Copy SMS

Պիրսինգ

Պիրսինգ - Պիրսինգ, Բոդի, արտ,

Ինչքան էլ մենք` հայերս, զարհուրանքով և ատելությամբ լցվենք` հանդիպելով պորտի, հոնքի կամ քթի վրա զարդ կրող երիտասարդի, միևնույն է, ժամանակն ու նորաձևությունն իրենց դրոշմը դնում են նաև հայ իրականության վրա: «Բոդի արտ» սրահի հիմնադիր, դաջվածքի և պիրսինգի մասնագետ Սիրոն ասում է, որ Հայաստանում վերջին տարիներին պիրսինգը լայն տարածում է գտել, ինչը հիմնավորում է իր հաճախորդների օր օրի աճող քանակով: Ըստ Սիրոյի, պիրսինգի սիրահարները հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են: Սիրոն դա բացատրում է հայ կանանց ավելի համարձակ լինելու և շրջապատի կարծիքից կախում չունենալու հանգամանքով: Նույն կարծիքին չէ հայ տղաների վերաբերյալ. «Պիրսինգի համար ինձ ավելի շատ դիմում են «ջակի-ջուկի» ոճի տղաները, քյարթուները, բնականաբար, պիրսինգ չեն անում, շրջապատում չեն ների»,-ծիծաղում է նա: Սիրոն գրեթե ամեն օր կնոջ ականջին պիրսինգ է անում: Ի տարբերություն մարմնի այլ մասերի` ականջի պիրսինգը համեմատաբար ավելի ընդունելի ու տարածված է: Շատերն անգամ դա պիրսինգ չեն համարում: «Ականջի կրճիկներն ամենադժվար լավացողն են,- ասում է Սիրոն,- ուստի պետք է շատ զգուշորեն անել: Բայց եթե մասնագետը գիտի, թե որտեղ են գտնվում ականջի համապատասխան կետերը, ապա ցավի զգացումը բավականին կնվազի, խնդիրներ ու բարդություններ էլ չեն առաջանա»: Պորտի պիրսինգը նույնպես տարածված է, հատկապես` կանանց շրջանում: Սակայն այս դեպքում հիգիենան պետք է կատարյալ լինի, քանի որ պորտի միջոցով մանրէները շատ արագ են ներթափանցում օրգանիզմ: Պորտի պիրսինգը լավանում է չորսից հինգ ամսում, որից հետո կարելի է ինքնուրույն հանել-դնել զարդը: Մյուս ամենատարածված տեսակը քթի պիրսինգն է: Դա մի փոքր դժվարացնում է դիմահարդարումը, հատկապես սկզբնական շրջանում, երբ անհրաժեշտ է քթի այդ հատվածը զերծ պահել մանրէներից: Տարածված է նաև հոնքերի պիրսինգը, որը, ի դեպ, ավելի արագ է վերականգնվում` մեկ-երկու ամսից: Բայց սա շատ ցավոտ է և ավելի տարածված տղաների շրջանում: Ի դեպ, Սիրոն զրույցի ժամանակ դաջվածք էր անում մի երիտասարդ կնոջ, որը հոնքի պիրսինգ ուներ: Նա ասաց, որ իր պիրսինգն արդեն ութ տարվա պատմություն ունի, և պատրաստվում է ևս մեկն ավելացնել մարմնի ուրիշ մասում: Այն հարցին, թե ութ տարի առաջ շրջապատում ինչպես են վերաբերվել այդ քայլին, պատասխանեց. «Բնականաբար, քարկոծեցին, բայց ես դա հաշվի չառա. ինձ համար կարևոր չէ ուրիշների կարծիքը»: Մեր իրականության մեջ մի կերպ կարող են հաշտվել ականջի, հոնքի, պորտի կամ քթի պիրսինգի հետ, բայց լեզվի և շուրթերի պիրսինգն անհամեմատ ավելի մեծ հակակրանք է առաջացնում: Սիրոն ասում է, որ շատ են նաև այդ հատվածներում պիրսինգ անել ցանկացողները: Ինչով էլ որ պայմանավորված լինի դեմքի այդ հատվածները «զարդարելու» ցանկությունը, հարկ է լավ մտածել: Ճիշտ է, լեզվի և շրթունքների վերքերն ավելի