Copy SMS

Խանդ. Սիրո դրսևորո՞ւմ, թե՞ հիվանդություն

Խանդ. Սիրո դրսևորո՞ւմ, թե՞ հիվանդություն - խանդ , հիվանդություն

Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, լինի դա առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ նա սկսում է զգուշանալ և վախենալ, որ կարող է զրկվել նրանից, ինչն իրեն դժվար է բաժին հասել:

Շատ աղջիկներ խանդը դիտում են իբրև տղամարդկային վարքագծի միանգամայն նորմալ դրսևորում: Ավելին, շատերն անգամ չեն պատկերացնում տղամարդու սերն առանց խանդի: Կան դեպքեր, երբ մարդը խանդում է, սակայն կարողանում է իրեն տիրապետել, սանձել իր զգացմունքները, մնալ «չափի մեջ»: Բայց առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ խանդը ձեռք է բերում հիվանդագին բնույթ: Հաճախ լսում ես այնպիսի պատմություններ, որոնք ուղղակի սարսափ են առաջացնում: 44-ամյա Ամալյայի պատմությունը կարելի է դասել դրանց թվին:

«Իմ ամուսնական կյանքի 23 տարիներից ոչ բոլորն են այսքան դաժան եղել: Սկզբում, կարելի է ասել, միջին վիճակ էր: Հետո սկսվեց տառապանքը: Ամուսինս անիմաստ տեղը խանդում էր ու նմանվում էր գազանի՝ թունավորելով թե´ իմ, թե´ իր կյանքը: Ժամանակ առ ժամանակ խանդի տեսարաններ էր սարքում՝ թե ինչո՞ւ խանութից ուշացար, ինչո՞ւ ես նոր զգեստ հագել, ո՞ւմ հետ էիր հեռախոսով խոսում և այլն: Իսկ երբ ցրված եմ լինում, կատաղում է, թե ո՞ւմ մասին ես մտածում:

Գարնանը ամուսինս ընկերների հետ գնացել էր ձուկ բռնելու: Նրա գրպանում էր մնացել մեր տան միակ բանալին: Այդ պատճառով էլ քնելուց առաջ դուռը չէի կարողացել փակել: Երբ վերադարձավ, ուշ գիշեր էր, իսկ դուռը՝ բաց: Գազազեց, սկսեց հայհոյել ինձ, ծեծել: Չէր թողում, որ գոնե բացատրեմ, թե ինչու էր դուռը բաց: Ստիպված երեխաներիս հետ փախա տնից: Գիշերեցինք հարևանի տանը, իսկ հաջորդ օրը մեկնեցինք գյուղ՝ ծեր ծնողներիս մոտ: Հետո նա գրպանում գտել էր բանալին ու զղջացել: Բայց երեխաներս չէին կարողանում ներել նրան: Եկավ, ներողություն խնդրեց, ասաց, որ էլ նման բան չի կրկնվի: Ներեցի… Ու շարունակում եմ ապրել նրա հետ՝ սպասելով, թե երբ է լինելու հերթական «հարձակումը»»,- պատմում է կինը:

Պակաս դաժան չէ 30-ամյա Արմինեի պատմությունը:

«Ես երջանիկ էի, քանի որ սիրելով էի ամուսնացել: Նույնիսկ շնորհակալ էի Աստծուն, որ նա է իմ կողքին: Մեր ամուսնությունից երկու տարի անց ծնվեց առաջնեկս: Երեխան մեկ տարեկանում ծանր հիվանդացավ: Իմ խնդրանքներին, աղաչանքներին, որ երեխային հիվանդանոց տանենք, նա ուշադրություն չէր դարձնում, իսկ մի օր էլ, երբ շատ պնդեցի, ինձ դաժանորեն ծեծեց՝ ասելով. «Չլինի՞ բժիշկը սիրեկանդ է, չգիտես՝ ոնց տեսնես, էրեխուն ես մահանա անում…»:

Երեք ամիս անց երեխան մահացավ տանը: Սիրտս բզկտվում էր ցավից: Նույնիսկ ինքնասպանության փորձ արեցի, բայց այդտեղ էլ բախտս չբերեց. վրա հասավ մայրս, և ինձ վերակենդանացման բաժին տեղափոխեցին:
Հիմա ապրում եմ հենց այնպես, դատարկված հոգով ու հիասթափված ամեն ինչից: Ամեն անգամ ինքս ինձ ասում եմ. «Երանի նրան հանդիպած չլինեի…»»,- պատմեց երիտաասարդ կինը:

