Copy SMS

Մայիսի 5 ( Այսօրվա նշանակալից իրադարցությունները)

Մայիսի 5 ( Այսօրվա նշանակալից իրադարցությունները) - հետաքրքիր, տեղեկություններ

Ծնվել է Կարլ Մարքսը: 

Գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում: 1830–35թթ. սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835–41թթ.՝ Բոննի, ապա` Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում: Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին: 

Ծնվել է Հենրիկ Սենկևիչը: 

Լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1905թ.) Հենրիկ Սենկևիչը գրել է բազմաթիվ պատմական վեպեր, այդ թվում՝ «Կրակով և թրով» (1883-1884), «Ջրհեղեղ» (1884-1886), «Պան Վոլդիևսկի» (1887-1888) եռագրությունը (վերաբերվում է 17-րդ դարի երկրորդ կեսի Լեհաստանի և հարևան երկրների պատմությանը): 

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկին մահացել է 1900 թ-ի մայիս 5-ին 

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկին ծնվել է 1817 թ-ի հուլիս 29-ին: Նա հանդիսացել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ Նա ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։

Ծնվել է հայ արձակագիր Մկրտիչ Ասլանյանը: 

Գրող, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ասլանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում։ 1915-ին ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ Ծնվել է հայ արձակագիր Մկրտիչ Ասլանյանը: 

Ծնվել է հայ երաժշտագետ Մաթևոս Մուրադյանը: 

Բանաստեղծ, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մաթևոս Հովհաննեսի Մուրադյանը: 
Ծնվել է Վանի վիլայեթի Շատախի գավառի Տղասպար գյուղում։ Խորհրդային Հայաստան ներգաղթել է 1921-ին։ Մեծացել է մանկատներում

Մահացել է Մարտիրոս Սարյանը: 

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը: Նա ծնվել է 1880թ.-ի փետրվարի 28-ին: 

Այսօր հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 

Հայաստանում առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ բնակչության ամենախոցելի հատվածն են: Սրված է հատկապես զբաղվածության հարցը: «Փրկություն» կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը նրանց իրավունքների կոպիտ ոտնահարում է համարում անգամ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը, որում նշվում է, որ հաշմանդամ մարդը հատուկ ստեղծված պայմաններում կարող է աշխատել միայն իբրև հավաքարար կամ աման լվացող: 

11

37

1534