ եմ զգացել կրծքումս, ինչ-որ տեղ:

ԵՎ, զարմանալի բան, նման պահերին՝ որտեղից որտեղ, ինձ միշտ թվացել է, թէ ինչ-որ մեկը, մատով բարձրացնում է քիթս ու կամացուկ ասում.

- Դե, դե, ԺՊՏԱ...

 - Դե, դե, ԺՊՏԱ...

3

7

909

  • ☆★❤NARI❤☆★
    2012-05-03 17:57:45
    (:| (լավ) (լավ) (լավ)
  • Էմմա
    2012-05-03 20:38:06
    մերսի
  • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
    2012-05-03 20:38:32
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Արամ Միլանիստ
    2012-05-03 20:39:49
    ժամանակը բուժումա վերքերը եթե ձեր ձեռքին ժամացույցա դրած
  • Էմմա
    2012-05-04 13:31:09
    չի բուզում
  • ☆Viki ☆ FCB.........
    2012-06-03 21:00:55
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Էմմա
    2012-06-18 11:02:22
    (ծաղիկ) (ծաղիկ)