Copy SMS

Եվրոպայի առաջին «կատվային» սրճարանը բացվել է Վիեննայում

Եվրոպայի առաջին «կատվային» սրճարանը բացվել է Վիեննայում - կատու, սրճարան, վիեննա

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բացվել է «կատվային» առաջին սրճարանը`Cafe Neko-ն, գրում է Associated Press-ը:

Սրճարանի տնօրեն Ալեքսանդր Սուերը նշել է, որ նման անսովոր սրճարան բացելու գաղափար իրեն տվել է իր ճապոնացի կինը, ում հայրենիքում նման հաստատությունները մեծ հեղինակություն են վայելում:

Այստեղ կատուները հանգիստ ճեմում են, իսկ այցելուների ուշադրությունից և շոյվելուց հոգնելու դեպքում կարող են հարմար տեղավորվել իրենց համար նախատեսված փափուկ զամբյուղներում:

Թեև Վիեննային բազմաթիվ սրճարաններում շների մուտքը թույլատրելի է, սակայն այս դեպքը բացառություն է կազմում: