Copy SMS

Հանրապետության հրապարակում տուժածներին հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի

Հանրապետության հրապարակում տուժածներին հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի      - տուժած, հրդեհ,  հիվանդանոց

Առողջապահության նախարարությունը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիան համատեղ հայտարարություն են տարածել` կապված մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Առողջապահության նախարարության եւ բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին եւ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու եւ ցավը մեղմելու համար:

Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաեւ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:

Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հարազատներին:

5

0

865