արագ են լավանում, սակայն դրանք հետագա 10-15 օրերին խնդիրներ են առաջացնում` կապված հատկապես ուտելու հետ: Այդ ընթացքում չի թույլատրվում օգտագործել տաք, սառը, քաղցր, կծու, թթու, կոշտ սնունդ, ալկոհոլ, և ընդհանրապես անհարմար է դառնում ուտելն ու խոսելը: Կրծքի պիրսինգն այնքան էլ տարածված չէ Հայաստանում: Եթե անգամ դրսում ապրող հայ ես, էլի զերծ չես մնա քննադատությունից: Սիրոն պատմում է, որ Ռուսաստանում ապրող մի տղայի կրծքի պիրսինգ է արել, բայց նրա հայկական շրջապատում այնքան են նրան «նեղել», որ ստիպված է եղել հրաժարվել այդ նախասիրությունից: Պիրսինգ մարմնի ինտիմ մասերում: Սիրոն այս կարգի հաճախորդներ չունի: Միայն մեկ անգամ է այդպիսի պատվեր ստացել. ամուսինը ցանկացել է, որ կնոջն ինտիմ պիրսինգ անի: Չնայած արտերկրում ինտիմ պիրսինգը վաղուց սովորական երևույթ է, մեզ մոտ այն դեռ երկար ժամանակ խորթ կմնա: Եվ,միգուցե դա բարեբախտություն է, քանի որ եվրոպացի բժիշկները պայքարում են ինտիմ պիրսինգի դեմ` համարելով, որ այն կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում: Գոյություն ունի նաև եղունգի և ատամի պիրսինգ: Առաջինի դեպքում դա այնքան էլ վնասակար չէ: Իսկ երկրորդի դեպքում ատամնաբույժները հանգել են այն եզրակացության, որ ատամի պիրսինգը մեծ վնաս է հասցնում լնդերին: Հիգիենա Եթե որոշել եք պիրսինգ անել, ապա առաջին հերթին ընտրեք ճիշտ սալոն և ճիշտ մասնագետ (պատահական հաստատությունում չարժե պիրսինգ անել, եթե անգամ ուրիշ մարդիկ արդեն արել են): Պարզեք` արդյոք այդ մասնագետն ունի՞ պիրսինգով զբաղվելու համապատասխան սերտիֆիկատ, որը վկայում է բժշկության, հատկապես անատոմիայի գիտելիքների մասին: Մի խաբվեք գեղեցիկ վերանորոգված և «էլիտար» գեղեցկության սրահների գովազդներից, քանի որ հայտնի չէ` այնտեղ հատուկ պիրսինգի մասնագետ կա՞, թե՞ դրանով «ձեռքի հետ» զբաղվում է, օրինակ, կոսմետոլոգը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում պիրսինգով զբաղվում է հենց պիրսինգի և ոչ, ասենք, դաջվածքի մասնագետը: Սիրոն, որ արդեն մի քանի տարի է, ինչ հիմնել է «Բոդի արտ» մասնագիտացված կենտրոնը, զբաղվում է և՛ դաջվածքով, և՛ պիրսինգով: Պետք է նշել, որ Սիրոն Հայաստանում միակն է, որ դաջվածքի և պիրսինգի միջազգային վկայական ունի, որն ամեն տարի թարմացնում է ԱՄՆ-ում: Նա խորհուրդ է տալիս բոլորին. նախքան զարդն իրենց օրգանիզմի մեջ մտցնելը պարզել` այն որակյալ ու անվտա՞նգ է: «Շատերն են չինական զարդեր օգտագործում, որովհետև էժան են,- ասում է Սիրոն,- բայց դրանք կարող են լուրջ բարդություններ առաջացնել, եթե մանավանդ օրգանիզմն արդեն իսկ խնդիրներ ունի»: Ըստ Սիրոյի, նա օգտագործում է միմիայն բարձրակարգ, եվրոպական զարդեր, որոնք, ճիշտ է, մի քանի անգամ ավելի թանկ են, սակայն հաստատ անվտանգ են: «Հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի նաև ասեղներին,-ասում է Սիրոն,- դրանք պետք է լինեն միանգամյա օգտագործման: Բացի