«Բուրանովյան տատիկը» մոլորվել է Մոսկվայում` զննելով աֆրոամերիկացուն
«Բուրանովյան տատիկներ» խմբի մասնակիցներից մեկը մոլորվել է Մոսկվայում` փողոցում զննելով աֆրոամերիկացուն: Այդ մասին պատմել է խմբի գեղարվեստական տնօրեն Օլգա Տուկտարյովան:
Նրա խոսքով` Ուդմուրտիայի բնակիչ Գալինա Կոնեւան առաջին անգամ սեւամորթ է տեսել: Տատիկն այնքան հմայված է եղել մայրաքաղաքի հյուրով, որ հետ է ընկել խմբից եւ մոլորվել: Նրան հաջողվել է գտնել միայն մի քանի ժամ անց, գրում է Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Բացի այդ, տատիկներին ապշեցրել է ընկերությունների եւ կազմակերպությունների city նախդիրով անվանումների թիվը. Պարզվել է, որ ուդմուրտերենում «սիթի» բառը նշանակում է կեղտ (го...но): «Ինչ է, Մոսկվայում «սիթիից» բացի ուրիշ բան չկա՞» -վրդովվել են երգչուհիները:
Հիշեցնենք, «Բուրանովյան տատիկները» Ռուսաստանը կներկայացնեն Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում:
Lilit Sargsyan
2012-05-06 19:16:11Ավագյան Աննա
2012-05-06 19:52:52Lilit Sargsyan
2012-05-06 19:55:46Ավագյան Աննա
2012-05-07 14:56:56Viki FCB ➷❤➹
2012-05-06 21:00:49Ավագյան Աննա
2012-05-07 14:56:51