Copy SMS

ՀՀԿ համերգի ժամանակ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ

ՀՀԿ համերգի ժամանակ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ - հհկ, ընտրություններ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայություն«Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը:

Աղբյուրը՝1in.am

1

10

1236