այդ, որքան էլ որ զարդերն ու գործիքները մաքուր լինեն, էլի անհրաժեշտ է դրանք մանրէազերծել»: Մանրէազերծումը պետք է իրականացվի հատուկ սարքի միջոցով, որը շատ սրահներում բացակայում է: Կարևոր է նաև մաշկը ծակելու վարպետությունը: Սիրոն ասում է, որ շատերը հաճախ երկու անցքերի միջև այնքան փոքր տարածություն են թողնում, որ մաշկը բարակում է և վնասվում, զարդն էլ դուրս է գալիս: Պետք է նաև հիշել, որ ատրճանակով ծակում են միայն ականջի բլթակները, մնացածն արվում է ասեղի միջոցով: «Բոդի արտ» սրահում քթի պիրսինգն արժե 8 հազար, իսկ մնացած հատվածներինը` 13 հազար դրամ, ներառյալ զարդերը: Խնամք Առաջին երկու շաբաթվա ընթացքում հարկավոր է զերծ մնալ լողավազաններից, սաունաներից, լճում, ծովում կամ գետում լողալուց: Բացի մասնագետի նշանակած քսուքներից, խուսափել այլ քսուքներ օգտագործելուց: Ո՞ր դեպքերում չի կարելի պիրսինգ անել Որևէ սուր քրոնիկական հիվանդության դեպքում, բարձր ջերմության ժամանակ, մաշկային հիվանդությունների դեպքում, ցավազրկող միջոցի նկատմամբ ալերգիկ հակազդեցության դեպքում: Կան նաև մարդիկ, որոնց օրգանիզմն ընդունում է միայն ոսկյա զարդեր, մնացած դեպքերում բորբոքումներ են առաջանում: Բայց եթե նույնիսկ չեք դասվում այդ մարդկանց շարքը, պիրսինգի դեպքում խորհուրդ է տրվում կրել հատուկ զարդեր` պատրաստված վիրաբուժական պողպատից, տիտանից և ոսկուց: Լինում են դեպքեր, երբ օրգանիզմը հակազդում է նաև ոսկուն, ուստի թարմ վերքին ոսկյա զարդ չեն դնում: Պիրսինգի պատմությունը Պիրսինգն առաջացել է անգլերեն piercing բառից, որը նշանակում է ծակում: Պիրսինգը հազարամյակների պատմություն ունի: Սակայն հնում մարդիկ իրենց մարմինը «ծակծկում» էին բոլորովին այլ նպատակներով: Օրինակ` Հին Եգիպտոսում պորտին զարդ կախել թույլատրվում էր միայն այն կանանց, ովքեր մտերիմ էին փարավոնի կամ քրմուհիների հետ: Հին Հնդկաստանում մի քթածակին օղ ունենալը վկայում էր կնոջ ամուսնացած լինելու մասին: Հին հռոմեական զինվորները օղեր էին կախում կրծքին` ի նշան ուժի և առնականության: Շատերի համար էլ մարմինը ծակծկելը խորհրդանշում էր Հիսուսի չարչարանքները: Ականջի պիրսինգն ընդունված էր Ամերիկայի հնդկացի տղամարդկանց շրջանում: Եվրոպոիդ ռասայի մեջ ականջների պիրսինգը երկար ժամանակ կանանց մենաշնորհն էր: 1980-ական թթ. ականջների պիրսինգով հանդես եկան ռեպերները: Այնուամենայնիվ, մինչև վերջերս ականջող կրող տղամարդիկ համարվում էին միասեռական: Մեր օրերում արդեն պիրսինգը համարվում է նորաձևության դրսևորում, ոչ սովորական երևալու, բոլորից տարբերվելու յուրօրինակ միջոց: Պիրսինգի սիրահարների համար չկան սահմաններ, բայց գոյություն ունեն ռեկորդներ` գրանցված Գինեսի ռեկորդների գրքում: Օրինակ` մի ամերիկացի մեկ օրվա ընթացքում իր մարմինը ծակել է 171 անգամ:

5

43

2161

  • ღℒIℒITღ
    2012-05-03 23:32:30
    ՊԱՍՏՏ ԼԱՎՆԵՐ ԱՊՐԵՍ (լավ) (լավ) (լավ) ԶԶՎՈՒՄ ԵՄ ՊԻՐՍԻՆԳԻՑ :) :)
