Copy SMS

Փինք Ֆլոյդ

Փինք Ֆլոյդ - Փինք, Ֆլոյդ, Փսիխոդելիկ, ռոք,

Pink Floyd-ը (հայերեն տառադարձությամբ՝ Փինք Ֆլոյդ) բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբ է։ Առանձնապես հայտնի է իր ստեղծագործություններում շոշափվող փիլիսոփայական և կոնցեպտուալ թեմաներով, լսատեսողական էքսպերիմենտներով ու շքեղ համերգներով։ Հիմնադրվել է 1966 թվականին, վերջին ալբոմը՝ The Division Bell, թողարկվել է 1994 թվականին։ Խումբը ստեղծվել է 1966 թվականին Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից: Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ Ուոթերսը 1965-ից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն (ստեղնաշարային գործիքներ) ու Նիք Մեյսոնը (հարվածային գործիքներ) ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում: Նրանց ցնցեց Բարրեթի անսովոր, սյուրռեալիստական պոեզիայի միախառնումը Ուոթերսի յուրահատուկ փսիխոդելիկ էֆֆեկտների հետ: Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "The Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "The Pink Floyd Sound" (բլյուզմեններ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի անունների համատեղումից): Խումբը ելույթներ էր ունենում լոնդոնյան ակումբներում, իսկ 1966 թ. դեկտեմբերին մենեջերներ Էնդրյու Քինգի ու Փիթեր Ջենների ղեկավարությամբ ձայնագրեց առաջին սինգլը՝ "Arnold Layne": Բրիտանական ազգային ռադիոն հրաժարվեց հեռարձակել երգը, այդուհանդերձ այն մտավ բրիտանական հիթ-շքերթ ու վերջին հաշվով նվաճեց 6-րդ հորիզոնականը: Բարրեթի պոեզիան՝ համեմված Գրեմի և Քերոլի կերպարներով, լայն ճանաչում գտավ: Այդ ընթացքում Բարրեթն ավելի ու ավելի էր տարվում թմրադեղերով (հատկապես LSD-ով) և ընկնում տեսիլքների մեջ, գնալով կտրվում շրջակա աշխարհից և ընկղմվում իր ներքին խնդիրների մեջ: Ստեղծվեց խմբի առաջին մեծամասշտաբ շոուն - "Games for May", որ ինչ-որ չափով նշանավորեց խմբի հետագա ճանապարհը: "See Emily Play"-ը ևս մտավ հիթ-շքերթ, խումբը գրավեց մամուլի ուշադրությունը: Ինչպես հետագայում գրեցին քննադատները, երևան էր գալիս նոր - այսպես կոչված "Էլեկտրոնային պուլսացիայի" ոճը, որի շրջանակներում միախառնվում էին ինչպես դասական և ջազ, այնպես էլ հնագույն անգլիական և շոթլանդական մեղեդիները, իսկ մոտ ապագայում պիտի հայտնվեր հիփփիական պսիխոդելիկան: 1967-ին թողարկվեց խմբի առաջին ալբոմը, ի դեպ, ձայնագրված լեգենդար "Abbey Road" ստուդիայում և The Beatles-ի հավանական ազդեցությամբ - "The piper at the gates of dawn" /Սրնգահարը արևածագի դարպասների մոտ/, որտեղ Բարրեթի անդրաշխարհային տեքստերն ու խելագար ձայնային երանգավորումները թերևս իրենց գագաթնակետին էին: Այն մեծ հռչակ բերեց խմբին, իսկ Սիդի արվեստի որոշ սիրահարների կարծիքով, դարձավ լավագույնը խմբի ողջ պատմության ընթացքում: 1967-ին տեղի ունեցավ Pink Floyd-ի առաջին Բրիտանական համերգային շրջագայությունը, որ մեծ աղմուկ առաջացրեց: Սակայն այն ունեցավ և բացասական երանգ՝ երբեմն Բարրեթը բեմի վրա դադարում էր նվագել, ու հայացքը հառած դահլիճին ընկղմվում էր իր մեջ: Ուժեղ թմրադեղերն իրենց քայքայիչ ազդեցությունն էին թողնում Բարրեթի գիտակցության վրա: Վերջիվերջո, նրա փոխարեն խումբ հրավիրվեց Ուոթերսի ընկերը - արտակարգ կիթառահար ու նաև երգիչ Դեյվիդ Գիլմորը, որն էլ որոշ ժամանակ անց պաշտոնապես զբաղեցրեց Բարրեթի տեղը /"քսաներկուամյա հանճար" Բարրեթն առանձնացավ իր տանը, ու տասնամյակներ շարունակ կտրված աշխարհից ու հիվանդ, 2006 թ. նաև մարմնապես լքեց այս աշխարհը/: 1968-ին հայտնվեց խմբի նոր ծրագիրը - "A saucerful of secrets". կրկին մեծ հաջողություն, մասամբ շնորհիվ "Corporal Clegg" երգի, որ պատմում է փայտե ոտքով ու թագուհու շնորհած մեդալով հայրենիք վերադարձած զինվորի մասին: Սիդի հեռացումից հետո, Ուոթերսի քաղաքական ձախ հայացքները ու Գիլմորի սերը կատարյալ բլյուզի և զանգվածային աննկարագրելի շոուների նկատմամբ պիտի վճռորոշեին խմբի հիմնական ոճը: Նույն 1968-ին Pink Floyd-ը շրջագայեց ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայում, մեծապես խթանելով ձայնապնակների վաճառքը ու հետաքրքրությունը խմբի հանդեպ: "Մեծ, լավագույն ու