Copy SMS

Սուրբ Հովհաննեսում հավատացյալները միասնական աղոթքի են մասնակցել

Սուրբ Հովհաննեսում հավատացյալները միասնական աղոթքի են մասնակցել -  հավատացյալներ, աղոթք

Հանրապետության հրապարակում պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում հավատացյալները միասնական աղոթքի են մասնակցել։ Աղոթքին մասնակցել է նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ  հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները:

Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ: Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 80 տուժած, որոնցից 25-ը` վերակենդանացման բաժանմունքում: Նրանց թվում են նաեւ երեխաներ։

3

2

937