  • Alien Øf Ŧokio Ħotel
    2012-05-03 23:32:52
    ուզումմմ եեեեեեեեեեմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ (խոնարհվել)
    • Արման)))))))))
      2012-05-03 23:33:41
      ՊԱՊԱՏ չԻ թՈՂԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԵՍ
      • Alien Øf Ŧokio Ħotel
        2012-05-03 23:34:32
        :( գիտեեմմմմմ ,,բայց շաատտտ եմ ուզումմմ
      • Արման)))))))))
        2012-05-03 23:35:23
        ԵԵԵԵԵԵԵԵԵ ՈՒԶԻԻԻ ԻՆչ ԱՍԵՄ :(
      • Alien Øf Ŧokio Ħotel
        2012-05-03 23:35:29
        էս իմ նկարը տեսել ես ու իմ ինադու էս պոստը սարքել ես չէէ՞՞՞ :)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:38:46
        չԵԵԵԵԵԵԵ ՈՒՂԱԿԻ ՊԱրԱՊ ԵԻԻ
  • ♥Anna-Number One♥
    2012-05-03 23:33:54
    (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) .........
  • ♥Anna-Number One♥
    2012-05-03 23:36:19
    դրա էֆեկտը որնա՞կասեք՞...որ դնում անկապ տեղը մարմինդ ծակում ես 2 ժնջիլ քցում...հետո՞՞՞ ինչնա փոխվելու հն՞՞՞ (դեմք)
    • Alien Øf Ŧokio Ħotel
      2012-05-03 23:37:31
      դե հիմա մարդ կա սիրում ա մարդ էլ կա չի սիրում,
    • N.....
      2012-05-03 23:37:35
      Ծակելու պահնա դզում ;),ականջի եքա ծակը թողած (ախ) ........... :D .............
    • Արման)))))))))
      2012-05-03 23:37:59
      ՆԱՅԱխ ՏԵՂ ՈրԻՆԱԿԿ ԱԿԱՆջԻՆ ՍԻրՈՒՆԱԱԱ ՄԵՆԱԿ ԱԿԱՆջԻՆՆ ՏԵՂԵր ԿԱԱ Որ ԵՍ ԶԶՎՈՒՄ ԵՄ ԱՍԵՆՔ ԼԵԶՈՒՆ ԲԱՅԱՆՈՒ ԵՆ 2 ՄԱՍԻ (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) ԿԱՄ ԵԼ ԿՈԿՈրԴՈՒՄ ԵՆ ԱՆՈՒՄ (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) ԲԱՅՑ ԱԿԱՆջԻՆ ԿԱՄ ԱՂջԻԿՆԵրԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՆՔԻՆ (լավ) (լավ) (լավ)
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:38:57
        մեկա ձեզ ու ձեր մտածելակերպը չեմ հասկանում (վատ) (վատ) (վատ)
      • Alien Øf Ŧokio Ħotel
        2012-05-03 23:39:27
        ճիիշշտտ աաա ունքին սիրուն ա լինում O:)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:39:37
        ԻՆչ ԱՍԵՄՄ ԴՈՒ ԵԼ ԵՏ ձևԻ ԵՍ
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:40:11
        ինձ ես հարցնում՞ (ծաղիկ)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:40:13
        O:) O:) O:)
      • N.....
        2012-05-03 23:41:45
        Աննա ջան,էդ մի ուրիշ ահճույքա (լավ) ............. (ախ) (ախ) ..................
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:42:14
        հա մի հատ ռեալ մտածեք...օրինակը իմ վրով բերեմ,գնացի ականջիս,քթիս,ունքիս,պորտիս մոտ էդ անտեր <<ժնգիլներից>>կախեցի:ինչնա փոխվում՞մարդիկ կսկսեն ինձ սիրել՞Կսկսեմ լավ սովորել՞՞՞Աշխատավարձս կբարձրացնեն՞՞՞/ոչ մի բան էլ չի փոխվի...տենց չի՞
      • Արման)))))))))
        2012-05-03 23:43:34
        ԿՍԻրՈՒՆԱՆԱՍ O:)
      • N.....