համապարփակ" շոու ստեղծելու ցանկությամբ խումբը համերգ կազմակերպեց լճի վրա, հրավառության, պայթյունների, վեր լողացող հսկայական փչովի ութոտանու և ձկների ուղեկցությամբ, ինչը հերթական սկանդալի պատճառը դարձավ: 1969 թ. թողարկվեցին "More" ծրագիրը և "Ummagumma" կրկնակի ալբոմը- երկու խիստ տարբեր աշխատանքներ: Եթե առաջինը կազմված էր լիրիկական հանգիստ երգերից, ապա երկրորդը ներկայացնում էր էլեկտրոնային աղմկոտ մեդիտացիա, համերգային կատարումներ: Հաջորդ ալբոմը - "Atom heart mother" (1970), մեծ հաջողություն ունեցավ: Ալբոմի "If" երգում զգացվում է չիրականացած հույսերի և մենակության ցավը, անելանելության ճիչը: Նույն թվին խումբը համերգներ է տալիս տարբեր երկրներում, ներկայացնելով հին երգերը ("Relics") և նոր ծրագիրը - "Meddle", որ նկարահանվեց Պոմպեոսի ամֆիթատրոնում: Միքելանջելո Անտոնիոնիի "Zabriskie Point" կինոնկարի համար խմբի գրած երաժշտությունը մրցանակի արժանացավ: Հայտնի հնչյունային ռեժիսոր Ալան Պարսոնսի, սաքսոֆոնահար Դիկ Փերրիի և վոկալ խմբի մասնակցությամբ 1972 թ. հունիսին սկսվեց յոթամսյա աշխատանքը "The dark side of the moon" (Լուսնի հակառակ կողմը) ալբոմի վրա, որ ռեկորդային նվաճումներ ունեցավ և անվանվեց բոլոր ժամանակների լավագույն ռոք-ալբոմներից մեկը: Տասնյոթ տարվա ընթացքում այն մշտապես ԱՄՆ լավագույն ալբոմների ցանկում էր (1995-ի տվյալներով վաճառվել էր ալբոմի 28 մլն օրինակ): Քննադատներն այն կոչեցին "ձայնագրության մասին պատկերացումների հեղաշրջում": Այստեղ Ուոթերսի տեքստերը բարձրացնում են այնպիսի կարևոր պրոբլեմներ, ինչպես հիասթափությունը կյանքից, մահվան վախը, կյանքը բարեփոխելու ձգտումները, երիտասարդության անտաղանդ վատնումը ("Time"), հակառակումը անձնասիրությանը և բռնությանը ("Money", "Us and them"), անհատի հիվանդագին օտարումը իրականությունից ("Brain damage"): 1974-75 թթ. ձայնագրված "Wish you were here" ալբոմը նվիրում էր Բարրեթի տաղանդի վաղաժամ շիջմանը: Ալբոմի երգերից հատկապես հիշարժան է "Shine on you crazy diamond" ("Շողա այ խելագար ադամանդ"), որ այսօր բլյուզի ստանդարտներից է: Հաջորդ ալբոմը ("Animals") վերադարձ էր դեպի դաժան իրականություն, դրամի և իշխանության անասնական տիրակալություն, որ խստորեն ծաղրվում էր Ուոթերսի պոեզիայում: Նույնանուն շոուում սոցիումը հանդիսատեսի առջև հառնում է որպես ոչխարներով, խոզ-տիրակալներով, շուն-հսկիչներով բնակեցված աշխարհ: "Pigs on the wing"-ը հիթ է դառնում, իսկ թռչող հսկա փչովի խոզերը, որ ի վերջո պայթում են, - խմբի համերգների մշտական ուղեկից: 1979 թ. հայտնվում է "The wall"-ը: “The Wall”-ը կրկնակի ձայնասկավառակն էր: Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում` գրված մի շնչով: Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների: Այս ձայնասկավառակը դառնում է Փինկ Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին: Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների: 1980թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ` “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր` Ուոթերսի գրած սցենարով: Կարծում եմ կարիք չկա երկար խոսել այս կինոհամերգ ֆիլմի մասին, միայն նշենք, որ գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը` “Boomtown Rats” խմբից, բայց մեզ ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմա կեր պիչ: Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը էլ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին: Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցրել Ռոջեր Ուոթերսը, այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս: “The Wall” ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը: 1983թ. Փինկ Ֆլոյդը թողարկում է հերթական ձայնասկավառակը “The Final Cut” անվանմամբ, բայց արդեն առանց Ռայթի: Այս հանգամանքը նկատելի էր: Չնայած Ռայթին փոխարինող գտնվել էր ի դեմս Մայքլ Կամենի և Էնդի Բոուի, այնուամենայնիվ նրանք չկարողացան լիովին փոխարինել նրան: Ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռոջեր Ուոթերսն էր, այլ կերպ ասած, ձայնասկավառակը կարելի էր համարել Ուոթերսի անհատական նախա գիծը կատարված