Copy SMS

Ծովագյուղի ընտրատեղամասում վեճ է եղել

Մայիս 06, 2012 | 12:06

Ծովագյուղի ընտրատեղամասում վեճ է եղել - նորություններ, հետաքրքիր

Ծովագյուղի 23/19 ընտրատեղամասում քվեարկում են երկուական հոգով: Ահազանգի մասին հայտնում է iDitord-ը: Ինչպես նաեւ նշվում, որ հանձնաժողովի ներսում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ ընդհարում է եղել, վեճի արդյունքում ոստիկանություն է հրավիրել:  Իսկ 23/18 ընտրատեղամասում նկատվել է մի անձ, որը երկու անգամ է քվեարկել: Վստահված անձինք նկատել են, որ անձնագրում դրվող կնիքը վայրկենական ցնդում է:

Ծովագյուղի գյուղապետ Գեւորգ Թովմասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը նման բան չի նկատել, ինչպես նաեւ նշեց, որ ներկա պահին ոստիկանները գտնվում են տվյալ ընտրատեղամասերում եւ այս պահին ամեն ինչ հանգիստ է:

աղբյուր՝ NEWS.am

1

0

996