        2012-05-03 23:44:06
        Դե մարդիկ կան,ովքեր սիրում եմ,հնարավորա իրենց չհասկանանք,բայց ոչինչ,ոչ մեզ կսկսեն սիրել,ոչ կսկսենք լավ սովորել,ոչ էլ /չեղած :D / աշխատավարձներս կբարձրացնեն :) ..........
      • Արման)))))))))
        2012-05-03 23:44:09
        ՆԱՅԻԻ ԵՍԻ ՕրԻՆԱԿ ԶԶՎԵԼԻԱԱ http://www.google.ru/imgres?imgurl=http://tomportal.ru/uploads/posts/2010-12/1291772962_tumblr_kupcslbik71qa7lg3o1_400.jpg&imgrefurl=http://tomportal.ru/15833-pirsing.html&usg=__RIwJwIoIVu076BviEg_q4zxcQq4=&h=341&w=341&sz=27&hl=ru&start=0&sig2=h5RckEiQphJXSt7kDSZUmw&zoom=1&tbnid=L8QZ_U6HQ-U6WM:&tbnh=132&tbnw=136&ei=ve2iT5_xLdDvsgaBnsHtDQ&um=1&itbs=1&iact=hc&vpx=369&vpy=167&dur=333&hovh=225&hovw=225&tx=122&ty=95&sig=111930512056709264469&page=1&ndsp=18&ved=1t:429,r:1,s:0,i:76
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:44:45
        կսիրունանամ՞՞՞իմ կարծիքով հակառակը...չգիտեմ ես դրան խիստ դեմ եմ,դրա մեջ ոչ մի իմաստ չկա (ոչոչ)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:45:33
        ԴԵ ՀԻՄԱԱԱ ԻՆչ ԱՍԵՄ
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:45:57
        մի տարի հետո էլ կասես,որ սենց անես կսիրունանաս...էխ եվրոպա եվրոպա (օգո) (ոչոչ)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:46:37
        չԵԵԵԵ ԵՏ ՄԵԿԸԸ ՀԱՍՏԱՏ չԵՄ ԱՍԻԻ ԱրխԱԻՆ :) :)
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:47:34
        ես քեզ էս օրը դեռ կհիշացնեմ,թող 2013ը գա,դու կհիշես էս օրերը (պաղպաղակ)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:48:13
        ՀԱԱԱԱԱԱԱ ՀԱրՑ չԿԱԱ ԿՀԻշԱՑՆԵՍՍՍ :)
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:49:59
        դե պայմանավորվեցին...այ որ մի քիչ մեծանաս,կհասկանաս որ անիմաստությունա,(նենց եմ ասում,ոնց որ ես 30 տարեկան եմ,քեզ էլ խորհուրդ եմ տալիս :) )
      • Արման)))))))))
        2012-05-03 23:50:44
        ԵՂԱՎ ՏՅՈՏՅ ԱՆ ջԱՆ :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:52:39
        բա որ տարիքս գրած չէր դեռ,չեմ հիշում ով թեբա մեծի խորհրդի կարիք ունեմ կօգնեք՞17 տարեկան էր.հետն էլ թեբա քուր ջան,,,,զզվում եմ էդ արտահայտությունից (լավչեմ)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:53:45
        :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D ՀԱ ԵՍԵԼ ԵՄ ԶԶՎՈՒՄ ՔՈՒր ջԱՆ :D :D :D :D
      • ♥Anna-Number One♥
        2012-05-03 23:54:20
        գնացի քնեմ բ.գ. (գինի)
      • Արման)))))))))
        2012-05-03 23:54:58
        Բ.Գ.
  • Արման)))))))))
    2012-05-03 23:54:46
    Բ.Գ.
    • N.....
      2012-05-03 23:57:44
      Ա.Բ.Գ. O:) ................ ]:) ............
  • ՆԱՐԵԿ
    2012-05-04 13:21:08
    :( :( :( :(