Խանդի դրսևորման այս ձևը գիտնականների կողմից ստացել է «հիվանդագին խանդ» անվանումը: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների ժամանակ:

Խանդի առաջացման պատճառների, դրա դրսևորման ձևերի, և առհասարակ  խանդի մասին զրուցեցինք հոգեբան Ծովինար Էլոյանի հետ:

«Խանդը, սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ` իր բազմաթիվ դառը հետևանքներով: Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնական կյանքում: Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ: Զուգնընկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության»,- նշեց Ծ. Էլոյանը:

Ըստ հոգեբանի` լինում է նաև հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին: «Փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայում ամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել խանդի բազմաթիվ տեսարաններ: Նաև շատ հաճախ լսում եմ, որ աղջիկներն ասում են. «Եթե խանդում է, ուրեմն սիրում է»: Բայց միանշանակ չի կարելի ասել, որ եթե  խանդում է, ուրեմն սիրում է: Խանդել կարելի է նույնիսկ չսիրած մարդուն: Օրինակ`  կինը կարող է չսիրել ամուսնուն, բայց խանդել նրան, երբ հայտնվի ուրիշ կին: Նա չի կարող տանել, որ ուշադրության կենտրոնում ինքը չլինի, որ իրեն արհամարհեն»:

Ամփոփելով` հոգեբանն ասաց, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդ հարաբերություններում չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը:

8

18

1480

  • իհարկե խանդը պետք է լինի,,, օրինակ ես կցանկանամ, որ դիմացինս ինձ խանդիր,, որ բացարձակ չխանդի,կմտածեմ, որ իրեն չեմ հետաքրքում,, ու իրա համար մեկ եմ, ես,, բայց որ այդ աստիճանի խանդոտ լինի, ու երախայի կյանքի հետ,, խաղա,, դա ահավոր է պարզապես,, խանդոտ , բայց չափի մեջ,,, ու ոչ գժի նման,,, շնորհակալություն հիանալի պոստի համար :) :) :) :) :) :) :) :) :) :)
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-05-05 11:53:14
      քեզել շնորհակալություն,լավ մեկնաբանության համար
      • դե չէ, պարզապես ես իմ մտքեըր հաղորդեցի և կիսվեցի քեզ հետ :) :) :) :) :) իսկ ոնց հասկացա, դու խանդոտ անձնավորություն ես հա ՞ որ խանդի մասին գրառում ես պատրաստել, ՞ :) :) :) :)
  • Nora Arakelyan
    2012-05-05 11:56:09
    ես օօրինակ խանդոտ եմ բայց ետքան չե
    • այ տենց բա ամենալավնա էլի,,, խանդոտ բայց ոչ գժի նման ո տենց լինի, արդյունքում,,,չի կարելի չէ ՞ :( :( :( :( :(
      • Nora Arakelyan
        2012-05-05 12:05:42
        չե ինչքան ել խանդեմ տենց բաներ չեմ անի
      • հա իրոք դա ճիշտա,,, ես մի քիչ շատ եմ խանդոտ ճիշտա,, բայց այդ աստիճանի, կամ ինչը վերաբերի երեխային հաստատ , տենց չի լինի,,,
      • Nora Arakelyan
        2012-05-05 12:07:47
        ինձ ես քաշել ելի
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-05-05 12:35:45
        համամիտ եմ ձեր հետ
      • յա դու ես ինձ քաշել, (խփո) (խփո) (խփո)
  • Lilit Sargsyan
    2012-05-05 12:18:25
    (լավ) (լավ) (լավ)
  • Miley FORever
    2012-05-05 12:39:41
    իմ կարծիքով չափի մեջ նորմալ ա.....բայց որ չափն անցնում են---------ուղղակի հոգեկան հիվանդություն :( :(
  • ՆԱՐԵԿ
    2012-05-05 12:40:29
    :( :( :(
  • Viki FCB ➷❤➹
    2012-05-05 13:00:43
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • LuSiNkA---RoNaLdOi GjUk FaNaTkA
    2012-05-19 13:53:24
    ես կուզեի որ կողակիցս խանդոտ լիներ