Փինկ Ֆլոյդի մյուս երկու անդամների հետ: Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում: Թերևս Ուոթերսը չափից դուրս քաղա- քականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը: Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր “հիթ շքերթ”-ում տեղեր զբաղեցրին, այնուամենայնիվ “The Final Cut” Փինկ Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց: Սովորաբար ձայնասկավառակ թողարկելուց հետո խումբը մեկնում էր շրջագայությունների, այս անգամ խախտվեց այդ ավանդույթը, ավելին`ձայնասկավառակի թողարկումից հետո Ուոթերսը հայտարարում է խմբից հեռանալու մասին, այդպիսով վերջ դնելով Փինկ Ֆլոյդի գոյությանը: Չորս տարի անց` 1987թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինկ Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի: Սկսվում են ձայնագրություններ նոր` “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար: Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը` Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ: Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինկ Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական փինկ ֆլոյդյան ոճով: Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Փինկ Ֆլոյդի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել: Ձայնասկավառակի թողարկումը անհետևանք չմնաց: Թողարկումից հետո, Ուոթերսը Գիլմորին և Մեյսոնին դատի է տալիս “Փինկ Ֆլոյդ” անունը օգտագործելու համար: Երկարատև քաշքշուկներից հետո այնուամենայնիվ Գիլմորին և Մեյսոնին հաջողվում է պահպանել “Փինկ Ֆլոյդ” անունը օգտագործելու իրավունքը: Հանգիստ շունչ քաշելով Փինկ Ֆլոյդը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների, որը տևում է գրեթե երկու տարի: Այս շրջագայությունները խմբի պատմության մեջ ամենաերկարատևն ու ամենահամերգաշատն էր: Խումբը տվեց շուրջ 100 համերգ, որից 45-ը` Եվրոպայում: Համերգները աչքի ընկան նաև հարուստ դեկորացիաներով` բեմային մեծ էկրանով, 300 ավելի թարթող լուսերով, լազերային էֆեկտներով և այլն: Այս ամենը տեղից տեղ տանելու համար 45 բեռնատար մեքենաներ են պահանջվում: Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները: Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար: Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994թ. անվանվելով` “The Division Bell”: Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ: “The Division Bell”-ը բավականին հաջողություն ունեցավ, և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները: Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների: 1995թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ: Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները: 2005թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինկ Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով` Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած “Live 8” բարեգործական համերգ նախագծին: Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր: Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ: “The Division Bell”-ից հետո, խումբը նոր ստուդիային ձայնասկավառակներ չի թողարկել և կարծես չի էլ նախատեսում, բայց ով գիտե գուցե մի օր ամեն ինչ հարթվի և խումբը նորից մեզ ուրախացնի իր հրաշք ստեղծագործություններով, թեկուզ և առանց Ուոթերսի: 2008 թվականի սեպտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է Ռիչարդ Ռայթը, ի չիք դարձնելով Pink Floyd-ի լիարժեք վերամիաորմանը հույսերը: Ալբոմներ The Piper at the Gates of Dawn (1967) A Saucerful of Secrets (1968) Soundtrack from the Film More (1969) Ummagumma (1969) Atom Heart Mother (1970) Meddle (1971) Obscured by Clouds (1972) The Dark Side of the Moon (1973) Wish You Were Here (1975) Animals (1977) The Wall (1979) The Final Cut (album)|The Final Cut (1983) A Momentary Lapse of Reason (1987) The Division Bell (1994) DVD և տեսանյութեր London '66-'67 (1967) Live at Pompeii (1972) The Wall (1982) Delicate Sound of Thunder (1988) La Carrera Panamericana (1991) Pulse (1995)
 

