Copy SMS

Խոսքեր...Նրանք արդեն կորցրել են իրենց արժեքը

Խոսքեր...Նրանք արդեն կորցրել են իրենց արժեքը - աֆորիզմներ , կյանք, նկարներ, մտքեր



«Ես սիրում եմ քեզ»…
Իրենց արժեքը կորցրած խոսքեր են,
Քանզի այնքան մարդ է այս բառերն ասում՝
Առանց զգալու դրանց իմաստը,
Քանզի ես ինքս էլ ասել եմ դրանք՝
Այն ժամանակ գուցե մտածելով,
Թե զգո՜ւմ եմ, ապրո՜ւմ եմ ես այդ հրաշքը…
Բայց… ոչ, ես դա հիմա՛ եմ զգում, հիմա՛ եմ ապրում…

Իսկ եթե… մի րոպե՛… իսկ եթե վաղն էլ մտածեմ,
Թե հիմա էլ պարզապես սխալվել եմ…
Ո՜չ, դա չի՛ լինի, հաստա՛տ, չի՛ լինի,
Քանի որ եթե հիմա սխալվեմ,
Այդ «վաղն» էլ չի՛ լինի, որ ես մտածեմ, թե
«Սխալվել եմ… ի՞նչ պիտի անեմ»…
Քանի որ եթե քեզ ես կորցնեմ,
Կորցնեմ հիմա՝ նույնիսկ չգտած,
Ես կմոլորվեմ աշխարհում դաժան
Ու ետ չեմ գա էլ իմ հին օրերին…

Ետ չեմ գա, բայց միշտ կմնամ քեզ հետ,
Այո՛, քեզ հետ՝ մի տղայի հետ,
Որ… որ խորն է, որքան անհո՜ւն հորերը,
Որ անսահման է, հանց տիեզերքը,
Որ սեր ինձ տվեց իր հայացքներով,
Իր գրվածքներով, իր լուռ խոսքերով…

«Ես սիրում եմ քեզ»…
Արժեքը կորցրած հինավո՜ւրց խոսքեր,
Հազարնե՜ր անգամ բարբառված խոսքեր,
Որ ես հիմա շա՜տ, շա՜տ եմ ուզում ասել,
Ասել դրանք քեզ, այո՛, միա՛յն քեզ,
Քե՛զ, իմ նոր գտած ու հայտնաբերած,
Իմ սիրտը լրիվ ընդմիշտ գրաված,
Իմ գի՜ժ, անանո՛ւն, իմ անհո՜ւն կարոտ,
Իմ անսահմա՛ն սեր, գալու եմ քեզ մոտ,
Կանգնեմ դեմ-դիմաց,
Ուժեր հավաքեմ, քաջությամբ սնվեմ,
Ու քեզ մե՛կ անգամ, միա՛յն մեկ անգամ
Ասեմ իրենց արժեքը վաղո՜ւց կորցրած
Խոսքերը հայտնի. «Ես քեզ սիրում եմ»…
Ասեմ ու վերստին արժեք տամ նրանց…

Ու պիտի ժպտամ, ժպտամ անդադար,
Ու քեզ ես պիտի ժպիտ պարգևեմ,
Պիտի արբեցնեմ քեզ իմ մե՜ծ սիրով,
Պիտի խորտակեմ բոլոր նավերը,
Որ ասես սուզվել են մեր ծո՜վ-սրտերում
Եվ «վա՜խ» են կոչվում…

Ու ես դա կանեմ, ես հաստա՛տ կանեմ…
Ու թե մտածես, թե մանկամիտ եմ,
Թե շատ եմ շտապում, լավ չեմ մտածում,
Ես կհակառակվեմ ու կընդդիմանամ.
Կասեմ.
-Սխալ ես, շա՜տ եմ մտածել, դեսուդեն ընկել,
Փախել ինձանից, իմ իսկ մտքերից,
Իմ խենթությունից, իմ արբեցումից…
Ու թե այդժամ էլ ինձ հանդիմանես,
Չհասկանաս ինձ, հոգիս խորտակես,
Ոչի՜նչ, բան չկա… կհասկանամ քեզ,
Քեզ չեմ տխրեցնի, կհեռանամ ես,
Մենակ կթողնեմ, որ լուռ մտածես ու խորհե՜ս, խորհե՜ս…
Եվ գուցե մի օր ինձ կհասկանաս ու ետ կդառնաս…

Ես սիրում եմ քեզ…
Ու որոշել եմ՝
Քեզ պիտի ասեմ…


 
5

16

1406

  • ★ASTX★(K)
    2012-05-04 18:43:50
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • ღℒԻℒԻԹღ
    2012-05-04 18:47:03
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • Eter
    2012-05-04 18:52:49
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ℋAsIkO_nA ©™
      2012-05-05 13:43:30
      Մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Hayk
    2012-05-04 18:54:35
    (լավ) (լավ)
  • Miley FORever
    2012-05-04 21:45:55
    ԱԲՐԻՍ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • «Ես սիրում եմ քեզ»… Իրենց արժեքը կորցրած խոսքեր են, Քանզի այնքան մարդ է այս բառերն ասում՝ Առանց զգալու դրանց իմաստը, :) :) :) :) :) :)
    • ℋAsIkO_nA ©™
      2012-05-06 14:09:40
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) Մերսի
  • MMMMGGGG1997
    2012-05-11 21:54:39
    ՍԻՐՈ ՄԵՋ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՔԱՆ ԲԱՌԵՐԸ ԿԱՄ ԽՈՍՔԵՐԸ. ԱՅՆՊԵՍ ՈՐ BRAVO ՄՏՔԵՐԻԴ (բռավո) (բռավո)