4

30

1167

  • ღℒIℒITღ
    2012-05-03 22:53:53
    (լավ) (լավ) (լավ)
  • ♥Anna-Number One♥
    2012-05-03 22:54:01
    ապրես,հրաշք պոստ էր (բռավո) (բռավո) (բռավո)
  • mels
    2012-05-03 23:00:41
    HARD CLASSIC ROCKI papana............................apres lavn er...........iranc ancnox chka es asparezm................hakaraky chaseq
  • mels
    2012-05-03 23:00:57
    pink floyd
  • mels
    2012-05-03 23:02:05
    http://www.youtube.com/watch?v=pp8HrgzcMVk
  • mels
    2012-05-03 23:02:15
    nayeq cheq poshmani
    • Արման)))))))))
      2012-05-03 23:03:53
      ԴՈՒ ԵԼ ԵՍԻ ԼՍԻ http://www.youtube.com/watch?v=HnRpKNbWvqs
      • mels
        2012-05-03 23:04:50
        լսել եմ cavt tanem
      • Արման)))))))))
        2012-05-03 23:06:07
        ՄԵՌթԱԱԱԱԱ չԵԵԵԵԵԵԵԵ՞՞՞՞՞՞
      • N.....
        2012-05-03 23:07:11
        mels ջան,այստեղ միայն հայատառ ;) ............
  • N.....
    2012-05-03 23:06:55
    Ընտիր խումբ (լավ) ..............